May 23

Առաջադրանքներ

1.Լրացրե′ք բաց թողնված տառերը, երկհնչյունները:

Ելևէջ,  վայրէջք,  առօրյա,  բարօրություն,  խոչընդոտ,   մերթընդմերթ,   հնէաբան,   մանրէաբանություն,   կիրակնօրյա,   լուսնկա,  պարզկա,   կրթօջախ,   մեղմօրոր,   մեղմորեն,   քնքշորեն,   խավիար,   մատյան,  փասիան,   հրեա,  ինքնըստինքյան:

2. Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել,   հոտ,   գոլ,   գունդ:

Նա անարգել կատարեց իրեն հանձնարարված առաջադրանքը:

Նա անարգեց իր ընկերների իրավունքները:

Ես հոտ քաշեցի ամենաանուշաբույր ծաղիկներից:

Սարերից իջնում էին ոչխարների հոտը։

3. Գրեցե′ք մեկ հոմանիշ, մեկ հականիշ տրված բառերի համար:

Կեղծավոր – շողոքորթ, անկեղծ

Կարծր – պինդ, փափուկ

Քնքուշ – նուրբ, կոպիտ

Ծածուկ – գաղտնի, բացահայտ

Մոլեգին – կատաղի, հանգիստ

4. Որտեղ հարկավոր է, գրեցե′ք մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ, Սուրբ Հեղինեի կղզի, Կենտրոնական Ասիա, Խաղաղության համաշխարհային կոմիտե, Աշոտ Բռնավոր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ախուրյան գետ, Հայկական Պար լեռնաշղթա, Դավիթ Անհաղթ, Գեւորգյան ճեմարան:

5. Դարձվածքների իմաստները գրեցե′ք մեկ բառով:

Ոտքերն ընկնել – խնդրել, աղերսել, աղաչել, ոտքից գլուխ – ամբողջությամբ, ճակատը պարզ – արդար, ծաղիկ հասակ – պատանեկություն, երիտասարդություն, արյունը գլխին խփել – բորբոքվել, ագրեսիվանալ, չարանալ, սիրտ առնել – համարձակվել, քամի անել – սուտ խոսել, պարծենալ:

6. Կազմե′ք վեց բառ քար արմատով:

Քարոլորտ, հարսնաքար, ոսկեքար, քարկտիկ, քարայծ, քարվաճառ:

7. Կազմե′ք վեց բառ –վածք ածանցով:

Դարձվածք, քաղվածք, նայվածք, քայլվածք, հյուսվածք, պատմվածք: