January 19

Ազգագրության հետքերով

Ներածություն՝ պատրաստել եմ նյութ տարազի պատմության, գույների նշանակության, և հնարավո՞ր է ըստ տարազի հասկանալ ամուսնացած է արդյոք այդ մարդը, քանի երեխա ունի և այլն

Ըստ հայկական բառարանի տարազը ունի բազմաթիվ իմաստներ օրինակ՝ ձևել, ձևավորել, ապրանքանիշ, նորաձևություն, ճանապարհ, ձև, տեսք, կոստյում, համազգեստ և այլն: Մինչ տարազներ հագնելը մարդիկ իհարկե հագնում էին սովորական հագուստներ: Ժամանակի ընթացքում տարատեսակ կտորների, գործվածքների, ներկանյութերի առաջացման հետ մեկտեղ առաջացավ նաև հայկական տարազը: Առաջին հայկական տարազի հիմնական նյութերը եղել են բուրդն ու բամբակը: Հայկական տարազում օգտագործվող գույները ունեն իրենց նշանակությունները օրինակ Գրիգոր Տաթևացին բացատրել է տարազի հիմնական տարրերը: Սևը հողի գույնն է, սպիտակը՝ ջրի, կարմիրը՝ օդի, քաջության, դեղինը՝ կրակի, կապույտը՝ երկնային արդարության, մանուշակագույնը՝ իմաստության խորհրդանիշը իսկ սպիտակը՝ խոհեմության խորհրդանիշը: Ըստ տարազի գույնի կարելի է որոշել մարդու ամուսնական կարգավիճակը, հարստության չափը և երեխաների թիվը: Հարսնացուին տարազը պաշտպանում է չար ուժերից: Եթե կինը հարուստ էր, ապա նրա հագուստը զարդարված էր ոսկե և արծաթե թելերով:

Եզրակացություն՝ հասկացա, որ հայկական տարազը մեր մշակույթի մեծ մասն է կազմում և մենք պետք է պահպանենք մեր մշակույթը, մեր դարերի պատմությունը…

Սկզբնաղբյուր՝ Հայկական տարազ
Հայկական տարազ
Հայկական ազգային  հագուստ


Posted January 19, 2022 by elenesayan in category Հայոց պատմություն, Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*