January 11

Ձմեռային ազգարական փառատոն 2023

627

Հունվարի 9-30՝  Ձմեռային ազգագրական փառատոն

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նպատակը՝

  1. ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
  2. բարբառների հանդեպ հետաքրքրության, լեզվական հմտությունների  ձևավորում, զարգացում
  3. աշխարհի ժողովուրդների առասպելների, լեգենդների և զրույցների ճամաչում
  4. դասավանդողական հմտությունների փոխանցում

Խնդիրները՝ 

  • Գորիսի բարբառով հայկական ժողովրդական հեքիաթների ընտրություն, ընթերցումներ և քննարկումներ
  • Ծանոթություն Գորիսի բարբառի քերականական, արտասանական կանոններին
  • Դժվարհասկանալի և բարաբառային բառերի բառարանների ստեղծում
  • Թարգմանական, փոխադրական հմտությունների փոխանցում
  • աշխարհի ժողովուրդների առասպելների, լեգենդների, զրույցների ընթերցում-ձայնագրություններ, համեմատություններ հայակական առասպելերի և զրույցների հետ

1․Առաջին փուլ

Փառատոնի շրջանակում իրականացվող ազգագրական նախագծի աշխատանքային ուղղություններ

2․Երկրորդ փուլ

  • «Սովորող-սովորեցնող» նախագծով Քոլեջի սովորողների կողմից բարբառով հեքիաթների բաց դաս-ընթերցումներ կրթահամալիրի Արևելյան, դպրոցի (Անահիտ Ավագյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Մարիամ Մինասյանի դասարաններում) փոքրիկների համար

Քայլերի նկարագրություն

  • Նախապատրաստական աշխատանք Քոլեջի ուսանողների հետ
  • Գորիսի բարբառով հեքիաթների ընտրություն
  • Ընթերցողական հմտությունների փոխանցում ուսանողներին
  • Հեքիաթների բարբառային բառերի բառարանային աշխատանք
  • Հեքիաթներում կրկնվող դրվագների, սիմվոլների, բացատրություն-համեմատություն աշխարհի ժողովուրդների առասպելների, զրույցների հետ
  • Տեսանյութերի պատրաստում, ձայնագրություններ
  • Մասնակից ուսանողների պատումներ կատարած աշխատանքի շուրջ

Ընթերցարան

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Արդյունքների ամփոփում

Արդյունքները կամփոփվեն սովորողների բլոգներում պատումների, բարբառային բառարանների, տեսանյութերի «Սովորող-սովորեցնող» նախագիծը ներկայացնող ֆիլմերի տեսքով։ Բլոգներում կտեղադրվեն նաև սովորողների հայերենից անգլերեն կատարած թարգմանությունները։ Նախագիծը կամփոփվի Գորիսի բարբառով հեքիաթների, աշխարհի ժողովուրդների առասպելների, զրույցների, առակների կլոր սեղան-քննարկումով։

Փոխադրություններ  «Ամեն մարդ իր տեղը քնի»,

January 11

«Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի