March 28

Իմ նոր զգեստը․․․

Մարտ ամսին որոշեցի ինձ համար կարել զգեստ։ Սկզբում գտա զգեստի մի օրինակ, որը շատ հավանեցի։ Վերցրեցինք իմ չափումները, որից հետո ընտրեցի տրիկոտաժե սև կտոր և շղթա։ Հանեցի անհրաժեշտ ձևվածքները։

Լեկալների օգնությամբ ձևեցի կտորը և անցա կարելու ընթացքին։

Ահա և վերջնական արդյունքը՝

Իհարկե այս ամենը իրագործեցի Ընկեր Մերիի օգնության շնորհիվ ♥♥♥

March 20

Շարֆերի ներկում

Այսօր Ձոն ստուգատեսի շրջանակներում «Արևելյան դպրոց»-ի 2-րդ դասարանցիների հետ ունեցանք նախագիծ։ Երեխաների հետ կատարեցինք շարֆերի ներկում։ Աշխատեցինք շիֆոնե սպիտակ գործվածքի վրա։ Յուրաքանչյուր երեխա սովորեց, թե ինչպես ներկել գործվածքը՝ օգտագործելով բատիկի հանգույցի տեխնիկան, իսկ պատրաստի արտադրանքը կլինի նվեր մայրիկին))

February 1

Ուսումնաճանաչողական այց դեպի «Ժողովրդական արվեստների թանգարան» և «Տերյան մշակութային կենտրոն»

Այսօր ազգագագրության փառատոնի շրջանակներում այցելեցինք Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ուսումնասիրեցինք մի շարք ձեռագործ աշխատանքներ այդ թվում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանյակագործություն, տարատեսակ նյութերի գեղարվեստական մշակում և այլն։

Այնուհետև ուղևորվեցինք դեպի Տերյան մշակութային կենտրոն, որտեղ մեզ ցուցադրեցին Հայաստանի մի քանի տարածաշրջանների տարազները։ Ներկայացված տարազները իրենք էին վերականգնել, թանգարանների կողմից տրամադրված դետալներով։ Ամենից շատ տպավորվեցին՝ Վան-Վասպուրականի, Շուշիի և Երևանի կնոջ տարազները։

January 15

Քիմիայի լաբորատորիայի խալաթների ձևավորում

Այս տարեսկիզբը արդեն սկսել ենք նոր աշխատանքով։ «Արտադրությամբ ուսուցում» ուսումնական նախագծի շրջանակներում կարում ենք խալաթներ՝ Միջին դպրոցի քիմիայի լաբորատորիայի համար: Անհրաժեշտ են՝ հետևամասի և առաջամասի հիմանական կտորները, օձիքը, լանջափեշատակը, ինչպես նաև գրպանը: Այս ամենը կարելուց հետո մնում է միայն հանգույցների ապա կոճակների տեղադրումը։

Նկարներ ընթացքից՝

Վերջնական արդյունը

December 8

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Եվս մեկ ուսումնական կիսամյակ հաջողությամբ մոտենում է իր ավարտին։ Այս տարի ունենք միայն մասնագիտական առարկաներ ինչը թույլ տվեց լիովին ուսումնասիրել հագուստի մոդելավորման ասպարեզը։

Նախ ձեռք բերեցի բազում գիտելիքներ գծագրերի կառուցման շնորհիվ։ Սկսեցինք գծագրել կնոջ վերնաշապիկը, ապա այն իրագործեցինք։

Հաջորդիվ անցանք պիջակի գծագրի կառուցումը, հուդի ինչպես նաև տաբատ։

Կողմնակի միասնական աշխատանքները նույնպես շատ էին, օրինակ՝ հարավային դպրոցի համար նստելաբարձերի ձևավորում, թաշկինակների և շարֆերի ներկում երեխաների հետ բատիկի հանգույցի տեխնիկայով, էկո-պայուսակերի ձևավորում:

Նոյեմբեր ամսից սկսեցինք BIG Cristmas Market (2023-2024) Ամանորյա ցուցահանդես-տոնավաճառի համար կարել էկո-պայուսակներ և դեկորատիվ բարձի պատյաններ, ապա դրանք նկարեցինք՝ բատիկի չոր տեխնիկայով։

Էսքիզավորումը այս կիսամյակ հասցրեցի կատարել երկու թեմայով՝ կորսետային ինչպես նաև մետրոպոլիտենը որպես նորաձևության հարթակ։

Այսօր սկսեցինք նաև պատրաստել ամանօրյա մանեկեն՝

Ուսումնական տարվա սկիզբ

Վերնաշապիկի կարման ընթացքը

September 27

Վերնաշապիկի կարման ընթացքը

Վերնաշապիկի ձևման ընթացքը

Վերնաշապիկի տեսքը՝ բլանդելուց հետո

Բլանդելուց հետո ձևեցինք հետևամասի ենթակոկետկան, ապա անցանք կարելու պրոցեսին։ Ավելի կոկիկ տեսք ստանալու համար օգտվեցինք արտադրական կար տեխնիկայից։

Վերնաշապիկի վերջնական տեսքը

September 15

Ուսումնական տարվա սկիզբ

Երրորդ կուրսի տարեսկիզբը արդեն իսկ լի է բազում աշխատանքներով։ Առաջին աշխատանքիս ընտրությունը կանգ առավ վերնաշապիկի վրա։ Նախ ընտրեցի վերնաշապիկի ցանկալի տեսքը, ապա գծագրեցի այն։ Ահա և գծագիրը պատրաստ է

Արտաքին տեսքը որոշելուց հետո անցա վերնաշապիկի կոնստրուկտավորմանը։ Արդեն պատրաստ է առաջամասի և հետևամասի ձևածքը։ Ապա գնեցի սատինե անհրաժեշտ կտորները։

Այս աշխատանքը կարելու հետ մեկտեղ սովորեցինք նաև պիջակի գծագրի կառուցումը։

June 17

Հագուստի գծագրի կառուցում և կարում

Այս տարի սեպտեմբերից սկսած հասցրել ենք կառուցել մի շարք զգեստների գծագրեր, ապա դրանք սովորել կարել փոքրիկ կտորներով։ Սկսել ենք ուղիղ կիսաշրջազգեստից և դրա տեխնիկական մոդելավորումից՝ նեղացում, լայնացման երկու տարբերակ, ռելիեֆային կար ինչպես նաև կոկետկայի ձևավորում։

Ապա կիսաշրջազգեստ-տաբատ, արևաշեղ կիսաշրջազգեստ, 1 կարանի կլյոշ և կիսաարև (2 կարանի կլյոշ կամ կոնաձև)։

Տապականի և գոդե կիսաշրջազգեստ։

Կարեցինք նաև բլուզ և դրա տեխնիկական մոտելավորման տեսակները։ Վերջում կատարել ենք կնոջ վերնաշապիկի գծագրի կառուցումը, ապա կարել այն։