January 26

Գեղասահք

Այս անգամ մեր ուղղությունն էր Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի դպրոցը։ Սահադաշտ այցելեցի երկրորդ անգամ, բայց չնայաց դրան կարծես առաջին անգամ սահեյի։ Սկզբում սարսափ կար մեջս, նույնիսկ մտքումս անընդհատ կրկնում էի՝ միայն թե չնկնեմ և այդպես էլ եղավ ընդհանրապես չնկա։ Ներսիս վախն էլ օգնեց հաղթահարեմ այնտեղի մարզիչը՝ ում շատ շնորհակամ եմ։ Օրը շատ հագեցած էր ուրախ ինչու չէ նաև էքստրիմ էմոցիաներով, բոլորի դեմքին ժպիտ կար։ Բայց ցավոք ուրախ պահերը շատ արագ են անցնում և այս օրը բացառություն չէր։ Շատ ուրախ եմ, որ քոլեջը հնարավորություն ընձեռնեց ևս մեկ հիանալի օր ավելացնել մեր հիշողությունների մեջ։