November 7

Վանո Սիրադեղյան | Արածեք ձեր խոտը

Վանո Սիրադեղյանի «Արածեք ձեր խոտը» պատմվածքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին է, որի մեջ նա գրում է հասարակության վերին խավերի մասին, ովքեր կյանքի իմաստը տեսնում են ուտելու և հայտարարություններ անելու մեջ։ Վանո Սիրադեղյանը նաև գրում է, որ նրանց համար աշխարհը սահմանափակվում է թիկնապահների ուղեկցությամբ շքեղ ռեստորաններ գնալով և քյաբաբ ուտելով։ Գրողը ասում էր, որ թալանելուց, կողոպտելուց, կովի նման անխնա ուտելուց, ամեն ինչ անասունի պես հարամելուց հետո մի՛ մտեք մեր հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ՝ դա միակ բանն է, որ մնացել է մեզ…