October 28

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ: Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ֊ին։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Կառուցվածքը

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Խտության այս փոփոխությունը նպաստում է՝

•ներբջջային նյութերի տեղաշարժմանը
•միջբջջային նյութափոխանակությանը
•օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է: Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է։

Ֆունկցիաները

•կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
•բջջին տալիս է ամրություն, ճկունություն
•ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
•ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
•միջբջջային նյութափոխանակության ապահովում
•օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր

Բջջի հիմնական օրգանոիդները

Օրգանոիդներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

ֆունկցիաները

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

•կմախքային

•հենարանային օրգանոիդներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից, շարժական և կծկողական օրգանոիդներ, զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ, հարձակողական և պաշտպանական օրգանելներ, մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա, ներզատական և արտազատական օրգանոիդներ։

Կառուցվածքը

1. Կորիզակ
2. Բջջակորիզ
3. Ռիբոսոմ
4. Ներառուկ
5. Անհարթ էնդոպլազմային ցանց
6. Գոլջիի ապարատ
7. Բջջակմախք
8. Հարթ էնդոպլազմային ցանց
9. Միտոքոնդրիումներ
10. Վակուոլ
11. Ցիտոպլազմա
12. Լիզոսոմ
13. Ցենտրիոլ և ցենտրոսոմա օրգանոիդներն


Posted October 28, 2021 by elenesayan in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*