October 30

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Հնարավո՞ր է արդյոք 1, 2, 3, …, 21 բնական թվերը բաժանել խմբերի այնպես, որ յուրաքանչյուր խմբի ամենամեծ թիվը հավասար լինի այդ խմբի մյուս թվերի գումարին։

Ոչ

2. Հինգ տուփում միասին կա 77 մատիտ։ Առաջինում և երկրորդում միասին կա 15 մատիտ, երկրորդ և երրորդում միասին կա 35 մատիտ, երրորդ և չորրորդում միասին՝ 40 մատիտ, չորրորդում և հինգերորդում միասին՝ 32 մատիտ։ Յուրաքանչյուր տուփում քանի՞ մատիտ կա:

9, 6, 29, 11, 21

3. Կոմբայնը, հավասարաչափ աշխատելով, կարող է դաշտը հնձել 20 օրում: Քանի՞ օրում կավարտի հունձը, եթե աշխատանքային օրվա կեսը կոմբայնն աշխատի նախատեսվածից 2 անգամ ավելի արագ, իսկ կեսօրից հետո՝ նախատեսվածից 2 անգամ ավելի դանդաղ:

16

4. Տարբեր թվանշաններով գրվող քանի՞ եռանիշ թիվ կա, որ գրելաձևում չունի 3, 5, 7 թվանշանները:

180

5. Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են էլեկտրասյուներ։ Ավտոբուսը առաջինից մինչև չորրորդ էլեկտրասյունն անցնում է 12 վարկյանում: Ավտոբուսը քանի՞ վայրկյանում կանցնի առաջինից մինչև 16-րդ էլեկտրասյունը, եթե նրա արագությունը մնա անփոփոխ։

48

6. Նկարում պատկերված քառակուսին կազմված է սև քառակուսուց և իրար հավասար 4 ուղղանկյուններից: Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 40սմ է: Գտի՛ր մեծ քառակուսու մակերեսը:

Подпись отсутствует

900

7. Արշակը և նրա 3 ընկերները վազորդներ էին։ Նրանք միաժամանակ մեկնարկեցին 100 մետրանոց վազքուղում։ Արշակն առաջինը հատեց վերջնագիծը: Մեկնարկից 12 վայրկյան հետո վազորդներից դեռ ոչ ոք վերջնագծին չէր հասել, բայց բոլորը միասին այդ պահին անցել էին 288 մետր: Երբ Արշակը հասավ վերջնագծին, մնացյալ 3 ընկերներին մնում էր միասին վազելու ևս 40 մետր: Քանի՞ մետր էր վազել Արշակը 12 վայրկյանում (համարենք, որ վազորդների արագությունները հաստատուն են մնում վազքի ընթացքում):

86.666666

8. Քանի՞ հնգանիշ թիվ կարող ես ստանալ՝ 77733 թվի թվանշանները տեղափոխելով:

10

9. Մայր կենգուրուն 1 վայրկյանում ցատկում է 3 մետր, իսկ նրա ձագը կես վայրկյանում ցատկում 1 մետր: Նրանք միաժամանակ մի ծառից ուղիղ գծով ցատկեցին մյուս ծառին: Քանի՞ վայրկյան մայր կենգուրուն պիտի սպասի վերջնակետում, եթե ծառերի հեռավորությունը 240մ է:

40

10. Տրված ABCD շեղանկյան B գագաթից տարված բարձրությունը DC կողմը բաժանում է երկու հավասար մասերի: Գտի՛ր <BAD-ն:

Подпись отсутствует

60

October 30

Մաթեմատիկայի Ֆլեշմոբ

1. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ դատարկ վանդակը:

Подпись отсутствует

75-62=13
93-74=19
Օրինաչափությունը՝ 13, 16, 19
84-16=68

2. Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

3×7=21=>3+7=10

3. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

x+(x+2)+(x+4)=336
3x=336-6
3x=330
x=330÷3
x=110 (ամենափոքրը)
x+4=110+4=114 (ամենամեծը)

4. Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝ 26.03, գումարը կլինի՝ 2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։

29.09=2+9+9+0=20

5. Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը կերել էր երեքշաբթի օրը:

Հինգշաբթի

6. Փուչիկները վաճառվում են տարբեր փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է՝ 5, 10 կամ 25 հատ փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:

25+25+10+10=70 

7. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

15-3+4-6+3=13

8. Երկու դարբին միասին աշխատելով՝ որոշակի աշխատանք կարող են կատարել 8 օրում։ Երկրորդ դարբինը միայնակ քանի՞ օրում կարող է կատարել այդ աշխատանքը, եթե առաջին դարբինը այն կատարում է 12 օրում։

1/12+1/x=1/8
1/x=1/24 x=24

9. Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։

Սպիտակ

10. Դասարանի բոլոր 30 սովորողները ցանկություն հայտնեցին մասնակցելու ֆուտբոլի կամ բասկետբոլի մրցումներին: Նրանցից 15-ը ցանկություն հայտնեց մասնակցելու ֆուտբոլի մրցումներին, իսկ 20-ը` բասկետբոլի: Քանի՞ սովորող մասնակցեց և՛ ֆուտբոլի, և՛ բասկետբոլի մրցումներին:

20-15=5

October 28

Past continuous: Exercises

The Thompson family. What were they doing on Sunday at 7 o’clock? Mr. Thompson was cooking dinner in the kitchen. Mrs. Thompson was cleaning their car in front of their house. Jack and Eve were sitting in the hall near the fireplace. Jack, their 11 years old son, was reading Shakespeare’s sonnets. Eve, at the age of 16, was playing with Barbies. Their grandma and grandpa were having a good time. Their grandma was exercising in the gym. Their grandpa was ironing shirts and socks in the living room. They also had two pets. And do you know what they were doing? Spot, the puppy, was catching mice in the garden. And Kitty, the little cute kitten, was fighting with neighbour’s dog.

Put the verbs into the correct form (past progressive).

When I phoned my friends, they were playing monopoly. Yesterday at six I was preparing dinner. The kids were playing in the garden when it suddenly began to rain. I was practicing the guitar when he came home. We weren’t cycling all day. While Aaron was working in his room, his friends were swimming in the pool. I tried to tell them the truth but they weren’t listening. What were you doing yesterday? Most of the time we were sitting in the park.

October 28

Անգլերենի ֆլեշմոբ

Անուն ազգանուն, էլ. հասցե *

Elen Esayan, elen.esayan@mskh.am

Դասարան, դպրոցի անուն *

1.2, college

Քաղաք, գյուղ, երկիր *

Erevan

Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար *

առկա

Match the idioms to their meaning. 1.My Dad is a soft touch 2.My brother-in-law is very down to earth. 3 She really gets on my nerves 4 She always gets her own way 5 My boss is a bit of a cold fish

He is very sensible and practical.

My brother-in-law is very down to earth.

He is unfriendly and never shows his emotions

My boss is a bit of a cold fish.

He just does what she tells him to do

She always gets her own way.

Everything about her irritates me

She really gets on my nerves.

I can always persuade him to give extra pocket money.

My Dad is a soft touch.

II. Complete the sentences adding no fewer than 4 words.

They wanted to know……

They wanted to know when is your birthday.

I wondered how…..

I wondered how this could be so.

I respect people who…..

I respect people who only tell the truth.

Though it was too early…..

Though it was too early think who will win the competition.

Let me know…

Let me know how you get on.

In some sentences try to comment on the following topics. If you could go back to some time and place in the past when and where would you go? Why? If you could ask a famous person one question, what would you ask?

If I could go back in time, I would go to school to see my classmates.
Is it really easier to live when you are a famous person.

