January 19

Բուրավետ մոմ՝ սուրճի հատիկներով և վանիլինով

Նպատակը՝ բնագիտական ստուգատեսի շրջանակներում պատրաստելու եմ բուրավետ մոմ

Բաղադրությունը՝ պարաֆին, սուրճի հատիկներ, վանիլին

Ընթացքը՝ բուրավետ մոմ պատրաստելու համար առաջին հերթին վերցնենք մեզ հարմար չափի աման, այնուհետև անհրաժեշտ է ամանի մեջ ամրացնել թելը ինչպես ցույց է տրված հոլովակի մեջ, ապա պարաֆինը մանրացնել, դանդաղ կրակի վրա հալեցնել և լցնել ամանի 1/3 մասի մեջ: Պարաֆինը սառչելուց հետո պետք է պատրաստել հաջորդ շերտը, որի համար մեզ անհրաժեշտ է նորից պարաֆին հալեցնել ավելացնել սուրճի հատիկներ և վանիլին: Ստացված զանգվածը ավելացնել մեր ամանի մեջ և երբ պարաֆինը արդեն սառչի կարող ենք ավելնորդ թելը կտրել և մոմը օգտագործել: