November 17

Շիրակացին մեր շուրջը

Անանիա Շիրակացու մասին

Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և  դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով: Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ: Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից: Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը: Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները: Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև: ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար:

Անանիա Շիրակացի և հին խնդիրներ

Խնդիր 1

Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես. 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8֊ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին: Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր:

Լուծում
1/4+1/8=3/8
8/8-3/8=5/8
150÷5/8=240
Պատ.՝ 240 կենդինար:

Խնդիր 2

Կոմոդը գնելով 36 ռուբլով, այնուհետև հարկադրված եղա այն վաճառել այդ գնի 7/12֊ով: Քանի՞ ռուբլի կորցրեցի այդ գործարքի պատճառով:

Լուծում
36÷12=3
3×7=21
36-21=15 (կորցրեց)
Պատ.՝ 15:

Խնդիր 3

Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը՝ 40կգ: Որքան է փղի քաշը:

Լուծում
5×40=200
Պատ.՝ 200կգ:

November 17

Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը։ 


Ասում են, որ գրտնակը (գրտնակ) սկզբում եղել է հացահատիկի (հացահատիկ) հայոց աստվածուհի Աշորայի (Աշորա) ձեռնափայտը (ձեռնափայտ) : Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում (աշխարհ) մեկը հացի (հաց) մնացորդը (մնացորդ) կամ նույնիսկ փշուրը (փշուր) դեն էր նետում` աղբին (աղբ) խառնելով, աստվածուհու (աստվածուհի) ձեռքից (ձեռք) ձեռնափայտը (ձեռնափայտ) դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն (հաց) անարգողի ճակատին (ճակատ) ու ետ գալիս աստվածուհու (աստվածուհի) մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին (ճակատ) թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ (մարդ) սովորեցին հացի (հաց) ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնափայտը (ձեռնափայտ) նվիրեց մարդկանց (մարդ):

2. Տրված բառերում ընդգծել ու հոլովման պատկանող բառերը:

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդի, ձի, Անի, սեր, մատանի, դաշնակահար, մարդ, սյուն, կղզի, խնձորենի, աչք, խոտաբույս, քամի, պապ, ուխտատեղի, բարդի, ամուսին, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին, տատ, գինի, Նաիրի։