Առաջադրանքը կազմել է Իրինա Ապոյանը

October 28

Հանդուրժողականություն

•Ի՞նչ է հանդուրժողականությունը

Հանդուրժողականությունը դա բարոյական արժեք է՝ հարգանք մյուսի նկատմամբ դեպի իրենց գաղափարները, գործելակերպը կամ համոզմունքները ՝ անկախ նրանից ՝ դրանք տարբերբերվում են մերից թե ոչ:

•Որո՞նք են տարբերությունը հանդուրժողականության, համբերության և անտարբերության։ Նշե՛լ օրինակներ

Հանդուրժողականություն անտարբերություն չէ բայց նաև չի նշանակում ընդօրինակել օտար աշխարհայացքը կամ կենսակերպը: Դա չի նշանակում լռել, այն նշանակում է այլ անձի ազատությունը հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել:

•Ի՞նչ կարևորություն ունի հանդուրժողականությունը հասարակության մեջ

Բոլորս միմյանցից տարբերվում ենք և պետք է իրար ընդունենք այնպիսին ինչպիսին կանք: Չհանդուրժելով ոչնչի չենք հասնի:

October 28

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայկազուն Երվանդականների թագավորությունըՀայկազուն Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի թիվը 48 հազար էր (8 հազար հեծելազոր և 40 հազար հետևակ): Ամբողջ հայկական զինուժի թիվը, բնականաբար, պետք է ավելին լիներ, քանի որ ռազմադաշտ դուրս բերվող զորքերից բացի, մեծ քաղաքներում և ամրոցներում մշտապես մնում էին կայազորներ: Հեծելազորը, որը բանակի գլխավոր հարվածային ուժն էր, համալրվում էր ազատների դասի ներկայացուցիչներով: Նրանք զինված էին նիզակներով, սրերով, վահաններով, նետ ու աղեղներով: Հետևակը կազմում էր բանակի մեծ մասը և բաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազմի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, բանակը կարող էր համալրվել աշխարահազորային զորամասերով, որոնք հավաքագրվում էին ազատ համայնական գյուղացիներից, և որոնց առաջնորդում էին գավառակալ իշխանները: Ք. ա. 580-570 ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ երվանդ I Սակավակյացը: Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղը համարվող արքայատոհմը ստացել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի անվանումը: Երվանդ Սակավակյացի օրոք հայոց թագավորությունն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր:Թագավորության սահմանները հյուսիս արևելքում հասնում էին Կուր գետ,հյուսիս արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք: Երվանդ Սակավակյացը, Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջողություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված էր ճանաչելու մարական գերիշխանությունը: Կարճ ժամանակ անց՝ արդեն Աժդահակի օրոք, նա ապստամբում է Սարաստանի դեմ: Ապստամբությունը ձախողվում է, և հայոց արքայական ընտանիքը մարական արքունիքի ծուղակն է ընկնում: Մարաստանի գերիշխանությունը վերացվեց Ք. ա. VI դարի կեսին, երբ Երվանդ I ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միասնական ուժերով ապստամբեց Մարաստանի դեմ: Տիգրանը սկզբում լավ հարաբերություններ ուներ Մարաստանի արքա Աժդահակի հետ և իր քույր Տիգրանուհուն կնության էր տվել նրան: Սակայն հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է այդ ամուսնությունն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում նրա դեմ:Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Տիգրան Երվանդյանը մտերիմ հարաբերություններ ուներ պարսից արքա Կյուրոս 11 Մեծի հետ. նրանք որսընկերներ էին եղել դեռ պատանի հասակում: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք. ա. 553 թվականին. այն գլխավորում էր Կյուրոս Մեծը: Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր: Ըստ հայկական ավանդության՝ հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին: Տիգրանի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Հայաստանի տիրակալ Տիգրան Երվանդյանը, Ք. ա. 539 թ. դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխարքան:Մովսես Խորենացին Տիգրան I Երվանդյանի գահակալությունը ներկայացնում էր հետևյալ կերպով. «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու. և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»:Կյուրոս II Մեծը զոհվեց Ք. ա. 529 թ.: Նրան հաջորդեց որդին՝ Կամբիզը, որի օրոք ևս պահպանվեցին Հայաստանի և Աքեմենյան Պարսկաստանի դաշնակցային հարաբերությունները: Տիգրան Երվանդյանը մահացավ Ք. ա. 525 թ.: Այնուհետև գահն անցավ նրա երեք որդիներից Վահագնին:

October 28

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ: Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ֊ին։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Կառուցվածքը

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Խտության այս փոփոխությունը նպաստում է՝

•ներբջջային նյութերի տեղաշարժմանը
•միջբջջային նյութափոխանակությանը
•օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է: Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է։

Ֆունկցիաները

•կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
•բջջին տալիս է ամրություն, ճկունություն
•ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
•ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
•միջբջջային նյութափոխանակության ապահովում
•օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր

Բջջի հիմնական օրգանոիդները

Օրգանոիդներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

ֆունկցիաները

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

•կմախքային

•հենարանային օրգանոիդներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից, շարժական և կծկողական օրգանոիդներ, զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ, հարձակողական և պաշտպանական օրգանելներ, մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա, ներզատական և արտազատական օրգանոիդներ։

Կառուցվածքը

1. Կորիզակ
2. Բջջակորիզ
3. Ռիբոսոմ
4. Ներառուկ
5. Անհարթ էնդոպլազմային ցանց
6. Գոլջիի ապարատ
7. Բջջակմախք
8. Հարթ էնդոպլազմային ցանց
9. Միտոքոնդրիումներ
10. Վակուոլ
11. Ցիտոպլազմա
12. Լիզոսոմ
13. Ցենտրիոլ և ցենտրոսոմա օրգանոիդներն

October 28

Խնդիրներ

N. 8.1

Որքան է 480 կգ զանգվածով փղի ձագի վրա ազդող ծանրության ուժը:

Լուծում

F = mg

F = 480կգ × 10Ն/կգ = 4800Ն

N. 8.2

Գնդակի զանգվածը 0,5 կգ է։ Ի՞նչ ուժով է Երկիրը ձգում այդ գնդակին։

Լուծում

F = mg

F = 0,5կգ × 10Ն/կգ = 5Ն

N. 8.3

Որքա՞ն է 32կգ զանգվածով կշռաքարի վրա ազդող ծանրության ուժը:

Լուծում

F = mg

F = 32կգ × 10Ն/կգ = 320Ն

N. 8.4

Առաստաղից կախված ջահն առաստաղի վրա ազդում 49 Ն ուժով: Որքա՞ն է ջահի զանգվածը:

Լուծում

m = F/g

m = 49Ն ÷ 10Ն/կգ = 4,9կգ

N. 8.5

ՄՊ-047 մոպեդի վրա (շարժիչավոր հեծանիվ) վրա ազդում է 392 Ն ծանրության ուժ։ Որքա՞ն է մոպեդի զանգվածը։

Լուծում

m = F/g

m = 392Ն ÷ 10Ն/կգ = 39,2կգ

N. 8.6

Ինչի՞ է հավասար հեռուստացույցի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժընրա վրա ազդող ծանրության ուժը 120Ն է:

Լուծում

m = F/g

m = 120Ն ÷ 10Ն/կգ = 12կգ

N. 8.7

Որքա՞ն է 1 թեյի գդալ ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 0,05Ն է:

Լուծում

0,05 × 100 = 5գ

N. 8.8

Ինչի՞ է հավասար մարմնի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 120Ն է:

120 ÷ 10 = 12կգ

N. 8.9

Ի՞նչ ուժով է ձգված այս զսպանակը, որից կախված է 10×8×5 սմ չափերով արույրե չորսուն:

Լուծում

m = 8,5գ/սմ3 × 400սմ3 = 3400գ = 3,4կգ

P = 3,4կգ × 10Ն/կգ = 34Ն

N. 8.10

Որոշե՛ք 50Ն և 30Ն ուժերի համազորը, եթե նրանց կազմած անկյունը 180° է:

Լուծում

50Ն – 30Ն = 20Ն

N. 8.11

Ուղղածիգ դեպի վեր շարժվող հրթիռի քարշի ուժը 300 կՆ է, իսկ ծանրության ուժը՝ 100կՆ: Որոշե՛ք այդ ուժերի համազորը: Ինչտե՞ս է այն ուղղված:

Լուծում

300կՆ – 100կՆ = 200ԿՆ

October 27

Առաջադրանքներ

1․Ընդգծել այն հատուկ անունները, որոնց կազմում հասարակ գոյականներ կան։

Դանիել Վարուժան, Ալեքսանդր Շիրվանզադե, Լևոն Շանթ, Վահան Տերյան, Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, ՆարԴոս, Մովսես Խորհենացի, Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Ավետիք Իսահակյան, Գուրգենդուխտ, Որմիզդուխտ, Գևորգ Մարզպետունի, Ասպրամ, Սահակ Սևադա, Հուսիկ, Աշոտ Բռնավոր, Արտակ Մոկացի, Ցլիկ Ամրամ, Շահանդուխտ, Սահականույշ, Գրիգոր Մագիստրոս, Մխիթար Գոշ, Նահապետ Քուչակ, Գեղամ Սարյան, Եղիշե Չարենց, Միսաք Մեծարենց,  Հայք, Վան, Ծաղկաձոր, Մուշ, Արշակավան, Սասուն, ԱպարանԱրտաշատ, Վանաձոր,  Գյումրի, Սպիտարակ, Անի, Կարին, Կարս, Մալաթիա,  Կեսարիա,  Զվարթնոց, Էջմիածին,  Ստեփանավան, Կարմիր, Կապուտկող,  Գորիս, Կապան,  Հադրութ, Ստեփանակերտ, ԱրցախՀրազդան․ Սևան, Որոտան,  Աղստրև, Չիչխան, Դևբեդ,  Գուգարք, Վայք, ԵղեգնաձորԱմասիա, Ղուկասյան։

2․ Ընտրել և դեմ-դիմաց գրել տրված օտարաբանությունների հայերեն համարժեքները։

1․Սդելկա, դիրիժոր, սիստեմ, սպրոս, ստաբիլ, ստավկա, ստիմուլ, ստրախովկա, սպիրալ, սուվերեն, վալյուտա, վետո, տաբլիցա, տամոժնյա, տոտալ, տրադիցիա։ 

2․ արժույթ, ինքնիշխան, խմբավար, պարույր, խաղադրույք, ապահովագրություն, կայուն, ավանդույթ, պահանջարկ, խթան, համակարգ, մաքսակետ, ընդհանուր, աղյուսակ, արգելք, գործարք։ 

Սդելկա-գործարք

դիրիժոր-խմբավար

սիստեմ-համակարգ

սպրոս-պահանջարկ

ստաբիլ-կայուն

ստավկա-խաղադրույք

ստիմուլ-խթան

ստրախովկա-ապահովագրություն

սպիրալ-պարույր

սուվերեն-ինքնիշխան

վալյուտա-արժույթ

վետո-արգելք

տաբլիցա-աղյուսակ

տամոժնյա-մաքսակետ

տոտալ-ընդհանուր

տրադիցիա-ավանդույթ

October 26

Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան

Տպավորիչ այցելություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան: Դռնից ներս մտնելուն պես ոտք դրեցինք հեռավոր անցյալ: Հուզիչ էր գտնվել այնտեղ, որտեղ ապրել և ստեղծագործել է մեծագույն բանաստեղծը: Ամեն մի իր այնտեղ մի մեծ պատմություն ուներ: Այնքան ջերմություն կար այդ պատերի ներսում, որ ուզում էի անվերջ այնտեղ մնալ:

Այցելեցինք նաև պանթեոն, որտեղ մեր մեծերն էին թաղված: Օրը տպավորիչ էր, հուզիչ և անմոռանալի: