November 26

«Զաբուղոն» վերլուծություն

 Գրիգոր Զոհրապի նովելները առանձնահատուկ դեր են ունեցել արևմտահայ գրականության վրա: Այսօր ծանաթացանք նրա նովելներից մեկին՝ «Զաբուղոն»֊ին: Հեղինակը պատմում է մի իրադարձության մասին, որը երկար մտորելու տեղիք է տալիս։

 Նովելը չստացված սիրո մասին էր: Գլխավոր հերոսը հենց Զաբուղոնն է, ով ճարպիկ գող էր: Նա սիրահարված էր Վասիլիկին: Նրանք իրար հավերժ սիրո խոստում են տալիս, սակայն Վասիլիկը դավաճանում է սիրելիին: Վասիլիկը ցանկանում էր որպիսզի իր սիրո մասին իմանան բոլորը, ինչն էլ անհանար էր Զաբուղոնի հետ։ Իրականում Վասիլիկը արժանի չէր Զաբուղոնի սիրուն, քանի որ նրան հետաքրում էր միայն իր ունեցվածքը, այն ամենը ինչ նա գողացել էր. Իսկական սիրահարը այդքան հեշտությամբ չէր մատնի իր սիրելիին, հենց այդ պատճառով Զոհրապը ստեղծագործությունը վերնագրեց Զաբուղոնի անունով այլ ոչ թե Վասիլիկի: Սկզբից Վասիլիկին դուր էր գալիս նրանց գաղտնի հանդիպումները, սակայն այդ ամենից հոգնելով նա ընդունում է այլ երիտասարդի ամուսնության առաջարկը, և վրեժ լուծելու մտադրությամբ Զաբուղոնին հանձնում է ոստիկանությանը։ Այստեղ իմ կարծիքով Վասիլիկը սխալ վարվեց, նա ոչ միայն հավատարիմ չմնաց իր ընտրյալին, այլ նաև դաժան վարվեց նրա հետ։

Զաբուղոն այս դեպքերից հետո հայտնվեց բանտում։ Մի քանի տարի անց նրան հաջողվում է փախչել և գնալ Վասիլիկին տեսնել։ Սակայն այդ օրը ճակատագրական եղավ նրա համար, քանի որ իր սիլեին արդեն ուրիշ տղամարդու հետ էր․․․