May 10

Հաշվետվություն(երկրորդ կիսամյակ)

Ավարտին է մոտենում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակային շրջանը, ինչը նշանակում է, որ շուտով կլրանա մեկ տարին, ինչ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Հունվարից մայիս ամիսները ինձ համար առավել հետաքրքիր անցան, որի համար մի քանի պատճառ կա:
  Նախ հունվար ամիսը մեզ մոտ Digitech-յան ամիս էր, ինչպես նաև լի էր տարբեր հետաքրքիր ճամփորդություններով: Դիջիթեքի ընթացքում ես ունեցա իմ փոքրիկ ներդրումը՝ դասավանդեցի Online Word և Excel ծրագրերը հունվար ամսին: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:   
  Փետրվար ամիսը նույնպես ուներ շատ հետաքրքիր կողմեր, գրեթե բոլոր առարկաներից մենք սկսեցինք կատարել անհատական նախագծեր, որն էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր դասաժամերը: Օրինակ՝

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզվից ես որոշեցի ուսումնասիրել տարբեր իրերի պատմություններ և տեղեկություններ հավաքել այդ իրերի մասին: Մարտ ամսին վերցրեցի «История обручальных колец», ապրիլին՝ «История эскалатора» իսկ մայիսին՝ «История жемчуга»:

Գրականություն

Գրականություն առարկայից նույնպես կատարեցինք անհատական նախագիծ, այստեղ իմ կատարած աշխանքներն են՝ «Ինձ պիոններ չնվիրես» գրքի, «Մոնա Լիզա» կտավի և «Սթոունհենջ»-ի հետազոտական աշխատանքները:

Հայոց պատմություն

Հայոց պատմության նախագծի թեման «Հայ ականավոր թագուհիներ»-ն էր: Կարծում եմ սա արդի և կարևորագույն թեմաներից մեկն է յուրաքանչյուր հայի համար: Սա իմ կատարած ուսումնասիրությունն է «Փառանձեմ» և «Նվարդ» թագուհիների մասին:

Հասարակագիտություն

Հասարակագիտության նախագծի թեման «Մարդու և քաղաքացու իրավունքներ»-ն էր: Այս նախագիծը խմբակային է, ես աշխատել եմ իմ համակուրսեցիների՝ Միլենա Թովմասյանի և Մարիա Դալլաքյանի հետ: Առաջինը ընտրեցինք «Երեխայի իրավունքներ»-ը, իսկ երկրորդը՝ «Կարծիքի արտահայտման ազատություն»-ը:

Հանրահաշիվ

Հանրահաշիվ առարկայից ունեցանք երկու նախագիծ՝ «Պի թվի մասին» և «Ֆունկցիա»: Իսկ վերջում ամփոփեցինք 3-րդ ուսումնական շրջանը, կարող եք անցնել հղումով և ծանոթանալ ավելի մանրամասն:

Էկոլոգիա

Էկոլոգիայի դասաժամերին միշտ շատ հետաքրքիր թեմաներ ենք քննարկում, որպես նախագիծ ունեցանք երկու թեմա՝ «Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ» և անհատական ուսումնասիրեցինք որևէ գյուտ, որը մեզ օգնում է չաղտոտել շրջակա միջավայրը: Ես որոշեցի հետազոտություն կատարել «Ինչպե՞ս մաքրել օվկիանոսը պլաստիկից» թեմայով:

Ֆիզիկա

Ֆիզիկան առավել հետաքրքիր դասաժամեր ունեցանք և ոչ միայն: Կատարեցինք պարանորմալ երևույթների հետ կապված հետազոտական աշխատանք, ես որոշեցի գրել «Անբացատրելի լուսանկարներ» վերնագրով նյութ, ինչպես նաև քննարկեցինք տարբեր անոմալ զոնաներ, իսկ վերջում կատարեցինք անմոռանալի ճամփորդություն դեպի Օրգով, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով:

Կենսաբանություն

Կենսաբանություն առարկայից ամեն ամսվա վերջին կատարում ենք անցածի ամփոփում, կարող եք անցնել հետևյալ հղումով և ծանոթանալ մեր անցած թեմաների հետ: Որպես նախագիծ ունեցանք «Սպիտակ արագիլ»-ների մասին շատ հետաքրքիր հանդիպում, հանդիպումից առաջ կատարեցինք հետազոտական աշխատանք սպիտակ արագիլների մասին, ահա հղումը:

Աշխարհագրություն

Աշխարհագրության դասաժամերին մանրամասն ծանթացանք ՀՀ մարզերին, քննարկեցինք մարզերի հիմնախնդիրները, ռազմավարությունը, զբոսաշրջության զարգացման նախադրյալները…

Անգլերեն

Անգլերեն առարկայից անցնում ենք տարբեր հետաքրքիր թեմաներ, կատարում թարգմանություն, իսկ վերջում ամփոփում: Անգլերենից նույնպես պետք է կատարենք անհատական նախագիծ:

Այս հղումով կարող եք ծանոթանալ իմ կատարած ֆլեշմոբների ամփոփումների հետ:

Իսկ վերջում կխոսեմ իմ մասնագիտական՝ հագուստի մոդելավորման առաջընթացի մասին: Այս կիսամյակ սկսեցինք նկարել մոդելի էսքիզներ, նկարեցի իմ առաջին հագուստի ձևավորումները, ինչպես նաև գծագրում ենք շապիկ:


Posted May 10, 2022 by elenesayan in category Հաշվետվություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*