February 15

Արդարություն

Ին՞չ է արդարությունը

Արդարությունը բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ 

Ո՞րն է արդարության բարոյական կողմը

Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ 

Ո՞րն է արդարության իրավական կողմը

Իրավականի դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություներ ունի մեզնից յուրաքանչյուրը։ Արդարության իրավական կողմի կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։

Որո՞նք են արդարության տեսակները

Գոյություն ունեն արդարության կիրառման չորս մոտեցումներ կամ եղանակներ՝ բաշխիչ արդարադատություն, վերականգնող արդարադատություն, դատավարական արդարադատություն և պատժողական արդարադատություն:


Posted February 15, 2022 by elenesayan in category Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*