November 6

Արևորդի փառատոն․ «Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը»

Արևորդի փառատոնի շրջանակներում դիտեցի «Mamody, the last baobab digger» ֆիլմը, որը թարգմանաբար նշանակում է՝ «Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը»։ Հազվադեպ են լինում ֆիլմեր որոնք ինձ իսկապես դուր են գալիս, սակայն այս ֆիլմը առաջին իսկ րոպեներից շաատ հետքրքրեց ինձ։

Ֆիլմը սկսվում է Մադագասկարի Մահաֆալի սարահարթի պատկերավոր նկարագրությամբ։ Այս վայրը հայտնի է շոգ և չորային կլիմայով, հսկա գեղավեր խոտաբույսով ծածկված անտառներով, սակայն ունի նաև իր վատ կողմը, այստեղ հազվադեպ է անձրում իսկ ջուր հայթայթելը գրեթե անհնար է։ Ֆիլմում խոսվում է Ամպուտակ գյուղում գտնվող բնակիչների կյանքի մասին և թե ինչպես են նրանք այս խրթին պայմաններում ջուր հավաքելու յուրատեսակ ձև գտնում։ Ջրի և քաղցի պակասից 1953 թվականին Ամպուտակում շատ բնակիչներ մահացել են։ Հողը չոր էր և բույսերը չէին աճում, միայն բաոբաբ ծառն էր, որ այդպիսի իրավիճակից փրկեց գյուղացիներին։ Այս ծառի բնափայտը հագեցած է ջրով, ինչն էլ թույլ է տալիս ծառին երկար ժամանակ կանգուն մնալ առանց անձրևների։ Բաոբաբ նշանակում է սերմաշատ պտուղ, քանի որ ծառը տալիս է բազում պտուղներ, որոնց մեջ կան մոտ հարյուր սերմեր ուտելի միջուկով պատված։ Պտղի սերմերը շատ օգտակար են, ունեն քաղցր համ և դրանք ամենից շատ սիրում են երեխաները։

Բնակիչները օգտագործում են ծառի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ, պատրաստում են աղցան և ապուր։ Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք։ Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ, և նույնիսկ խնամքի միջոցներ։

Սա ֆիլմի հղումն է՝ «Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը», եթե հետաքրքրեց խորհուրդ եմ տալիս դուք էլ դիտեք։ Միշտ գնահատել եմ այն ինչ ունեմ սակայն Ֆիլմը դիտելուց հետո նույնիսկ ամենաչնչին բաները սկսում ես նկատել, օրինակ, որ ոչ բոլորը ունեն սովորական ջուրը բացելու և լվացվելու, կամ ջուր խմելու հնարավորություն․․․

October 27

«Կյանքի առաջացման վարկածները»

  1. Անցնել հղումով կարդալ և պատասխանել հարցերին: Աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգ:

 2 .Կյանքի առաջացման վարկածները

Հարցաշար «Կյանքի առաջացման վարկածները» ֆիլմի վերաբերյալ

1Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:

Երկրագունդը առաջացել է մոտավոր 4 մլրդ տարի առաջ։

2․ Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը։

Տեղի էին ունենում տարբեր հրաբուխների ժայթքումներ։

3. Իր գոյության առաջին միլիոն տարիների ընթացքում Երկիրը բազմաթիվ բախումներ է ունեցել, որոնք խոր սպիներ են թողել նրա մակերեսին։

Մոտ 4 միլիարդ տարի առաջ երկրագնդին բախվեց ևս մեկ երկնաքար, որը նախկինում բախվել էր գիսաստղի հետ, ինչի հետևանքով մոլորակի վրա շատ բեկորներ ընկան, որոնց վրա կային կենսաբանական օրկանիզմներ։ Հանդիպելով մի մոլորակի, որն ուներ կյանքի համար հարմար պայմաններ՝ միկրոսկոպիկ ճանապարհորդները կրկին ակտիվացան։ Հայտնվեցին առաջին կենդանի օրգանիզմները երկրի վրա: Հայտնվեց կյանքը երկրի վրա․․․

4. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:

Մոլորակը այդ ժամանակ ուներ կյանքի համար նախատեսված սովորական պայմաններ։

5․ Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։

Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։

6․ Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում

Լաբարատոր պայմաններում հնարավոր չէ ստանալ պրոկարիոտ։

7․ Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:

Պանսպերմաի տեսությունը հիմնված է այն փաստի վրա, որ մարդ արարածը կարող է ունենալ մեկ այլ ծագում, որը տարբերվում է այս մոլորակից: Այսինքն ՝ մենք կարող ենք գալ տիեզերքի մեկ այլ մասից:

8․ Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:

Ոչ ապացուցված չէ։

September 7

Լանդշաֆտագիտություն. Տնային հանձնարարություներ

Թեմա 1

Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտիգիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժին է: Այն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

Ինչ է լանդշաֆտը:

Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից:

Թեմա 2

1) Ստացիոնալ և կիսաստացիոնար մեթոդներ:

2) Դաշտային հանույթի մեթոդ:

3) Փորձագիտական մեթոդ:

4) Լաբորատոր մեթոդ:

5) Համեմատական մեթոդ:

6) Քարտեզագրման մեթոդ:

7) Աէրոտիեզերական մեթոդ:

8) Նկարագրական մեթոդ:

9) Երկրաինֆորմացիոն մեթոդ:

10) Գծանկարչական մեթոդ:

11) Վերադրման մեթոդ:

12) Երկրաֆիզիկական մեթոդ:

13) Երկրաքիմիական մեթոդ:

14) Հնէալանդշաֆտագիտական մեթոդ:

15) Քանակական մեթոդ:

16) Մաթեմատիկական մեթոդ:

17) Մոդելավորման մեթոդ:

18) Հաշվեկշռային մեթոդ:

19) Վիճակագրական մեթոդ:

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

Թեմա 4

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: էջ 20

Կարողանալ թվարկել և նկարագրել յուրաքանչյուր նյութի շրջապտույտի հատկությունները: Կարճ ամփոփել դասը և տեղադրել բլոգում:

Քարոլորտային շրջանառություն — Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Ջրոլորտի շրջանառություն —  Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: 

Մթնոլորտի շրջանառություն — Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Կենսաբանական շրջանառություն — Ամենից բարդը և մարդու համար կեսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։ Կենսոլորտի շրջանառության էներգիան արեգակնայինն է, և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկլ։ Լանդշաֆտային ոլորտի նյութերի շրջապտույտի մեջ հատուկ տեղ է տրվում ածխածնին։ Այս քիմիական տարրը տիեզերքում երրորդն է ջրածնից և հելիումից հետո և երկրի վրա կյանքի ստեղծման հիմնական տարրն է։ Հողում ածխաթթու գազը մի քանի անգամ ավելի շատ է, քան մթնոլորտում և ավելի շատ է, քան թթվածինը։

Թեմա 5

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Մեր մոլորակի մթնոլորտային շերտերում կան բազմաթիվ երևույթներ, որոնք ուղղակիորեն ազդում են Երկրի կլիմայական պայմանների վրա: Այս ֆենոմենը համարվում է ջերմոցային էֆեկտ: Դա մի պրոցես է ,  որի ժամանակ մթնոլորտային գազերի կողմից  ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանումը և արտանետումը առաջացնում են մթնոլորտի և երկրի մակերևույթի տաքացում: Մարդու տնտեսական գործունեության ընթացքում առաջացած   ջերմոցային գազերի գրեթե կեսը մնում են մթնոլորտում:

Ամենաակնհայտ ջերմոցային էֆեկտի պատճառ կոչվում է արդյունաբերական գազերի ներթափանցումը մթնոլորտ: Ստացվում է, որ մարդու գործունեության բացասական արդյունքները (անտառային հրդեհներ, մեքենաների արտանետումներ, տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքներ և վառելիքի մնացորդների այրում) կլիմայի տաքացման անմիջական պատճառներն են: Անտառահատումները նույնպես այդ պատճառներից մեկն են, քանի որ հենց անտառներն են ածխաթթու գազի ամենաակտիվ կլանիչները:

Երկրի շրջապատող օդում` մթնոլորտում կան տարբեր գազային նյութեր, որոնք իրենց ազդեցությունն են զարգացնում մուտքային արևի լույսի վրա: Այս գազերը ներառում են ածխաթթու գազ կամ CO2, Ջրային գոլորշի և մեթան: Ածխածնի երկօքսիդը բնականաբար արտանետվում է անտառային հրդեհների ժամանակ, մարդկանց և կենդանիների արտաշնչման, հրաբխային ժայթքումների և բուսական նյութերի տարրալուծումից: Այն մթնոլորտ է մտնում, մնում է այնտեղ մոտ հարյուր տարի և աստիճանաբար քայքայվում է բույսերի նյութափոխանակությամբ, այսպես կոչված ֆոտոսինթեզով: Մեթանը նաև արտադրվում է որպես մանրէներ օրգանական նյութի տարրալուծման ենթաշերտ և բարձրանում է անտառներից և ջրերից, ինչպես նաև ճահիճներից և ճահիճներից: Ջրային գոլորշին, ևս մեկ կարևոր բնական ջերմոցային գազ է, ազատվում է ջրային ցիկլով և նույնպես կուտակվում է երկրի մթնոլորտում:

Հաճախ լսում ենք որ ջերմոցային էֆեկտը առաջացնում է բնապահպանական լուրջ խնդիրներ: Բայց այս երեւույթը ունի նաեւ դրական կողմ: Ջերմոցային էֆեկտի գոյության փաստի պատճառով մեր մոլորակի միջին ջերմաստիճանը մոտ 15 աստիճան բարձր է զրոյից: Առանց նրա կյանքը Երկրի վրա անհնար կլիներ: Ջերմաստիճանը կարող էր լինել միայն «մինուս» 18:

Թեմա 6

Լե Շատելյեի սկզբունքը

Լը Շատելիեի սկզբունք՝ կանոն, ըստ որի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ։ Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով։ Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզիկական և քիմիական պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում։ Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ-Հոֆը (1884)։ Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատելիենը (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887)։ Լը Շատելիենը թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները։

Թեմա 7

Բնօգտագործում: Էջ 27

Ինչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:

Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:

Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:

Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ:

Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից.

ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանք

բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է

գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:

Թեմա 8

1. Գյուղատնտեսական – գյուղական մթերքների արտադրություն:

2. Անտառտնտեսական – այս ֆունկցիան կատարվում է անտառներում որևէ ձեռնարկություն հիմնելու, դրա շուրջ գործունեություն ծավալելու ժամանակ: Նաև օգտագործվում է փայտամշակման դեպքում

3. Լեռնարդյունաբերական – լեռնարդյունաբերական ֆունկցիան է մետաղի արտադրությունը:

4. Ռեկրեացիոն – եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Այս ֆունկցիան ունեցող վայրերում կարող են կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ (օր ՝ Դիլիջանը, Ջերմուկը, Բջնին):

5. Տրանսպորտային – տրանսպորտային ֆունկցիան տրանսպորտի գործումն ու ապահովումն է:

6. Ռազմաստրատեգիական – այս ֆունկցիան կատարվում է պաշտպանական նպատակներով: Համապատասխան վայրերում կառուցվում են զորանոցներ:

7. Ուսումնական – այս ֆունկցիան ծառայում է ուսումնական գործին: Կան համալսարաններ, բարձրագույն կրթություն ունեցող դպրոցներ, որոնք ծառայում են հենց այս ֆունկցիայով:

8. Արդյունաբերական – արդյունաբերական ֆունկցիայով ձեռնարկությունները թափոններ են արտանետում:

9. Մարդածին – մարդածին ֆունկցիան կարգավորում է մարդու բնակավայրի անցանկալի գործոնները: