May 1

Հայ ականավոր թագուհիները

Նվարդ

Անշուշտ, ամեն մի հետաքրքիր երևույթի պատմությունը ցանկալի է սկսել դարերի խորքը գնացող ավանդազրույցով, առավել ևս՝ թագուհիների մասին պատմությունը…

Հայ մատենագրության մեջ գրառված Առաջին Հայկյանների շարքում միակն Արա Գեղեցիկն է, ում կինը վկայված է անվանապես։ Պատմահոր մատյանում նա հիշատակվում է իբրև Արա Գեղեցիկի «սիրելի կին», որի անունը Նվարդ (Նուարդ) էր…

***

642F9D63 B6F7 4180 87AA E845189DA5C7 - Հայոց թագուհիներ

Վ. Սուրենյանց. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» 1899 թ.

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում գրառված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը համաշխարհային գրականության մեջ ստեղծված գեղեցկագույն երկերից մեկն է, որ պատմում է հանուն սիրո կատարված մեծագործությունների մասին… Ընդ որում՝ մեծագործություններ են կատարվում երկու կողմից էլ…

Աստվածային գեղեցկության տեր Արա Գեղեցիկով հմայված՝ հարավում իշխող Շամիրամն առաջարկում է նրան և՛ իր ձեռքը, և՛ իր մեծ թագավությունը։ Արան չի գայթակղվում առաջարկներով և մերժում է Շամիրամին՝ հավատարիմ մնալով իր տիկնոջը՝ Նվարդին… Սա վիպասքում փառաբանվող առաջին մեծագործությունն է՝ հրաժարումը աշխարհիկ մեծ իշխանությունից և հարստություններից՝ հանուն սիրելի կնոջ և ընտանիքի…

Արա Գեղեցիկից մերժված և վիրավորված, սակայն նրան անդառնալիորեն սիրահարված Շամիրամը դիմեց պատերազմի և գրավեց նրա երկիրը՝ Այրարատը։ Պատերազմում զոհվեց սիրեցյալը, որին, հնավանդ զրույցի համաձայն, Շամիրամը հարություն տվեց արալեզների օգնությամբ։ Այնուհետև Շամիրամը կառուցեց մեծ ու սքանչելի ամրոց՝ Վանա բերդը, որ կոչվեց Շամիրամակերտ, կանգնեցրեց արձան՝ հանուն արալեզների, կատարեց բազում այլ նշանավոր գործեր՝ թողնելով արձանագրություններ դրանց մասին։ Նա Արա Գեղեցիկի և Նվարդի որդուն՝ Կարդոսին, դարձրեց Հայաստանի կառավարիչ…

Շամիրամի կատարածները վիպասքում փառաբանվող երկրորդ մեծագործությունն է՝ նյութական աշխարհի մեծ արժեքների ստեղծումը, որ կատարում է սիրահարված, վավաշոտ և իշխանատենչ թագուհին։ Վիպասքը ստեղծող և դարեդար պատմող ժողովրդի համակրանքը, սակայն, առաջին մեծագործության կողմն է։ Դրա արտահայտությունն է նաև Շամիրամի անփառունակ վախճանը։

Իսկ վիպասքում փառաբանվող առաջին մեծագործությունը, որ կատարեց Արա Գողեցիկը, նյութական իշխանությունից ու հարստությունից հրաժարումն էր՝ հանուն ընտանիքի և սիրելի կնոջ հանդեպ հավատարմության։ Պատահական չէ, որ հայկական ազգային ավանդությունն Արա Գեղեցիկի հետ է կապում մեր երկրի միջնաշխարհի՝ Այրարատի, Արագած և Արայի լեռների անվանակոչումները։ Եվ այդ ընտանիքի տիրուհին ու սիրեցյալ կինը Նվարդն էր՝ հայոց ազգապատման մեջ հիշատակված առաջին մեծ տիկինը…

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0be - Հայոց թագուհիներ

Նուարդ հայոց թագուհու և ասորաց թագուհի Շամիրամի հանդիպումը


Posted May 1, 2022 by elenesayan in category Հայոց պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*