May 4

Ճամփորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք և անոմալ զոնաների ուսումնասիրություն

1. Պարիս Հերունին եւ իր Ռադիոօպտիկական դիտակը

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ

Օրգովի գյուղի մոտակայքում կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը՝ ՌՕԴ-54/2.6: Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև բազմաթիվ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ: Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում։ Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը: Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով: Օրգովի ռադիոալեհավաքը 2002 թվականին գրանցվել է որպես պատմամշակութային արժեք:

Պարիս Հերունի

1933թ. դեկտեմբերի 17-ին ծնվել է ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների հայ ականավոր գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Պարիս Հերունին: Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951թ. ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1957թ.-ին՝ ուսումն ավարտելուց հետո, վերադարձել է Հայաստան և որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է «Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի» ղեկավարի պաշտոնը: 1960-1968թթ. Հերունին Հայաստանի ԳԱԱ ռադիոֆիզիակայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական բաժնի փոխտնօրենն է եղել, ինչպես նաև ղեկավարել է «Գերբարձր հաճախականությունների բաժին»-ը: 1971թ.-ից մինչև կյանքի վերջին տարիները ղեկավարել է Հայաստանի ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը: Պարիս Հերունին հրապարակել է 340 գիտական աշխատություն և 3 մատենագրություն: Հերունին լուրջ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն ռադիոֆիզիակայի, այլև աստղագիտության ոլորտներում: Նա 4 աստղադիտակի մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը` Քարահունջը, և պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի: Իր ուսումնասիրությունները Հերունին ամփոփել է «Հայերը և հին Հայաստանը» գրքում: Պարիս Հերունին վախճանվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին:

Աղբյորը՝ 1, 2

2. ՀՀ անոմալ զոնաներ

Տպագրման փուլում է․․․

3. Պատում

Այսօր մեր օրը սկսեցինք եկեղեցու բակից։ Մասնակցեցինք պատարագին ու ճանապարհ ընկանք դեպի Արշակունիների դամբարան, որտեղ գտնվում են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Այնտեղ առաջին անգամ էի գտնվում՝ ինչ խոսք շատ հետաքրքիր էր, զգացողություններս տարբեր էին, այնտեղ մեր պատմության մի մասն էր՝ անցյալի մասունքները:

Ճանապարհը շարունակեցինք դեպի Օրգովի ռադիոօպտիկական աստղադիդակ, որը կառուցել է Պարիս Հերունին և դա առաջինն ու եզակին է աշխարհում: Հաջորդ վայրը, որ եղանք Ամբերդն էր: Այնտեղ ամենատպավորիչը այն հատվածն էր, որտեղ հնում կանայք ինքնասպան են եղել՝ նետվելով ժայռերի մեջ: Այդ պատմությունը շատ ցավալի էր, ու ցավոք մինչև այսօր հայերը դեռ շարունակում են անցնել դժվարությունների ու տառապանքների միջով:

Եղանք նաև Բյուրականի եկեղեցում, ինչպես նաև ուսումնասիրեցինք Ամբերդ ամրոց տանող ճանապարհի անոմալ զոնան, իրականացրինք չափումներ և հասկացանք, որ այդ վայրը ուղակի աչքի խաբկանք է: Տպավորիչ օր էր, լի էմոցիաներով…


Posted May 4, 2022 by elenesayan in category Ճամփորդություններ, Ֆիզիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*