November 6

Արևորդի փառատոն․ «Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը»

Արևորդի փառատոնի շրջանակներում դիտեցի «Mamody, the last baobab digger» ֆիլմը, որը թարգմանաբար նշանակում է՝ «Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը»։ Հազվադեպ են լինում ֆիլմեր որոնք ինձ իսկապես դուր են գալիս, սակայն այս ֆիլմը առաջին իսկ րոպեներից շաատ հետքրքրեց ինձ։

Ֆիլմը սկսվում է Մադագասկարի Մահաֆալի սարահարթի պատկերավոր նկարագրությամբ։ Այս վայրը հայտնի է շոգ և չորային կլիմայով, հսկա գեղավեր խոտաբույսով ծածկված անտառներով, սակայն ունի նաև իր վատ կողմը, այստեղ հազվադեպ է անձրում իսկ ջուր հայթայթելը գրեթե անհնար է։ Ֆիլմում խոսվում է Ամպուտակ գյուղում գտնվող բնակիչների կյանքի մասին և թե ինչպես են նրանք այս խրթին պայմաններում ջուր հավաքելու յուրատեսակ ձև գտնում։ Ջրի և քաղցի պակասից 1953 թվականին Ամպուտակում շատ բնակիչներ մահացել են։ Հողը չոր էր և բույսերը չէին աճում, միայն բաոբաբ ծառն էր, որ այդպիսի իրավիճակից փրկեց գյուղացիներին։ Այս ծառի բնափայտը հագեցած է ջրով, ինչն էլ թույլ է տալիս ծառին երկար ժամանակ կանգուն մնալ առանց անձրևների։ Բաոբաբ նշանակում է սերմաշատ պտուղ, քանի որ ծառը տալիս է բազում պտուղներ, որոնց մեջ կան մոտ հարյուր սերմեր ուտելի միջուկով պատված։ Պտղի սերմերը շատ օգտակար են, ունեն քաղցր համ և դրանք ամենից շատ սիրում են երեխաները։

Բնակիչները օգտագործում են ծառի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ, պատրաստում են աղցան և ապուր։ Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք։ Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ, և նույնիսկ խնամքի միջոցներ։

Սա ֆիլմի հղումն է՝ «Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը», եթե հետաքրքրեց խորհուրդ եմ տալիս դուք էլ դիտեք։ Միշտ գնահատել եմ այն ինչ ունեմ սակայն Ֆիլմը դիտելուց հետո նույնիսկ ամենաչնչին բաները սկսում ես նկատել, օրինակ, որ ոչ բոլորը ունեն սովորական ջուրը բացելու և լվացվելու, կամ ջուր խմելու հնարավորություն․․․

May 31

Էկոլոգիա, ֆիզիկա/Շուրջտարյա հաշվետվություն

Էկոլոգիա

Իմ սիրելի թունավոր ուտելիքը

Բնագիտության ֆլեշմոբ

Աղբահանության խնդիրը Երևան քաղաքում

Ջրի ստուգում

Ինքնաստուգում

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

Թունավոր սնունդ: Սննդային թունավորումներ:

“Еда” ֆիլմի վերլուծությունը

Էկոհամակարգ

Երևան քաղաքի աղբահանության խնդիրը իմ աչքերով

Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ

Կիոտոյի արձանագրություն

H2O

Բնական կոսմետիկ միջոցներ՝ տանը պատրաստված դիմակներ, խնամքի միջոցներ

Բուրավետ մոմ՝ սուրճի հատիկներով և վանիլինով

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Բնագիտության ֆլեշմոբ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում: Ազիմուտ

Բնագիտության ֆլեշմոբ

Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ/Նախագիծ

Ինչպես մաքրել օվկիանոսը պլաստիկից

Մայիսյան նախագիծ

Ֆիզիկա

Մեխանիկական շարժում, հետագիծ, տեղափոխություն, նյութական կետ, արագություն

Բնագիտության ֆլեշմոբ

Նյուտոնի առաջին օրենքը; իմպուլս։ Արագացում

Արագացում

Ուժ: Բնության ուժերը

Խնդիրներ

խնդիրներ 11․1-11․20

§ 1֊5

Էլեկտրական հոսանքը մետաղներում: Հոսանքի ուժ

Էլեկտրական հոսանք

Բնագիտության ֆլեշմոբ

Խնդիրներ

Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Ժամանակի մեքենա։ Անցայլի և ապագայի հետ կապը

Անբացատրելի լուսանկարներ

Ճամփորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք և անոմալ զոնաների ուսումնասիրություն

Ֆիզիկա/§30

Աչք և տեսողություն

May 28

Մայիսյան նախագիծ

Ջրի օգտագործում

Ջրի օգտագործման համաշխարհային փորձը

Ջուրը համարվում է արժեքավոր ընդհանուր ռեսուրս, ունենալով բարձր սոցիալական, մշակութային, էկոլոգիական և տնտեսական արժեք: Ջրի հասանելիությունը կարևոր նշանակություն ունի բոլորիս բարեկեցության և ապրուստի համար, ինչպես նաև շատ համայնքների հոգևոր և մշակութային պրակտիկաների համար: Դա կարևոր է նաև այն էկոհամակարգերի համար, որոնցից մենք կախված ենք: Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրների թիվն ամբողջ աշխարհում աճում է։ Երկրի քաղցրահամ ջրի պաշարները սահմանափակ են և գտնվում են արդյունաբերականացման, ուրբանիզացիայի, կլիմայի փոփոխության և աշխարհի աճող բնակչության ճնշման տակ: Արդեն 1,2 միլիարդ մարդ ապրում է ջրային լարված շրջաններում, և շատ փորձագետներ կանխատեսում են, որ ջրի համաշխարհային պահանջարկը 40 տոկոսով կգերազանցի մատակարարումը արդեն 2030 թվականին: Քանի որ քաղցրահամ ջուրը դառնում է ավելի սակավ, և ռեսուրսների համար մրցակցությունը մեծանում է, այնքան ավելի կարևոր է դառնում այն, թե ինչպես ենք մենք պլանավորում, կառավարում և վերահսկում դրա օգտագործումը:

Գրականությունը՝ հղում

ՀՀ ջրի օգտագործում

Ջրային ռեսուրսներով աղքատ են, մասնավորապես, կենտրոնականական, Հայաստանի խիտ բնակեցված մասը, որտեղ գտնվում է մայրաքաղաքը՝ Երևան քաղաքը, ինչպես նաև հարավային և երկրի հյուսիսարևմտյան շրջանը: Հայաստանում որպես խմելու ջուր բնակչության մեծ մասը (մոտ 96%-ը) օգտագործում է ստորգետնյա աղբյուրներից բարձրորակ ջուր։ Քլորակայանների մեծ մասը նորմալ չի աշխատում, պոմպերի մեծ մասը ունեն բավականին ցածր էներգաարդյունավետություն: 2000 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը սկսեց լուրջ ուշադրություն դարձնել հանրային ջրամատակարարման վերականգնմանն ու զարգացմանը, ներգրավելով մասնավոր հատվածը և միջազգային ներդրումները։ 1996 թվականից սկսած նկատվեց համամասնական աճ արդյունաբերության մեջ մակերևութային ջրերի օգտագործումը ստորերկրյա ջրերի համեմատ: Հայաստանի ջրային պաշարները պետության սեփականությունն են: Ջրային ռեսուրսների կառավարումը բնապահպանության նախարարության առաջադրանքն է: Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է ոլորտում քաղաքականության մշակման՝ ոռոգման, մելիորացիայի և ջրահեռացման համակարգերի համար: Առողջապահության նախարարությունը ընդհանուր առմամբ պատասխանատու է հանրային առողջության հետ կապված ջրի որակի և քանակի համար:

Գրականությունը՝ հղում

Ջրի օգտագործումը իմ տանը և միջավայրում

Ես բնակվում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բարձրահարկ շենքերից մեկում և մեր բակը ջրվում է Զանգու գետից եկող ջրով, որը գալիս է գետնի տակից: Ջրվում է շաբաթական 2-3 անգամ: Խմելու ջուրը գալիս է Արզնի հանքավայրից:

Լուսանկարները մշակման փուլում են…

April 30

Ինչպես մաքրել օվկիանոսը պլաստիկից

Ծովային հոսանքների միջոցով Չինաստանից, ԱՄՆ-ից, Ինդոնեզիայից և շատ այլ երկրներից պլաստիկը կուտակվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում՝ աղբի կույտով: Ամեն տարի օվկիանոս է լցվում շուրջ 8 միլիոն տոննա պլաստիկ թափոններ։ Բնապահպանների գնահատմամբ՝ այն արդեն զբաղեցնում է ավելի քան 1,5 միլիոն կմ² տարածք և պարունակում է 10-ից 100 կգ պլաստիկ, ամեն մեկ քառակուսի կիլոմետրի համար:

Այսքան մեծ խնդիրը պահանջում է մասշտաբային լուծումներ, և ամբողջ աշխարհում մշակողները դիտարկում են ծովը մաքրելու ամենատարբեր գաղափարները: Սան Ֆրանցիսկոյի դիզայներ Խունլին Լին առաջարկում է դրա համար օգտագործել երկնաքերեր լողացող հարթակների վրա։ Հզոր պոմպերը կկարողանան կեղտոտ ջուրը մղել վերև՝ զտելով այն, երբ դանդաղորեն հետ է շարժվում. մոդուլային համակարգը թույլ է տալիս տեղադրել առանձին բլոկներ՝ թափոնները բաժանելու և վերամշակելու, ջուրը մաքրելու և էներգիա արտադրելու համար՝ դրանք շահարկելով, ինչպես հսկա կոնստրուկտորի դետալների նման:

Իսկ այս նկարում պատկերված է հոլանդացի ուսանող Բոյան Սլաթի Ocean Cleanup ծրագիրը: Ծրագրի մշակողները հաշվարկել են, որ այս լողացող սարքերից 60-ը կարող է հինգ տարում կրկնակի կրճատել Խաղաղ օվկիանոսի աղբը:

Դեռ 2019 թվականից Ամերիկացի գիտնականները գտել են ձևը, թե ինչպես Համաշխարհային օվկիանոսը մաքրեն պլաստիկի ահռելի զանգվածից։ Նրանք ստեղծել են հատուկ գենետիկ մոդիֆիկացված բակտերիա, որը խժռում է պլաստիկը։ Փորձարկումները անցկացրել են լաբորատոր պայմաններում, ոչ մեծ ռեակտորում։ Այն լցրել են ջրով, ապա մի քանի պլաստիկե տոպրակ դրել ու լցրել բակտերիաները։ Բակտերիան մի քանի անգամ արագացնում է պլաստիկի քայքայումը։ Արդյունքում ստացվում է ածխաթթու գազ, իսկ նյութն էլ բաժանվում է պարզ պոլիմերների։ Այս մեթոդով հնարավոր է դրանք օգտագործել կրկնակի անգամ, կամ կիրառել որպես վառելիք։ Միակ խնդիրն այն է, որ բակտերիաները դեռ այն արագությամբ չեն քայքայում պլաստիկը, որը բավարար կլինի Օվկիանոսը մաքրելու համար, հիմա գիտնականները աշխատում են այսպես ասած՝ նրանց արագագործությունը ավելացնելու ուղղությամբ։

Աղբյուրը՝ 1, 2

March 28

Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ/Նախագիծ

Կատարել հետազոտական աշխատանք հետեվյալ թեմաների շուրջ՝
1. Իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա դրված աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ: Լուսանկարել աղբամանը և շրջակա տարածքը:
2. Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարևանների միջև կա լիազոր անձ, որը պատասխանատվություն է կրում շենքի կամ տարածքի տեխնիկական ապահովության համար, ով կարող է կազմակերպել հարևանների հետ հանդիպում և զրուցել աղբի տեսակավորման մասին:
3. Գրել թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը:
4. Եթե աղբը տեսակավորվում է ապա նկարագրել թե ինչպես:
5. Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքի տարածքում և հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր համայնքում:

Ես բնակվում եմ Հարավ-Արևմտյան թաղամասում: Իմ բնակության վայրի մոտակա աղբամանը գտնվում է շենքի հետնամասում և դա տեսակավորման համար նախատեսված աղբաման չէ:
Մեր թաղամասում մաքրությունը բավականին լավ վիճակում է, միակ խնդիրը որոշ բնակիչներ են, որոնք միգուցե տեղյակ չեն, որ աբի տեղը աղբամանն է): Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ հիմնականում տեսա քոլեջի տարածքում, մնացածը սովորական աղբամաններ էին:
Մեր տանը աղբը տեսակավորվում է, սակայն ոչ միշտ է, որ պլաստիկե շշերով կամ տարրաներով ենք գնում սնունդը: Փորձում ենք թթվասեր, մածուն և այլ պահածոներ գնել ապակյա ամաններով, որը հետո հիմնականում օգտագործում ենք, կամ էլ ուղղարկում ենք գյուղ, որտեղ դրանք երբեք անպիտան չեն մնում:

March 25

Բնագիտության ֆլեշմոբ

1. Ինչպե՞ս վերամշակել կենցաղային աղբը, որպեսզի թափոնների առաջացումը հասցվի նվազագույնի:

• Սննդային խանութներ գնալուց ունենալ մեր գնումների համար էկո պայուսակ։
• Ընտրել վերամշակմանը ենթակա ապրանքներ և փաթեթներ։
• Պետք է գերադասել որակյալ և երկարաժամկետ օգտագործվող ապրանքները միանգամյա օգտագործվողներից։
• Անպիտան իրերը դեն նետելու փոխարեն, տալ նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը։
• Դեն նետելուց առաջ փաթեթները սեղմել՝ ծավալը փոքրացնելու համար։

2. Բնական ճանապարհով (թափոններով) ինչպե՞ս կարող ենք պարարտացնել հողը։

Հողը կարող ենք պարարտացնել մեր տնից ստացված նյութերի և օրգանական թափոնների միջոցով, որը միշտ խորհուրդ է տրվում օգտագործել կանաչ գույնի: Օրինակ, կարող ենք պատրաստել տնային պարարտանյութ մնացորդներով, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, ձվի կճեպները և սուրճի մնացորդները: Այս տարրերը՝ փայտի կտորներ, կովի կամ ձիու թափքեր, ստվարաթուղթ կամ թուղթ, սատկած տերևներ, հայտնի են որպես շագանակագույն տարրեր, որոնք ածխածնի մեծ պարունակություն են հաղորդում պարարտանյութին:

3. Կենցաղային ի՞նչ թափոններից կարող ես արտադրություն սկսել, պատմի’ր` ինչպե՞ս դա կանես։

Ես կնախընտրեի կենցաղային թափոններից բնական պարարտանյութ պատրաստել։ Հետևյալ քայլերը կենցաղային պարարտանյութ պատրաստելու օրինակներից մեկն է՝
• Սկզբում պետք է տեղադրենք ծղոտի շերտ ապա գագաթին պարտեզի թափոնները, սափրիչները, թեփը, բուսական թափոնները որից հետո այն պետք է խոնավեցնենք։
• Դրանից հետո մենք ավելացնում ենք մոտ 15 սանտիմետր սննդի մնացորդներ։
• Հետո ավելացնում ենք մոտ 5-10 սանտիմետր մանրացված գոմաղբի շերտ, և նորից խոնավեցնում։
Պարատանյութը արդեն պատրաստ լինելուց հետո պետք է խուսափենք ցանկացած պահի չորացնելուց, որպեսզի խայթոցները, մրջյունները կամ այլ կենդանիներ չխուժեն այն: Նաև չպետք է թույլ տանք, որ այն չափազանց թրջվի, քանի որ դա օգնում է սնկերի բազմացմանը և տհաճ հոտ է տալիս:

4. Մտածի’ր օրենք(ներ), որի շնորհիվ մեր երկիրը կմաքրվի բոլոր տեսակի թափոններից։

Շատ լավ կլինի որպեսզի լինի օրենք, ըստ որի՝ գետնին աղբ նետողները կտուգանվեն։

February 21

Ինչպես կողմնորոշվել տեղանքում: Ազիմուտ

Ազիմուտ է համարվում արևի և հարավային կողմի միջև կազմած անկյունը: Ազիմուտը նշանակում են A-տառով: A=(t-1)×15-180° որտեղ A-ն ազիմուտն է իսկ t-ն տեղական ժամանակը:

Գիշերը կողմնորոշվելու համար կարելի է օգտագործել Մեծ Արջի համաստեղությունը:

February 12

Բնագիտության ֆլեշմոբ

Առաջադրանք 1. Ինչու՞ են նապաստակի թաթերն ու ականջների ծայրերը ձմռանը սև գույն դառնում:

Ձմռանը սպիտակ նապաստակի վերարկուն ձյունաճերմակ է և ձյունից այն դուրս է բերվում միայն ականջների և թաթերի սև ծայրերով, որոնք չեն թափվում:

Առաջադրանք 2. Մենք գիտենք, որ անոթներով անընդհատ արյուն է հոսում. ինչու՞ մենք չենք զգում արյան հոսքը:

Քանի որ մեր երակներում արյան հոսքը շատ ցածր է, և մենք ունակ չենք այն լսելու:

Առաջադրանք 3. Ինչո ւ՞ է ադրենալինը բարձրացնում արյան մեջ գլյուկոզի քանակ:

Քանի որ կարգավորում է սրտի աշխատանքը և արյան ճնշումը:

Առաջադրանք 4. Եթե մարդու մոտ նկատվում է թոքերի գործառույթի թերֆունկցիա, սրտի ո՞ ր փորոքը կլայնանա:

Աջ փորոքը

Առաջադրանք 5. Ո՞րն է աշնան տերևաթափի պատճառը։

Տերևաթափի ժամանակ ծառերը ազատվում են այն բոլոր հանքային աղերից, որոնք կուտակվում են տերևների մեջ ողջ ամռան ընթացքում ինչպես նաև եթե տերևները ձմռանը մնային ծառերի վրա, ապա ճյուղերի վրա ավելի շատ կլիներ ձյան ծածկույթը։ Այսպիսով, ձմռանն ընդառաջ տերևաթափվելով, ծառերը պաշտպանվում են ձյան հետևանքով հնարավոր մեխանիկական վնասվածքներից։

February 6

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Նախագիծ

ՀՀ բւժիչ խոտաբույսեր, եւ սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր
Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։

Ժամկետը՝ 01.02-28.02
Ընթացքը`
1. համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում(ամենաքիչը 10)
2. Տեղադրել լուսանկար եւ տեղեկություն խոտաբույսի մասին, նրա բուժիչ հատկությունների մասին եւ այլ հատկությունների մասին

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր: Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Օճառախոտ

Բազմամյա խոտաբույս է: Աճում է Արարատի, Տավուշի,
Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ եւ օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի եւ ըմպանի ախտահարումների ժամանակ:

Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր: Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ: Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

Երիցուկ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ: Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:

Անանուխ

Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը: Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց: Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:

Մասրենի

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։

Սպանախ

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ: Սպանախը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, ինչպես նաև հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: 

Առյուծագի

Բազմամյա խոտաբույս է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները եւ ընձյուղների գագաթները, որոնք կտրում են մկրատով՝ 30-40սմ երկարությամբ, ծաղկման ժամանակ, չոր եղանակին։ Պատրաստուկներն ունեն կենտրոնականնյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնողև քնաբեր հատկություններ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի, շնչարգելության դեպքերում։

Բռնչի

Վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղեւը եւ պտուղները: Կեղեւից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնողազդեցություն: Պտուղները պարունակում են C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում եւ որպես միզամուղ միջոց:

Եղերդուկ

Երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, ճամփեզրերին եւ առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր եւ մարսողությունը կարգավորող, իսկ տերեւների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:

Մեր ընտանիքում ամենից շատ օգտագործում ենք ավելուկ, օրինակ՝ ավելուկով և ձավարով ապուր պատրաստելու համար:

Բաղադրությունը`
  • 1 կապ ավելուկ
  • 0.5 բաժակ մանր ձավար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • սխտոր
  • աղ
  • սև պղպեղ
Պատրաստման եղանակը`

1.Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել տաք ջուր և պահել 15 րոպե: Ջուրը քամել, լվանալ և լցնել եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնել ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը:
2.Սոխը մանր կտրատել առատ ձեթով սոխառած անել, ավելացնել ալյուրը և շարունակել բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնել ճաշի վրա, համեմել աղով և սև պղպեղով: Եփել ևս 5 րոպե: Մատուցել ծեծած սխտորով:
Բարի ախորժակ