January 30

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 30 — ՓԵՏՐՎԱՐ 3

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 13-17/

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  • Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը;

Հասարակությունը մարդկանց կայուն միավորումն է, որոնք ապրում են միևնույն տարածքում, ունեն ընդհանուր լեզու, մշակույթ և ապրելակերպ։ Հասարակությունը ընտանեկան, խմբային, դասակարգային և այլ կապերով միավորված մարդկանց հարաբերությունների համակարգ է։

  • Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:

Հասարակությանը բնութագրող հիմնական հատկանիշները հինգն են՝ 1․ գիտակցությամբ և կամքով օժտված անհատների համակցություն, 2․ մարդկանց կայուն և կազմավորված ընդհանրություն, 3․ մարդկանց միավորում է իրենց պահանջմունքները բավարարելու համար, 4․ սոցիալական նորմերի և սոցիալական իշխանության համակարգ է և 5-ը սոցիամշակութային համակարգ է։

  • Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:
  • Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:

Մինչպետական հասարակության կազմակերպման առաջին ձևը տոհմն էր, որը արյունակցական կապերով կապված մարդկանց միությունն էր, հիմնվում էր գույքի և աշխատանքի ընդհանրության վրա

January 10

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտության շրջանակում մեկնարկել ենք հայոց դրամաշրջանառության պատմության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության ընթացքում բնականաբար անդրադարձ ենք ունենալու ուսումնասիրվող թագուհիների ժամանակաշրջանում շրջանառով մետաղադրամների պատմությանը, դրամաշրջանառությանը:

Համագործակցային նախագիծ՝ Ելենա ՕհանյանԼենա Նալբանդյան

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ

Խնդիրները՝

  • Ուսումնական նյութերի թվայնացում
  • Հայոց մետաղադրամների վերաթողարկում

Ընթացքը/Քայլեր

  • Ուսումնական նյութերի հայթհայթում, ուսումնասիրում, համադրում
  • Մետաղադրամների թվայնացում, ֆայլի ստեղծում
  • Մետաղադրամների վերաթողարկում

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Այցելվող վայրեր՝

Հայաստանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան

ՀՀ Կենտրոնական բանկ

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում
January 10

Զաբել I

Վերլուծություն

• Զաբել I-ը միակն էր, ով մինչև իր հոր մահը ժառանգեց գահը և կտակի համաձայն՝ դարձավ տոհմական թագուհի:

• Զաբելը Լևոն 2-րդ Մեծագործի դուստրն էր:

• Նա գահը ժառանգեց ընդհամենը 4 տարեկանում:

• Փոքրիկ թագուհու միակ խնամակալ է դառնում Կոստանդին պայլը, ով երկրի փաստսկան կառավարիչ էր:

• 1222թ. քաղաքական խնդիրների պատճառով Կոստանդինը խորհրդաժողով անցկացրեց, որի ընթացքում որոշում կայացվեց թագուհուն ամուսնացնել Անտիոքի իշխան Բոհեմունդի որդի՝ Ֆիլիպի հետ:

• Ֆիլիպը 20 տարեկան դառնալուն պես իր հոր խորհրդով որոշեց բոլոր հայ իշխաններին հեռացնել պետական պաշտոններից, ինչի հեևանքով ձերբակալվեց Թիլ ամրոցում որտեղ էլ մահացավ:

• Երբ Զաբելը չափահաս է դառնում, Հեթումի հետ ամուսնությունը հաստատվում է, հետագայում նրանք ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է….

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Տեսանյութ՝

Զաբել. Ուսյալ արքայուհի

December 12

ԴԵԿՏԵՄԲԵՐ 12-16

Պատմության էջերից դուրս

  • Սարդարապատի ճ/մ
  • Անկախության հռչակումը:

Գրականություն՝

1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ /էջ 185-ից/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /էջ 353-ից/

Տեսանյութեր՝ /բլոգում առանձնացնել կարևոր մտքերը/

11․ Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

12. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտը փաստացի պատերազմ էր հայերի և թուրքերի միջև, սակայն չուներ քաղաքական կենտրոնացված ղեկավարում հայերի կողմից։
Արդեն փետրվարից սկսած Երևանում սկսվում է ծավալվել ժողովրդական շարժում։
Մայիսի 21֊ին թուրքերը մտնում են Սարդարապատ գյուղ։
Այդ ընթացքում Երևանում Արամ Մանուկյանը կարճ ելույթ է ունենում ասելով, որ նրանք ովքեր ուզում են ապրել պետք է զենք վերցնեն և դուրս գան կռվելու, հակառակ դեպքում կկոտորվեն ոչխարի պես։
Կարևոր է հասկանալ, որ այս հաղթանակը հրաշք չէր, այլ տեղի ունեցավ քաղաքական կամքի և կազմակերպվածության շնորհիվ։

Անկախության հռչակումը

Կարևոր է իմանալ թե ինչպես ստավեց, որ մայիսի 28֊ին հռչակվեց անկախություն։ Բաթումում ընթանում էին արդեն երկրորդ բանակցությունները, որտեղ թուրքերը նոր պահանձներ էին դնում այդ թվում՝ տարածքային։ Ինչպես նաև դնում էին նոր պահանջ 1918 մայիսի 26֊ին ներկայացնում վերջնագիր, ասելով, որ վերջնականապես ցրվի Անդրկովկասյան սեյմը։ Նրանք ուզում էին բանակցել մեծ կովկասյան ազգերից ամեն մեկի հետ առանձին բանակցել և առաջարակում, որ նրանցից ամեն մեկը անկախություն հայտարարի։ Հենց նույն օրը Սեյմի այս նիստը գումարվում է, հայտարարվում դրա լուծարումը վրացի ներկայացուցիչների կողմից և միարժամանակ հենց նույն դահլիճում մայիսի 26֊ի երեկոյան ժամերին վրացի ներկայացուցիչները հայտարարում են Վրաստանի անկախությունը։ Հաջորդ օրը Ադրբեջնն է իր անկախությունը (մայիսի 27) և հայերը տեսնելով, որ բոլորը հռչակում են անկախություն, իր կամքից հակառակ անում է նույն քայլը։ Դա տեղի է ունենում մայիսի 28֊ին ազգային խորհուրդի կողմից՝ Թիֆլիսում (պաշտոնապես՝ մայիսի 30֊ին)։

December 5

ԴԵԿՏԵՄԲԵՐ 5-9

1918 թվականը և Հայաստան / մաս 1/

Գրականություն՝

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)/ էջ 281-ից/

Հայաստանի անկախության ուղին /էջ 3-18/

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ /էջ 182-ից/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /էջ 351-ից/

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

10. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

11․ Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

• 1918 թվականի փետրվարյան բանակցությունները ավարտվեցին նրանով, որ Բրեստ-Լիտովսկի Ռուսաստանի կառավարությունը համաձայվում է Օսմանյան կայսրությանը զիջել Բաթումը և Կարսը։
• 1918 թվականի վերջում սկսվեց մեկ այլ բանակցություն՝ Օսմանյան կայսրության և Անդրկովասյան սեյմի միջև (ընդանում էին Տրապիզոնում)։ Այս բանակցությունում թուրքերը ունեին 2 պահանջ։ 1ին պահանջն էր ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանները, իսկ 2րդ պահանջը այն էր, որ Ռուսաստանից Անդրկովկասի անջատվելու և անկախություն հռչակելու վերաբերյալ որոշում ընդունվի:
• Թուրքերի ճնշման տակ ապրիլի 9-ին Անդրկովկասը անկախ հռչակվեց:
• Անդրկովկասյան պատվիրակությունը Տրապիզոնում ստիպված էր հայտարարել, որ ընդունում է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի դրույթները:
• Թուրքական պատվիրակության ղեկավար Ռաուֆ Բեյը ասաց, որ կողմերի միջև պատերազմ է տեղի ունեցել, այս պատճառով Օսմանյան կայսրությունը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ նոր տարածքային պահանջներով:
• Ապրիլի 13-ին բանակցությունները Տրապիզոնում ընդհատվեցին, քանի որ թուրքական պահանջները չընդունվեցին Անդրկովկասյան պատվիրակության կողմից:

November 21

ՆՈՅԵՄԲԵՐ 21-25

Հայաստանը 1918թ. նախօրյակին

Գրականություն՝

Տեսանյութեր՝

8. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

9. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

  • 1917թ. ապրիլի 26-ին ժամանակավոր կառավարությունը Արևմտյան Հայաստանը հատուկ որոշմամբ հանեց Անդրկովկասի հատուկ կոմիտե(ОЗАКОН)-ի իշխանությունից և Արևմտյան Հայաստանում հիմնեց առանձին նահանգապետություն գեներալ Սվերյանովի գլխավորությամբ:
  • 1917թ. ապրիլին Արևմտյան Հայաստանը բաժանված էր 3 օկրուգների` Կարինի, Վանի և Խնուսի: (Կառավարության այս որոշման շնորհիվ 150 հազար հայեր վերադարձան Արևմտյան Հայաստան)
  • Ռուսական բանակում ծառայում էր 120 հազար հայ:
  • 1917թ. նոյեմբերի 19-ին քայքայվող ռուսական բանակի փոխարեն Կովկասյան ճակատը կայունացնելու նպատակով ստեղծվեց հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ: (Այն բաղկացած էր 2 դիվիզիայից, որոնց հրամանատարն էին գեներալ Արեջյանը և Սիլիկյանը)
  • Նոյեմբերին վիճակը ծանր էր հատկապես Երևանի նահանգում, որը լիքն էր ցեղաս¬պա¬նու-թյունից մազապուրծ գաղթականներով ու որբերով: Բացի այդ՝ նահանգում ակտիվացել էին անիշխանական տարրերն ու թաթար հրոսակները, ահռելի չափերի էր հասնում դասալքությունը: 
  • Քաոսային այս իրավիճակից դուրս գալու նպատակով ազգային ուժերը Երևան ուղարկեցին Արամ Մանուկյանին։ Արամը Երևան ժամանեց 1917 թ. դեկտեմբերի 18-ին՝ անմիջապես անցնելով հայության փրկության համար միջոցներ ձեռք առնելուն: Առաջին և գլխավոր միջոցը սեփական ուժերին ապավինելն ու արտաքին որևէ ուժից օգնություն չակնկալելն էր, մի բան, որ ավանդույթի ուժով արտաքին ուժի օգնության հետ հույս կապող հայ ժողովուրդը դեռևս բավարար չափով չէր գիտակցում:

November 13

ՀՈԿՏԵՄԲԵՐ 30 — ՆՈՅԵՄԲԵՐ 4

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը
  1. Առաջին աշխարհամարտի պատճառներից մեկը այն էր, որ Եվրոպայում ձևավորված Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) ռազմաքաղաքական խմբավորման գլխավոր նպատակը՝
    ունեցած լայնածավալ գաղութային տարածքները պահպանելն ու ընդարձակելն էր, իսկ Եռյակ դաշինքի երկրներինը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա,
    Բուլղարիա, Օսմանյան կայսրություն)՝ Անտանտի կայսրությունների թուլացումն ու նրանց գաղութներին տիրելը:
  2. Աշխարհամարտն ընդգրկեց լայն աշխարհագրություն քանի որ աշխարհի գերտերությունների շահերի բախման կիզակետում էին հայտնվել երկրագնդի գրեթե բոլոր տարածաշրջանները, թեպետ գլխավոր ասպարեզում մնաց Եվրոպան։
  3. Թուրքերի կողմից Սև ծովի ռուսաստանյան նավահանգիստների ռմաբակոծումը նույնպես դարձավ Ռուսաստանի կողմից Թուրքիային պատերազմ հայտարարելու առիթ, ինչի հետևանքով 1914թ․-ի հոկտեմբերի վերջին ձևավորվեց Առաջին աշխարահամարտի Կովկասյան ճակատը:

Արդյունքը՝ Անտանտի հաղթանակ, փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններ Ռուսաստանում և նոյեմբերյան հեղափոխության արդյունք Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Ավստրիայի, Հունգարիայի փլուզում։ Սկսվում է ամերիկյան կապիտալի ներթափանցումը Եվրոպա։

Պատերազմոց կոզմերը՝ Անտանտ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան), Եռյակ դաշինքի երկրներինը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, Օսմանյան կայսրություն)

Գրականություն՝

October 25

ՀՈԿՏԵՄԲԵՐ 10-14

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Դիտել տեսանյութը և վերլուծել ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը տվյալ ժամանակահատվածը
  • Բուզանդի Հայոց պատմություն գրքից 203-204, 216-220 էջերը տեղադրել բլոգներում և վերլուծել Արշակ արքայի և Փառանձեմի կերպարները

Տեսանյութը՝ այստեղ

Գիրքը՝ այստեղ (Էջ 203-220)

Այս հատորը պատմության այն հատվածն է, որտեղ Գնելը՝ թագավորի եղբորորդին, կնության առավ Փառանձեմին: Փառանձեմը հայտի էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ, ինչը գրավեց նաև Տիրիթին՝ Գնելի հորեղբորորդուն: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, նա գրգռում է Արշակ Բ-ին, վերջինիս մոտ մեղադրելով Գնելին դավադրության և գահը գողանալու մտադրություն ունենալու մեջ: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու համար և այնտեղ Արշակի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Մահապատժից հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան՝ ազատվելով գահի ևս մեկ հավակնորդից: Գնելի թաղման ժամանակ, տեսնելով վշտացած Փառանձեմի սուգը, Արշակը սիրահարվում է և շատ չանցած` կին առնում նրան: Փառանձեմը հռչակվում է  Մեծ Հայքի թագուհի  և տիկնանց տիկին: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը: Սակայն Փառանձեմին սպասվում էին բարդ ժամանակներ․․․

Այս հատվածը կարդալիս, կարելի է հասկանալ, որ Փառանձեմը ուժեղ հայ կնոջ, իր և իր զավակի իրավունքների համար պայքարող մոր մարմնավորումն էր և իր երկրի պետականության մարտիրոսը։ Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն և իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…

Արշակ երկրորդը ոչ միայն Արշակունիների, այլև ողջ հայ պատմության ամենակարկառուն ու վառ դեմքերից է, ով ուներ և՛ դրական և՛ բացասական մի շարք հատկությունների ամբողջություն: Արշակ թագավորի կառավարած ժամանակաշրջանում տեղի ունեցած բազում իրադարձություններից նույնիսկ այսօր` հարյուրամյակներ անց պետք է դասեր քաղել․․․

October 22

ՀՈԿՏԵՄԲԵՐ 17-21

Առաջին աշխարհամարտ. Հայոց ցեղասպանություն

1890-ական թթ. հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1) Շատերը Ցեղասպանությունը ասոցացնում են մի տարեթվի, գործողության հետ, սակայն դա մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է, նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով, դա շարունակական գործնթաց է:

2) Հայաստանի գլխավոր նպատակն է Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, սակայն Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ՝ այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

3) Օսմանյան կայսրությունը գիտակցում էր, որ եթե խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունները քննվեն միջազգային դատարանում, ապա հնարավոր են ծանր հետևանքներ:

4) Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

5) Զոհերի հիշատակի միջոցառման համար Մարդու իրավունքների կազմակերպությունը խորհրդանշական վայր է ընտրել` Ստամբուլի Թուրք իսլամական ստեղծագործությունների թանգարանի շենքը, որը 1915-ին ծառայել է որպես հայ աքսորյալների բանտ: