November 25

Առաջադրանքներ

1․Տրված գոյականներից կազմել ածականներ․

Հայ, հույն, ռուս, պարսիկ, քուրդ, աֆղան, աղվան, թաթար, չեխ, լեհ, լեզու, բեկոր, ժամանակ, կարգ, օր, գիր, բառ, բառարան, արքա, թագավոր, կյանք, ցեղ, պապ, հայր, մայր, հայրապետ, հեղինակ, անուն, քարոզիչ, թարգմանիչ, խոսակից, Մաշտոց, Դանիել, Երևան, Կովկաս, Տերյան, կիսամյակ, վեպ, բանաստեղծ, Ամանոր, անձրև, տարածք, գրաբար, բարբառ, ժարգոն:

Տրված գոյականներից կազմել ածականներ

Հայ – հայկական

հույն – հունական

ռուս – ռուսական

պարսիկ – պարսկական

քուրդ – քրդական

աֆղան – աֆղանական

աղվան – աղվանական

թաթար – թաթարական

չեխ – չեխական

լեհ – լեհական

լեզու – լեզվական

բեկոր – բեկորային

ժամանակ – ժամանակային

կարգ – կարգապահ

օր – օրական

գիր – գրական

բառ – բառային

բառարան – բառարանային

արքա – արքայական

թագավոր – թագավորական

կյանք – կենսական

ցեղ – ցեղային

պապ – պապական

հայր – հայրական

մայր – մայրական

հայրապետ – հայրապետական

հեղինակ – հեղինակային

անուն – անվանական

քարոզիչ – քարոզչական

թարգմանիչ – թարգմանչական

խոսակից – խոսակցական

Մաշտոց – մաշտոցյան

Դանիել – դանիելյան

Երևան – երևանյան

Կովկաս – կովկասյան

Տերյան – տերյանական

կիսամյակ – կիսամյակային

վեպ – վիպական

բանաստեղծ – բանաստեղծական

Ամանոր – ամանորյա

անձրև – անձրևային

տարածք – տարածքային

գրաբար – գրաբարյան

բարբառ – բարբառային

ժարգոն – ժարգոնային

2. Խմբավորել որակական և հարաբերական ածականները:

Քարաշեն, ուժեղ, կաղնեփայտե, ջահել, խոշոր, մռայլ, ազատ, դեղին, աղմուկոտ, ապերախտ, հայրական, գունավոր, տհաս, սիրելի, ժպտուն, ամառային, բարձրագույն, պողպատակուռ, երկաթյա, մայրենի, հոտավետ, կավաշեն, հրացանավոր, ծաղկավոր, ապաշնորհ, ավանդական, համեղ, գյուղական, թավշյա, ցողապատ, ազգային, յոթգլխանի:

Որակական – ուժեղ, ջահել, խոշոր, մռայլ, ազատ, դեղին, աղմկոտ, ապերախտ, սիրելի, բարձրագույն, համեղ, ապաշնորհ:

Հարաբերական – քարաշեն, կաղնեփայտե, հայրական, ժպտուն, տհաս, ամառային, պողպատակուռ, երկաթյա, մայրենի, հոտավետ, կավաշեն, հրացանավոր, գունավոր, ծաղկավոր, ավանդական, գյուղական, թավշյա, ցողապատ, ազգային, յոթգլխանի: