January 26

Տպավորություններս Մշո բարբառից

Ձմեռային ազգագրական փառատոնը հասավ իր ավարտին։ Այս ամիսը ինձ համար շատ ուսուցողական էր: Ամենից շատ իմ մեջ տպավորվեց գրականության և հայոց լեցվի դասերը: Այս օրերի շնորհիվ ես ծանոթացա Մշո բարբառի հետ: Մշո բարբառը հայերենի կը ճյուղի խոշորագույն բարբառներից մեկն է։ Ժամանակին Մշո բարբառով խոսել են պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային մասերում։ Մեր օրերում նույնպես խոսում են Մշո բարբառով՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում։ Առաջինը ծանոթացանք «Դեվեն ու գառներ» առակին, որը փոխադրեցինք նաև գրական հայերենի: Նաև կատարել ենք ձայնագրություն, ես ձայնագրել եմ ինձ դուր եկած առակը՝ «Գիտնականն ու գեղացին»: Իսկ վերջում կազմեցինք բարբառային բառերի բառարան: Մշո բարբառը ինձ շատ դուր եկավ և ես ինքս կփորձեմ ավելի լավ յուրացնել այն:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*