March 13

«Աբստրակտ․ Illustration» ֆիլմ / Իմ կարծիքը

Այսօր գրաֆիկական դիզայնի դասաժամին դիտեցինք Christoph Nieman-ի կարճամետրաժ վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը ևս մեկ անգամ դիտեցի տանը, քանի որ այն զարմանալի, ազդեցիկ, զվարճալի պատմություններով, գեղեցիկ վիզուալներով և կատարյալ անիմացիաներով լի ֆիլմ էր։ Ամբողջ ֆիլմի ընթացքը շատ լավ էր մտածված և ամբողջությամբ ընդգրկում էր դիզայնի աբստրակցիայի և արվեստի ողջ էությունը: Այս շարքից ինձ ամենաշատը դուր եկավ այն դրվագները, որտեղ հեղինակը իր իսկ վրձինով սպիտակ ֆոնին իբրև թե նկարում է տարբեր երկրաչափական նկարներ։ Ինձ հետաքրքրեց նաև նրա բոլոր նկարների հավաքածուն և համացանցում գտա նրա աշխատանքների խանութը։ Նա իսկական նկարիչ է՝ անչափ ոգեշնչող և զվարճալի․․․

Ֆիլմի հղումը։