November 30

Առաջադրանքներ- քոլեջ

Դասագրքի հղում— (190-194 էջ)

  • Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Լոռու մարզը տարածքի ﬔծությամբ հանրապետությունում երրորդն է: Մարզը կազմավորվել է Գուգարքի, Թումանյանի,Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների ﬕավորուﬕց: Լոռին ունի հաﬔմատաբար նպաստավոր աշխարհագրական դիրք: Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին: Դրա ﬕջոցով հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան և նրա սև ծովյան նավահանգիստները, իսկ արևմտյան ուղղությամբ` Գյումրու ﬕջով դեպի Թուրքիա, ինչպես նաև դեպի մայրաքաղաք Երևան: Բացի այդ, մարզը բարեկարգ ավտոճանապարհներով կապվում է հարևան բոլոր մարզերի ու Վրաստանի հետ:

  • Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։

Աչքասար լ․ — 3196

Քարտխաչի լ-ցք․ — 2272

Ուրասար լ․ — 2992

Ջաջուռի լ-ցք․ — 1952

Սպիտակի լ-ցք․ — 2387

Պուշկինի լ-ցք․ — 2037

Բովաքար լ․ — 3016

Թեժ լ․ — 3101

Լալվար լ․ — 2543

  • Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է: Լոռու մարզում շատ կան պատմամշակութային վայրերն ու հուշարձանները, օրինակ ՝ Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Օձունի վանքը, Դեբեդի կրճը, Թռչկանի ջրվեժը, և այլն: Այնտեղ հայտնի են հատկապես պղնձի և բազմամետաղների, գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը:

  • Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։

  • Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

Լոռու մարզի առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատրը սկզբից ել եղել է ծանր արդյունաբերությունը։ Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջերմաէլեկտրակայանը և Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Նաև մարզի կարևոր ճյուղերից է քիմիական արդյունաբերությունը։ Լոռու մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքի և տարածքային կազմակարպան բազմազանությունը կապված է մարզի բնական պայմանների բազմազանության հետ։ Գյուղատնտեսության նշանական հողերը կազմում են մարզի 66%-ը, որի մեծ մասը արոտավայրեր և խոտհարքներ են։ Մարզի տարբեր տարածքներում գերակշռում են այգեգործությունը, հացահատիկային տնտեսությունը և կարտոֆիլի մշակությունը։

  • Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար:


Posted November 30, 2021 by elenesayan in category Աշխարհագրություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*