June 4

Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Երեկ այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարան: Փարաջանովը հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետն էր: Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։ Այստեղ փորձել են վերականգնել Փարաջանովի թիֆլիսյան տան և Կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

Փարաջանովն ինքն էր ընտրել շենքի տեղը և ձևավորումը: Սակայն երկրում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով թանգարանը բացվել է նրա մահից մեկ տարի անց, և նա ցավոք այդպես էլ չհասցրեց այստեղ ապրել: Այստեղ ներկայացված էր Փարաջանովի գեղարվեստական ​​և գրական ժառանգությունը՝ ավելի քան 600 արվեստի գործ, 1400 ցուցանմուշ, ներառյալ ինստալիացիաները, գծանկարները, տիկնիկները, գլխարկներն ու կոլաժները: Հնարավորություն կա նաև տեսնել նախկինում չհրապարակված այլ գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում եղած տարիներիներին։

Այս թանգարանը ակն միակներից էր, որտեղ ես այցելեցի մեծ հետաքրքրությամբ և եթե լինի հնարավություն մեծ սիրով նորից կայցելեմ: Թանգարանից հետո այցելեցինք նաև Սուրբ Սարգիս եկեղեցի, այսպիսով մեր հիանալի ճանփորդությունը մոտեցավ իր ավարտին…

Կարող եք դիտել մի քանի նկարներ թանգարանում արված՝