January 27

Հունվարյան ստուգատեսի հաշվետվություն

Հունվար ամիսը քոլեջի շնորհիվ յուրահատուկ դարձավ։ Այս ամիսը ինձ համար շատ ուսուցողական էր, տարբեր, ճամփորդություններ, սովորող-սովորեցնող նախագծեր․․․ Այս տարվա ճամփորդություններն ունեին չորս ուղղություններ՝ Սևաբերդ, Ջրվեժի արգելոց, Գեղասահքի դպրոց և Լեռնանիստ։ Ես նախնտրեցի գնալ Գեղասահքի դպրոց, քանի որ շատ եմ սիրում սահել։ Կարող եք այս հղումով ծանոթանալ մեր հիանալի օրվա հետ։

Հունվարին տեղի ունեցավ նաև Digitech-յան նախագիծը, որի ընթացքում ես և Մարիամը այցելեցինք Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ, որպեսզի երեխաներին դաասավանդենք Online Word և Exel ծրագրերը, բացատրենք Online Word-ի և Word-նմանությունները և տարբերությունները։ Հետագայում մեզ միացան նաև մեր կուրսից մի քանի աղջիկներ։ Շատ լավ փորձ ձեռք բերեցի, ինչի համար շատ շնորհակալ եմ Ընկեր Ելենային, որ ինձ ներառեց այս հետաքրքիր ծրագրի մեջ։ Մեր դասնթացի օրերին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հունվարի ընթացքում ունեցել ենք նաև բնագիտատեխնիկական ստուգատես, որի ընթացքում պետք է կատարեինք ցանկացած բնագիտական, գիտական, տեխնիկական գործունեություն և տեսանյութի տեսքով տեղադրեինք բլոգում։ Ես որոշեցի պատրաստել բուրավետ մոմ՝ սուրճի հատիկներով և վանիլինով, քանի որ առաջին անգամ չէր, որ հետաքրքրվում էի մոմի պատրաստումով։

Ունեցել ենք նաև ազգագրական ստուգատես և ուսումնասիրել ենք Մշո բարբառը, որի մասին արդեն խոսել եմ կարող եք ծանոթանալ հղումով։


Posted January 27, 2022 by elenesayan in category Հաշվետվություն, Հունվարյան ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*