April 27

Time management

7:20 լսեցի զարթուցիչի ձայնը

7:30 վեր կացա և գնացի լոգարան

7։40 պատրաստեցի նախաճաշս

7։48 սկսեցի շպարվել և միաժամանակ սնվել

8։40 շպարվելը վերջացրեցի և անցա մազերս հարդարելուն

8։55 հագնվեցի

9։10 տնից դուրս եկա և գնացի քոլեջ

14։20 դասերը վերջացան

14։35 արդեն տանն էի

14։40 զգեստափոխվեցի

14։45 սկսեցի հաց պատրաստել

15։10 սկսեցի հաց ուտել

15։35 վերջացրեցի, հավաքեցի սեղանը և լվացի ամանները

15։55 որոշեցի համացանցով նայել նոր հագուստի մոդելների էսքիզներ

16։20 սկսեցի նկարել երկու նոր մոդել

17։20 վերջացրեցի և սրճեցի քույրիկիս հետ

17։50 սրճեցինք և սկսեցի ամսվա անհատական նախագծերը կատարել

18։50 վերջացրեցի դասերը և պայմանավորվեցի ընկերուհուս հետ որպեսզի իջնենք զբոսանքի

19։00 սկսեցի պատրաստվել

19։20 արդեն դուրս եկանք

20։50 բարձրացա տուն և զգեստափոխվեցի

21։00 մայրիկիս սուրճ եփեցի

21։10 քաղցրի սեղան դրեցինք մայրիկիս հետ և նստեցինք զրուցելու

21։40 վերջացրեցինք և գնացի դեմքս խնամելու (շպարը մաքրելու, գիշերային դիմակ քսելու․․․)

22։20 վերջացրի, լվացի կոշիկներս

22։30 համացանց մտա

23։40 դուրս եկա համացանցից և դրեցի հաջորդ օրվա հագուստս

23։55 պառկեցի քնելու)))

Ազատ ժամանակը՝

10+25+70+10=115րոպե

February 9

Հարկեր, հարկատեսակներ

Հարկերը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով պետությանը վճարվող պարտադիր և անհատույց գումարներն են:

Հարկերը լինում են երկու տեսակի՝ ուղղակի և անուղղակի:

Ուղղակի են կոչվում այն հարկերը, որոնցով հարկվում են կազմակերպությունների հարկերը և օբյեկտները՝

Շահութահարկ, եկամտային հարկ, գույքահարկ, հողի հարկ:

Անուղղակի հարկերը սահմանվում են վերջնական սպառողների գանձման համար և գանձվում են ապրանքենրի և ծառայությունների գներից՝

Ավելացված արժեքի հարկ (НДС), ակցիզային հարկ:

January 17

Մրցակիցների շուկայի ուսումնասիրություն

Կատարել եմ Zara, Bershka, Mango և New Yorker խանութ-սրահների համեմատություն և առանձնացրել իմ կարծիքով ամենամրցունակ ընկերությունը։

January 12

Մրցակիցների շուկայի ուսումնասիրություն

Նպատակը – Սովորել, ուսումնասիրել տվյալ ոլորտում մրցակիցների աշխատանքի առանձնահատկությունները՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, ծանոթանալ գնային քաղաքականությանը, ռազմավարությանը և ապրանքի տարածման գովազդի մեթոդներին։

Ընթացքը – 1․ Ընտրել ոլորտ որում կցանկցանկանաք կատարել ուսումնասիրություն։

2․ Հասկանալ թիրախային խումբը

3․ 3-5 կազմակերպություն ընտրելով կատարել համեմատական վերլուծություն հետևյալ գործոնների շուրջ՝

• Կազմակերպության կայքը (թրաֆիկ, օգտագործման հարմարութուն, արտաքին տեսքը, տեսականի)
• Ճանաչելիություն
Որակ
• Արդյո՞ք ունի ֆիրմային խանութ
• Գնային քաղաքականություն

4․ Վերլուծությունը կատարելուց հետո ընտրել ձեր կարծիքով ամենամրցունակ ընկերությունը և բացատրել ինչով է այն տարբերվում մնացածից։

December 2

Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ առանձնահատկությունները:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

Նյութը վերցված է՝ Փոքր և Միջին Ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի կայքից

November 30

Կազմակերպությունների տեսակները

Դուրս գրել 2-ական կազմակերպություններ (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ)

ԱՁ՝ Անհատ ձեռնարկատեր, ՍՊԸ՝ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ՓԲԸ՝ Փակ բաժնետիրական ընկերություն, ԲԲԸ՝ Բաց բաժնետիրական ընկերություն։

ԱՁ

1․ «ԴԻՍՆԵՅ» Արվեստի դպրոց

2․ «ԼՅՈՒՄԻ ԴԵՆՏ» Ստոմատոլոգիական կենտրոն

ՍՊԸ

«ԼՅՈՒՔՍ» Ստոմատոլոգիական կենտրոն

«ՔԼԻՆԼԱՅՆ» Մաքրման ընկերություն

ՓԲԸ

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» 

«ՅՈՒՔՈՄ» Հեռահաղորդակցության ընկերություն

ԲԲԸ

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» Տպագրատուն արտադրահրատարակչական 

«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ»

November 16

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Հարց և պատասխան

1) Որո՞նք են հաջողության 3 գործիքները։

Գործարարի հաջողության 3 գործիքներն են՝ տեսլականը, նպատակը և ռազմավարությունը։

2) Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Տեսլականը ինչ որ ժամանակ անց Ձեր կազմակերպության նկարագրությունն է, այն թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում:

3) Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։

Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը:

Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝ հստակ, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակի մեջ սահմանափակ։

4) Ի՞նչ է ռազմավարությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Ռազմավարությունը նպտակներին հասնելու գործընթացն է: Այն անհրաժեշտ է գործարարին նպատակների և հնարավորությունների հավասարակշռության պահպանուման համար՝ շուկայական հարաբերություններում:

5) Ո՞րն էյկ Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։

Մոդելը նկարագրում է այն պարտադիր քայլերը, որոնք լիդերը պետք է ձեռնարկի
արդյունավետ աշխատելու համար: Դրանք են՝ խնդրի լուծում, խմբի (թիմի) ստեղծում և պահպանում, անհատի զարգացում։

6) Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը։

Ադաիրի 50:50 կանոնը պնդում է, որ մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց,
իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: