December 11

Բնագիտության ֆլեշմոբ

Առաջադրանք 1. Բացատրե’ք, թե ինչ է ուսումնասիրում բնակչության աշխարհագրությունը։

Բնակչության աշխարհագրությունը ուսումնասիրում է բնակչության և բնակավայրերի կազմն ու տեղաբաշխումը։

Առաջադրանք 2. Կոնկրետ օրինակով ցո’ւյց տվեք նորագույն ժամանակներում աշխարհի բնակչության աճի տեմպի գործընթացը։

Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ։ Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի։

Առաջադրանք 3. Թվարկել բնակչության տարաբնակեցման վրա ազդող գործոնները։

Երկրագնդի բնակչության տարաբնակեցման վրա ազդող գործոնները` տնտեսական,
բնական, ժողովրդագրական, պատմական:

Առաջադրանք 4.Աշխարհի բնակչության թվի աճի հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջանում։

Ըստ գիտնականների աշխարհի բնակչության աճի հետևանքով ի հայտ կգան տնտեսական ու սոցիալական բազում մարտահրավերներ ու սպառնալիքներ:

Առաջադրանք 5. Մեկնաբանել, արդյո՞ք բնակչության թվի աճը սպառնում է մարդկության գոյությանը։

Օրինակ ըստ գիտնականների հաշվարկների բնակչության թվի աճը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ մասնավորապես սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պահանջարկը։ Այդ իսկ պարտճառով բնակչության թվի աճը կարող է սպառնալ մարդկության գոյությանը։


Posted December 11, 2021 by elenesayan in category Աշխարհագրություն, Ֆլեշմոբներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*