May 5

Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն (մասնագիտական)

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ առարկայի շրջանակներում կատատարեցնք հարցում։ Մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Հարցման թեման է՝ Երեխայի հոգեբանությունը և դաստիարակությունը։

Առարկաներից կատարած անհատական նախագծերի հղումը։

Հագուստի մոդելավորման և նախագծման աշխատանքների հղումը։

Ֆլեշմոբների մասնակցության աշխատանքների հղումը։

Մասնակցեցի նաև մելիսա դեղաբույսի մաքրման և փաթեթավորման գործընթացին, որանք հետագայում փորձեցինք իրացնել։

Ուսումնաճանաչողական էքսկուրսիայի մասին, որը անցկացվեց «Ալեքս Տեքստիլ»-ում, կարող եք տեսնել հետևյալ հղումով։
January 28

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Ավարտին է մոտենում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակային շրջանը՝ հուվար ամիսը։ Այս ամիսը էլ ավելի յուրահատուկ դարձավ այս ընթացքում տեղի ունեցած բազում նախագծերի շնորհիվ։ Առաջին ստուգատեսը, որը ես կատարեցի, դա՝ «Բնագիտական ստուգատես»-ն էր։ Քանի որ ձմռանը բոլորիս ձեռքերը չորանում են, այդ իսկ պատճառով պատրաստեցի՝ Ձեռքերի սնուցող դիմակ։

Անգլերեն առարկայից նույնպես անցանք բնագիտական ստուգատես՝ «Բացահայտելով գիտության միջանցքը» անվանմամբ։ Նախագծի նպատակն էր ուսումնասիրել տարբեր նշանավոր գիտնականների կյանքն ու գործունեությունը իսկ վերջում ընտրել մեկին և նյութ պատրաստել։ Ես որոշեցի ընտրել «Albert Einstein»-ին։

Այսօր կատարեցի նաև «Ազգագրական փառատոնի» հանձնարարությունը։ Իրականում շա՜տ հետաքրքիր թեմաներ կային, որոնց մասին կարելի էր շատ երկար գրել, սակայն ես որոշեցի հասկանալ բոլորիս հայտնի «աչք» նշանների բացատրությունները, եթե հետաքրքրեց կարող եք նույնպես ընթերցել հետևյալ հղումով՝ «Աչքերը տարբեր ժողովուրդների դիցաբանության մեջ»։

January 7

Отчет/Первый семестр

Индивидуальные проекты

История моды в Великобритании

История французской моды в Париже

Кто правит миром – мы или бактерии?

Рождество

Флешмобы

Сентябрьский флешмоб

Ноябрьский флешмоб

Декабрьский флешмоб

Уроки, которые мы прошли в течение всего первого семестра, можно посмотреть по следующей ссылке.

December 25

Հաղորդակցման հմտություններ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ահա և ավարտին է մոտենում 2022 թվականը, ինչպես նաև առաջին կիսամյակը։ Այս տարի սկսեցինք ծանոթանալ մի քանի նոր առարկաների հետ, որոնցից մեկը «Հաղորդակցման հմտություւններ» առառարկան էր։ Այս առարկան մեծ նշանակություն ունի բորլորս համար, քանի որ նրա շնորհիվ մենք կարողանում ենք գրագետ ձևով ստանալ և փոխանցել տեղեկատվություն, կազմել անձնական թերթիկ (CV), գրել մեր բնութագիրը և ինքնակենսագրությունը, պահանջագրի շնորհիվ ներկայացնել մեզ համար անհաժեշտ մի քանի իր կամ գործողություն, ինչպես նաև դիմում կամ բողոք։ Նոյեմբեր ամսվա ընթացքում կատարեցին մի նախագիծ՝ «Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն» վեռնագրով, իսկ դեկտեմբերին ծանոթացանք ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ-ին, ընտրեցինք մի գլուխ և կատարեցին ուսումնասիրություն։

