January 16

«Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Հաղորդակցությունը դա տեղեկատվության փոխանցման գործնթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով (ժեստեր), դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդակցություններով, հեռախոսով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով։ Ինչպես արդեն նշեցի հաղորդակցման հիմնական խնդիրը տեղեկատվության հաղորդումն է ժամանակի և տարածության մեծ՝ ապահովելով կապը կողմերի միջև։ Մեր օրերում հաղորդակցվել կարող ենք տարբեր ձևերով, այդ թվում՝ խոսքային, բանավոր և գրավոր, ես նախընտրում եմ բանավոր խոսքը։ Իմ կարծիքով ընտրությունս կախված է այն հանգամանքից, որ ես սիրում անկախ ամեն ինչից բոլորին լսել իմանալ շատ կարծիքներ (նորություններ) և իհարկե ունենալ իմ կարծիքը, թեև պարտադիր չեմ համարում այն բարձրաձայնել, առավել ևս՝ ցանկանալ, որ դրա հետ հասարակությունը համամիտ լինի․․․

January 11

«Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

December 25

Հաղորդակցման հմտություններ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ահա և ավարտին է մոտենում 2022 թվականը, ինչպես նաև առաջին կիսամյակը։ Այս տարի սկսեցինք ծանոթանալ մի քանի նոր առարկաների հետ, որոնցից մեկը «Հաղորդակցման հմտություւններ» առառարկան էր։ Այս առարկան մեծ նշանակություն ունի բորլորս համար, քանի որ նրա շնորհիվ մենք կարողանում ենք գրագետ ձևով ստանալ և փոխանցել տեղեկատվություն, կազմել անձնական թերթիկ (CV), գրել մեր բնութագիրը և ինքնակենսագրությունը, պահանջագրի շնորհիվ ներկայացնել մեզ համար անհաժեշտ մի քանի իր կամ գործողություն, ինչպես նաև դիմում կամ բողոք։ Նոյեմբեր ամսվա ընթացքում կատարեցին մի նախագիծ՝ «Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն» վեռնագրով, իսկ դեկտեմբերին ծանոթացանք ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ-ին, ընտրեցինք մի գլուխ և կատարեցին ուսումնասիրություն։

December 15

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ/Գլուխ 13․

Հոդված 94.Աշխատանքային պայմանագրի տեսակները

 

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

(94-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

Հոդված 95.Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը

 

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 02.11.2019 թվականից` 03.10.19 ՀՕ-183-Ն օրենք)

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` կացության իրավունքի վավերականության ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուց պահանջվում է ունենալ կացության կարգավիճակ.

7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ` գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

(95-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 03.10.19 ՀՕ-183-Ն, 27.05.21 ՀՕ-270-Ն օրենքներ)

 

Հոդված 96.Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սահմանումը

 

Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:

 

Հոդված 97.Անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին աշխատանքային պայմանագիրը

(97-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

 

Հոդված 98.Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ

 

Տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:

Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանք կատարվելու դեպքում գործատուն վճարում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

Տնաշխատին հումքով, նյութերով և կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը և ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով:

Տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով:

 

Հոդված 99.Համատեղությամբ աշխատանքը

 

1. Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

2. Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:

3. Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

4. Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

(99-րդ հոդվածը փոփ. 27.02.06 ՀՕ-39-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 100.Սեզոնային աշխատանքային պայմանագիրը

 

1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:i

2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:

 (100-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

 

Հոդված 101.Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը

 

1. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է:

2. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները այդ ժամանակահատվածում կարող են ներգրավվել աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին: Հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի համար վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

(101-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

 

Հոդված 102.Անօրինական աշխատանքը

 

1. Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:

2. Կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

3. Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից:

(102-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 12.03.14 ՀՕ-5-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

December 14

Դիմում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանող Էլեն Եսայանից, Արմենուհի Երզնկյանից և Սյուզաննա Պողոսյանից նույն հաստատության ղեկավար՝ Տաթև Բլեյանին:

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան, սեմինար պարապմունք կազմակերպելու համար, խնդրում ենք դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ից 13:00 մեզ տրամադրել քոլեջի վերնատունը և միջոցառումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 11:00-12:00 օգտվել խոհանոցի ծառայություններից և նախապատրաստել որոշակի հյուրասիություն։

Հարգանքներով՝ Էլեն Եսայանից, Արմենուհի Երզնկյանից և Սյուզաննա Պողոսյանից:

Ամսաթիվ՝ 14.12.2022թ․

December 7

Պահանջագիր

Տիկին՝ _________

Էլեն Եսայանս և Արմենուհի Երզնկյանը անց ենք կացնելու սեմինար պարապմունք՝ 5-8 տարեկան երեխաների հետ, որի համար մեզ անհրաժեշտ է․

Բիազից կտոր՝ 8 մետր
Մատիտ՝ 20 հատ
Դեկոլա ակրիլ ներկեր, կտորի համար նախատեսված՝ 3 տուփ
Վրձին՝ 30 հատ (տարբեր հաստության)
Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 20 հատ

Խնդրում ենք պահեստից դուրս գրել մեզ անհրաժեշտ իրերը։

Ստորագրություն՝ _____

Ամսաթիվ՝ 07.12.2022թ․

Հարգանքներով՝ Էլեն Եսայան և Արմենուհի Երզնկյան

November 16

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

• Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ես ընտրել եմ հագուստի մոդելավորում մասնագիտությունը, քանի որ փոքրուց միշտ սիրել եմ տարբեր ձեռքի աշխատանքներով զբաղվել՝ նկարել, գործել: Մասնագիտությունը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այն նաև շատ պահանջված է: Սեբաստացի կրթահամալիրը արդեն իսկ տվել է մասնագիտական շատ-շատ գիտելիքներ, որոնք ես ապագայում հաստատ կոգտագործեմ:

•Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Մասնավոր խմբակները օրինակ՝ CHIBUKHCHYAN fashion school։ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Երևանի թեթև արդյունաբերության պետական քելեջի

• Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Աշխատանք կարելի է գտնել օրինակ օնլայն հարթակներում, ես ուսումնասիրեցի և գտա մի քանի աշխատանք, օրինակ՝ դիզայներ մոդելավորող – վարագույրների սրահում, հագուստի մոդելավորող – ELINA կանացի հագուստի հայկական բրենդ, դերձակ – ներքնակների արտադրամասում, մեքենաների վրա աշխատող աշխատակցուհիներ – կարի արտադրամասում (Հայկական առաջին կադրային ընկերություն), դերձակ – Տուկան տեքստիլի արտադրամասին, դերձակ – Ֆիորե հարսանյաց սրահում

• Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:

Գեղագիտության ազգային կենտրոն (կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ, նաև գեղագիտական դաստիարակությամբ), chibukchyan fashion school (մասնավոր խմբակ):

• Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Գնալով աշխատաշուկայում ավելի և ավելի է շատանում դերձակների, մոդելավորողների, տեխնոլոգների, ձևարարների մասնագիտության պահանջարկը։ Հագուստի մոդելավորող մասնագիտության նվազագույն աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։

• Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ: Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:

Այս ոլորտում կան բազմաթիվ մարդիկ ովքեր մեծ հաջողությունների են հասել, այդ թվում հենց հայերը օրինակ՝ Արիգա Թորոսյան, Ruanē, Վահան Խաչատրյան, Loom Weaving, Sončess, Նելլի Սերոբյան, Ֆաինա, Kivera կամ Արևիկ Սիմոնյան (ունի նաև իր բրենդը՝ Kivera Naynomis, այն հայկական շուկայում հանդիսանում է լյուքս հագուստի լավագույն արտադրողներից մեկը):

Աղբյուրները՝ Աշխատանքային ցանց և վերևում նշված հղումները:

October 27

Բնութագիր

Ես Էլեն Եսայանս, սովորելով «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ կարող եմ վստահ ասել, որ Պողոս Պողոսյանը ունի մասնագիտական բարձր պոտենցիալ։ Նրա հետ սովորել, սովորում և ինչ-որ ժամանակաշրջան աշխատել եմ նույն հաստատությունում։ Երկուսս էլ կատարում ենք նույն մասնագիտական ոլորտի աշխատանք։ Նշեմ, որ իմ համակուրսեցին իր գործունեության ոլորտում կարողանում է լավագույնս կատարել իր պարտականությունները ունի պատշաճ վարքագիծ, պարտաճանաչ է, թիմի լիարժեք անդամ է։

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝ 27․10․ 2021թ․

October 20

Մոտիվացիոն նամակ

Հարգելի պրն Մարտիրոսյան,

Այս նամակով ցանկանում եմ հայտնել իմ խորին հետաքրքրությունը  *** համալսարանի  «Հագուստի մոդելավորում» մագիստրատուրայում ուսանելու մասին։ Ունեմ նախնական մասնագիտական կրթություն՝ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ։
Ծանոթացել եմ համալսարանի գործունեությանը, գիտեմ որ ունեք առաջատար դասախոսական թիմ, ապահովում եք որակյալ կրթության, պրակտիկա ՀՀ- ում և արտերկրում, ինչը երեշխիք է հետագայում լավ աշխատանք ունենալու համար։

….

Հարգանքներով՝
Էլեն Եսայան
+374 ********
elenesayan@gmail.com
ՀՀ ,
ք. Երևան