December 15

Կիսամյակային հաշվետվություն

Ես Եսայան Էլենն եմ:  Սովորում եմ «Մխիրթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 1֊ին կուրսում, հագուստի մոդելավորում բաժնում: Հուլիսի 6, 7, 8-ին մեր մուտքի ճամբարն էր՝ դեպի քոլեջ։ Այդ օրերին ես ծանոթացա քոլեջի միջավարի հետ, ուսանողների հետ, ունեցա հեծանավարության դաս։ Ստեղծեցինք մեր բլոգները, սովորեցինք աշխատել համակարգչով։
Ամեն օր առավոտյան մասնակցում եմ, ընդհանուր պարապունքին, որտեղ պարում և երգում ենք: Մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների: Առաջին ճամփորդությունս եղել է սեպտեմբերի 1-ին, դեպի Թռչկանի ջրվեժ, որտեղից վերադարձա լի դրական տպավորություններով: Նաև շատ տպավորված եմ գրականության առարկային նվիրված ճամփորդությունից, երբ այցելեցինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Ունեցել ենք մեդիաուրբաթ, որին ներկայացել ենք շատ կազմակերպված: Ինձ շատ է դուր գալիս մեր քոլեջը, որովհետև այն ամեն ինչով տարբերվում է բոլոր մյուս կրթօջախներից: Նկատել եմ, որ այս կրթահամալիրում ուսուցչուհիները անում են ամեն հնարավոր բան, որպեսզի դասերը հետաքրքիր անցնեն:

Անգլերեն, Ռուսաց լեզու, Գրականություն, Հայոց լեզու, Հանրահաշիվ, Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Էկոլոգիա, Ֆիզիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն։


Posted December 15, 2021 by elenesayan in category Հաշվետվություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*