December 21

Մասնագիտական առարկայի կիսամյակային հաշվետվություն

Ես Էլեն Եսայանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Հագուստի մոդելավերում և նախագծում» բաժնում, արդեն երկրորդ կուրսի ուսանող եմ։ Այս տարի սկսեցինք ավելի խորացված անցնել մեր մասնագիտական առարկան: Ունենք մասնագիտական երկու ուսուցչուհի Ընկեր Մերին և Ընկեր Կարինեն: Ընկեր Կարինեյի հետ սովորում ենք հմուտ նկարել մոդելներ և տարբեր հագուստներ, ընտրում ենք թեմա ինչի մասին էլ հետագայում ստեղծում մեր հագուստը: Թեմաները ինձ շատ են դուր գալիս, դրանցից են օրինակ՝ բիոնիկա, կենդանական և վերջին թեման հայ նկարիչներ։ Տարվա սկզբում ծանոթացել ենք նաև տաք և սառը գույների հետ՝ գունային օղակ ստեղծելու շնորհիվ։ Ընկեր Մերիի հետ սովորում ենք տարբեր տեսակի հագուստների լեկալ կամ ձևվածք ստեղծել, ինչից հետո այդ ամենը անցկացնում ենք կտորի վրա և կարում։ Սկսել ենք սովորել կիսաշրջազգեստի տեսակները ապա կիսաշրջազգեստի հիմքի վրա տաբատ ենք կառուցել և վերջում բլուզ։ Այս տարի մի քանի անգամ աշխատել ենք նաև փոքրիկնրի հետ։ Իրականում այս աշխատանքը շա՜տ նրբություններ է պահանջում որակյալ հագուստ ստանալու համար․․․

June 14

Հասարակագիտության շուրջտարյա հաշվետվութկուն

Ազգագրության հետքերով

Արդարություն

Մարդը և բնությունը

Հասարակությունը և մարդը

Երեխայի իրավունքներ

Հոդված 42/Կարծիքի արտահայտման ազատությունը

Հոդված 58. Գործադուլի իրավունքը

May 31

Էկոլոգիա, ֆիզիկա/Շուրջտարյա հաշվետվություն

Էկոլոգիա

Իմ սիրելի թունավոր ուտելիքը

Բնագիտության ֆլեշմոբ

Աղբահանության խնդիրը Երևան քաղաքում

Ջրի ստուգում

Ինքնաստուգում

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

Թունավոր սնունդ: Սննդային թունավորումներ:

“Еда” ֆիլմի վերլուծությունը

Էկոհամակարգ

Երևան քաղաքի աղբահանության խնդիրը իմ աչքերով

Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ

Կիոտոյի արձանագրություն

H2O

Բնական կոսմետիկ միջոցներ՝ տանը պատրաստված դիմակներ, խնամքի միջոցներ

Բուրավետ մոմ՝ սուրճի հատիկներով և վանիլինով

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Բնագիտության ֆլեշմոբ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում: Ազիմուտ

Բնագիտության ֆլեշմոբ

Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ/Նախագիծ

Ինչպես մաքրել օվկիանոսը պլաստիկից

Մայիսյան նախագիծ

Ֆիզիկա

Մեխանիկական շարժում, հետագիծ, տեղափոխություն, նյութական կետ, արագություն

Բնագիտության ֆլեշմոբ

Նյուտոնի առաջին օրենքը; իմպուլս։ Արագացում

Արագացում

Ուժ: Բնության ուժերը

Խնդիրներ

խնդիրներ 11․1-11․20

§ 1֊5

Էլեկտրական հոսանքը մետաղներում: Հոսանքի ուժ

Էլեկտրական հոսանք

Բնագիտության ֆլեշմոբ

Խնդիրներ

Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Ժամանակի մեքենա։ Անցայլի և ապագայի հետ կապը

Անբացատրելի լուսանկարներ

Ճամփորդություն դեպի Օրգովի ռադիոալեհավաք և անոմալ զոնաների ուսումնասիրություն

Ֆիզիկա/§30

Աչք և տեսողություն

May 24

Կենսաբանության շուրջտարյա հաշվետվություն

Սեպտեմբերից մայիս ամսվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ դասեր և դասաժամեր: Կից կներկայացնեմ իմ կատարած աշխատանքները:

Կենսաբանության բլոգի հղումը

Ուսումնական նյութեր՝

Կենսաբանությունը որպես գիտություն

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Բջջի օրգանական նյութեր

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Ցիտոպլազմա

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա

Արևորդի 10֊րդ միջազգային բնապահպնական փառատոն

Վիրուսներ

Թռչնագրիպ

Էուկարիոտ՝ բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը

Էուկարիոտ՝ բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը

Բջջի բաժանումը՝ միթոզ, քրոմոսոմի կառուցվածքը

Բջջի բաժանումը՝ մեյոզ

Մեյոզ

Կրկնակի բեղմնավորում

Վիրուսներ/COVID-19

Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժը

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները: Գաղափար կենսոլորտի մասին

Գենային մուտացիա

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սպիտակ արագիլ

Ամսվա ամփոփումներ՝

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Փետրվար ամսվա ամփոփում

Մարտ ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա ամփոփում

May 10

Հաշվետվություն(երկրորդ կիսամյակ)

Ավարտին է մոտենում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակային շրջանը, ինչը նշանակում է, որ շուտով կլրանա մեկ տարին, ինչ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Հունվարից մայիս ամիսները ինձ համար առավել հետաքրքիր անցան, որի համար մի քանի պատճառ կա:
  Նախ հունվար ամիսը մեզ մոտ Digitech-յան ամիս էր, ինչպես նաև լի էր տարբեր հետաքրքիր ճամփորդություններով: Դիջիթեքի ընթացքում ես ունեցա իմ փոքրիկ ներդրումը՝ դասավանդեցի Online Word և Excel ծրագրերը հունվար ամսին: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:   
  Փետրվար ամիսը նույնպես ուներ շատ հետաքրքիր կողմեր, գրեթե բոլոր առարկաներից մենք սկսեցինք կատարել անհատական նախագծեր, որն էլ ավելի հետաքրքիր դարձրեց մեր դասաժամերը: Օրինակ՝

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզվից ես որոշեցի ուսումնասիրել տարբեր իրերի պատմություններ և տեղեկություններ հավաքել այդ իրերի մասին: Մարտ ամսին վերցրեցի «История обручальных колец», ապրիլին՝ «История эскалатора» իսկ մայիսին՝ «История жемчуга»:

Գրականություն

Գրականություն առարկայից նույնպես կատարեցինք անհատական նախագիծ, այստեղ իմ կատարած աշխանքներն են՝ «Ինձ պիոններ չնվիրես» գրքի, «Մոնա Լիզա» կտավի և «Սթոունհենջ»-ի հետազոտական աշխատանքները:

Հայոց պատմություն

Հայոց պատմության նախագծի թեման «Հայ ականավոր թագուհիներ»-ն էր: Կարծում եմ սա արդի և կարևորագույն թեմաներից մեկն է յուրաքանչյուր հայի համար: Սա իմ կատարած ուսումնասիրությունն է «Փառանձեմ» և «Նվարդ» թագուհիների մասին:

Հասարակագիտություն

Հասարակագիտության նախագծի թեման «Մարդու և քաղաքացու իրավունքներ»-ն էր: Այս նախագիծը խմբակային է, ես աշխատել եմ իմ համակուրսեցիների՝ Միլենա Թովմասյանի և Մարիա Դալլաքյանի հետ: Առաջինը ընտրեցինք «Երեխայի իրավունքներ»-ը, իսկ երկրորդը՝ «Կարծիքի արտահայտման ազատություն»-ը:

Հանրահաշիվ

Հանրահաշիվ առարկայից ունեցանք երկու նախագիծ՝ «Պի թվի մասին» և «Ֆունկցիա»: Իսկ վերջում ամփոփեցինք 3-րդ ուսումնական շրջանը, կարող եք անցնել հղումով և ծանոթանալ ավելի մանրամասն:

Էկոլոգիա

Էկոլոգիայի դասաժամերին միշտ շատ հետաքրքիր թեմաներ ենք քննարկում, որպես նախագիծ ունեցանք երկու թեմա՝ «Աղբի տեսակավորում, անթափոն կենցաղ» և անհատական ուսումնասիրեցինք որևէ գյուտ, որը մեզ օգնում է չաղտոտել շրջակա միջավայրը: Ես որոշեցի հետազոտություն կատարել «Ինչպե՞ս մաքրել օվկիանոսը պլաստիկից» թեմայով:

Ֆիզիկա

Ֆիզիկան առավել հետաքրքիր դասաժամեր ունեցանք և ոչ միայն: Կատարեցինք պարանորմալ երևույթների հետ կապված հետազոտական աշխատանք, ես որոշեցի գրել «Անբացատրելի լուսանկարներ» վերնագրով նյութ, ինչպես նաև քննարկեցինք տարբեր անոմալ զոնաներ, իսկ վերջում կատարեցինք անմոռանալի ճամփորդություն դեպի Օրգով, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով:

Կենսաբանություն

Կենսաբանություն առարկայից ամեն ամսվա վերջին կատարում ենք անցածի ամփոփում, կարող եք անցնել հետևյալ հղումով և ծանոթանալ մեր անցած թեմաների հետ: Որպես նախագիծ ունեցանք «Սպիտակ արագիլ»-ների մասին շատ հետաքրքիր հանդիպում, հանդիպումից առաջ կատարեցինք հետազոտական աշխատանք սպիտակ արագիլների մասին, ահա հղումը:

Աշխարհագրություն

Աշխարհագրության դասաժամերին մանրամասն ծանթացանք ՀՀ մարզերին, քննարկեցինք մարզերի հիմնախնդիրները, ռազմավարությունը, զբոսաշրջության զարգացման նախադրյալները…

Անգլերեն

Անգլերեն առարկայից անցնում ենք տարբեր հետաքրքիր թեմաներ, կատարում թարգմանություն, իսկ վերջում ամփոփում: Անգլերենից նույնպես պետք է կատարենք անհատական նախագիծ:

Այս հղումով կարող եք ծանոթանալ իմ կատարած ֆլեշմոբների ամփոփումների հետ:

Իսկ վերջում կխոսեմ իմ մասնագիտական՝ հագուստի մոդելավորման առաջընթացի մասին: Այս կիսամյակ սկսեցինք նկարել մոդելի էսքիզներ, նկարեցի իմ առաջին հագուստի ձևավորումները, ինչպես նաև գծագրում ենք շապիկ:

January 27

Հունվարյան ստուգատեսի հաշվետվություն

Հունվար ամիսը քոլեջի շնորհիվ յուրահատուկ դարձավ։ Այս ամիսը ինձ համար շատ ուսուցողական էր, տարբեր, ճամփորդություններ, սովորող-սովորեցնող նախագծեր․․․ Այս տարվա ճամփորդություններն ունեին չորս ուղղություններ՝ Սևաբերդ, Ջրվեժի արգելոց, Գեղասահքի դպրոց և Լեռնանիստ։ Ես նախնտրեցի գնալ Գեղասահքի դպրոց, քանի որ շատ եմ սիրում սահել։ Կարող եք այս հղումով ծանոթանալ մեր հիանալի օրվա հետ։

Հունվարին տեղի ունեցավ նաև Digitech-յան նախագիծը, որի ընթացքում ես և Մարիամը այցելեցինք Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ, որպեսզի երեխաներին դաասավանդենք Online Word և Exel ծրագրերը, բացատրենք Online Word-ի և Word-նմանությունները և տարբերությունները։ Հետագայում մեզ միացան նաև մեր կուրսից մի քանի աղջիկներ։ Շատ լավ փորձ ձեռք բերեցի, ինչի համար շատ շնորհակալ եմ Ընկեր Ելենային, որ ինձ ներառեց այս հետաքրքիր ծրագրի մեջ։ Մեր դասնթացի օրերին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հունվարի ընթացքում ունեցել ենք նաև բնագիտատեխնիկական ստուգատես, որի ընթացքում պետք է կատարեինք ցանկացած բնագիտական, գիտական, տեխնիկական գործունեություն և տեսանյութի տեսքով տեղադրեինք բլոգում։ Ես որոշեցի պատրաստել բուրավետ մոմ՝ սուրճի հատիկներով և վանիլինով, քանի որ առաջին անգամ չէր, որ հետաքրքրվում էի մոմի պատրաստումով։

Ունեցել ենք նաև ազգագրական ստուգատես և ուսումնասիրել ենք Մշո բարբառը, որի մասին արդեն խոսել եմ կարող եք ծանոթանալ հղումով։