January 13

Դեվեն ու գառներ

Մշո բառբառով առակը փոխադրիր գրական հայերենով

Ուղտը և գառները

Ձմռանը գառները մակաղել էին գոմում:
Դուռը զարկեցին:
– Այն ո՞վ է, – ձայն տվեցին գառները:
– Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսն էլ շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս ցավում է, մանավանդ որ ոտքս հիվանդ է, սառելուց չի շարժվում, փայտացել է: Ձեր մոր ու հոր հոգիների համար՝ դուռը մի քիչ բացեք, ոտքս տաքացնեմ:
Գառները խորհրդակցեցին:
– Բացենք, թ՞ե չբացենք. բացենք, – ասացին, – խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի ներս, տաքացնի, մեզ ի՞նչ վնաս կլինի:
Դուռը բացվեց, ուղտը մեկ ոտքը երկարացրեց ներս:
– Տե՞սաք, ձագուկնե՛ր, ձեզ վնաս ե՞ղավ, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս: Մեկ ոտքը որ վնաս չարեց՝ երկուսն էլ չեն անի:
– Ճիշտ է ասում, – ասացին, – մեկ ոտքը որ վնաս չտա՝ երկուսն էլ չի տա:
Եվ դուռը կիսաբաց արեցին, ուղտը մեկնեց մյուս ոտքը, գլուխն ու մարմնի կեսը, ներս է մտցնում, մեկ էլ տեսան՝ դուռն ու ծխնինները վրան կախված՝ ներս խցկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողեցին փախան, գոմը մնաց ուղտին:


Posted January 13, 2022 by elenesayan in category Գրականություն, Հայոց լեզու

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*