July 14

Արի՛ Քոլեջ

Բարև բարեկամ, անո՞ւնդ կասես․․․․Ես Մարիամ Մխիթարյանն եմ, ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու հնարավորության համար։ Աշխատում եմ կրթահամալիրի Քոլեջի կազմակերպիչ՝ քեզ պես խելացի, անուշիկ, ստեղծագործ սովորողների հետ։ Ուզո՞ւմ ես ծանոթանալ մեր ուսումնական ծրագրերին, նախագծերին, լինել տեղեկացված, ապա կապվիր ինձ հետ, ես սիրով կտրամադրեմ ցանկացած տեղեկատվություն։ Այ կտեսնես, մեկ օր ճամբարից հետո չես ուզենա հեռանալ մեզնից։ Շտապիր, որպեսզի հասցնես գրանցվել, ընդունվել մեր մեծ ընտանիք, կանաչ, հրաշք միջավայր։

Մեր հասցեն՝ Անդրանիկի 92\1

Հեռ․ համար՝ 740022

Էլ․հասցե՝ mariammkhitaryan@mskh.am

Քոլեջի կայքի հղումը

Այսպես եմ ինքս ծանոթացնում, տարածում,հրավիրում ընդունելության կազմակերպման համար։

Քոլեջի սովորողներն իրենց ընկերներին, բարեկամներին ծանոթացնում են Կրթահամալիրին, պատմում Քոլեջի մասին։

Էլեն ԵսայանԵս նորեկներից եմ, ընտրել եմ հագուստի մոդելավորում բաժինը։ Դեռ քոլեջ հաճախել եմ միայն մուտք ճամբարի ժամանակ, սակայն արդեն տպավորված եմ իմ նոր ուսումնական հաստատությունով։ Քեզ նույնպես սիրով հրավիրում եմ մեզ հետ սկսելու այս նոր ուսումնական տարին։

Ֆլորա Աճեմյանը հրավիրում է․ Բարև սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում, արդեն 3-րդ կուրսում։ Ես հասկանում եմ քո անհանգստությունը, բայց քեզ հավաստիացնում եմ, երբ որ գաս այստեղ այդ ամենը կանցնի։ Մեր քոլեջում դու կզգաս քեզ ինչպես ընտանիքում, այստեղ մենք անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը և հաճախ չենք ուզում տուն գնալ։ Այստեղ միայն ձանձրալի և երկար դասեր չեն, այլև շատ հավես նախագծեր։

Ալեքս Հովհաննիսյանը կիսվում է իր զգացմունքներով․ В течение этого года я сильно поменялся, и все благодаря нашему колледжу, он отточил все мои самые лучшие качества и отучил от вредных привычек, на меня повлияли здешний коллектив, учителя, и множество событий произошедших в колледже за это время.

Արևիկ Գևորգյանն օգնում է կողմնորոշվել. Մեզ մոտ սովորում ես պաշտպանել քո իրավունքները, խոսել ու արտահայտել քեզ անհանգստացնող խնդիրների մասին, այստեղ դու կարող ես անկախ քո ընտրած մասնագիտությունից կազմել ու իրագործել նախագծեր։ Այստեղ քեզ ոչ ոք չի ստիպելու որ դու սովորես, քանի որ քեզ վերաբերվելու են, որպես հասուն մարդու, ով գիտակից է այնքան որ հասկանում է սա իրեն պետք է, և պետք է սովորի։

Անգելինա Դադյանը գրում է․ Ընտրել եմ զբոսաշրջություն բաժինը,քանի որ սիրում եմ ճամփորդել։Մեզ մոտ շատ հետաքրքիր է,քանի որ մենք ճամփորդում ենք Հայաստանի հետաքրքիր վայրերով։Նաև մեր քոլեջում կան լեզուների ընտրության հնարավություն։Սովորում ենք պարել և երգել։

Անահիտ Ղազարյանը պատմում է․ Մեր ուսուցիչների հետ աշխատելը շատ հաճելի է: Ես ընտրել եմ նախադպրոցական բաժինը: Ընտրել եմ այդ բաժինը քանի-որ շատ եմ սիրում երեխաներին և նրանց հետ աշխատել:

Լիլիա Ռուստամյանը կիսվում է իր փորձով․ Եթե դեռ չես ընտրել, թե որտեղ պետք է վստահես քո ուսումը ապա առաջարկում եմ գալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ և հավատացնում եմ, որ չեք փոշմանի, քանի որ այստեղ այնպիսի միջավայր և մթնոլորտ է, որ չընկերանալը անհնար է: 


Միջին մասնագիտական կրթական ծրագրով մասնագիտությունները՝

  • Հագուստի մոդելավորում և նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3.5 և 2.5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ հագուստի մոդելավորող-նախագծող
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ վեբ դիզայներ
  • Լուսանկարչական գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ լուսանկարիչ
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3.5 և 2.5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ խմորման տեխնոլոգ
  • Նախադպրոցական կրթություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ դաստիարակ՝ նախադպրոցական կրթության
  • Գրադարանային գործ՝ միջնակարգ կրթության հիմքով (2 տարի).ուսումնական պլան: Որակավորումը՝ գրադարանավար
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման մենեջեր
  • Զբոսաշրջություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ մասնագետ՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան:: Որակավորումը՝ հաշվողական տեխնիկայի եւ համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման տեխնիկ
  • Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ տեխնոլոգ՝ հացթխման մակարոնեղենի, հրուշակեղենի արտադրության

Փաստաթղթերին կարող ես ծանոթանալ այս հղումով։

Մենք սպասում ենք քեզ, սիրելի՛ դիմորդ։

July 7

Մուտք ճամբար

Այս երկու օրերը շատ հագեցած էին ինձ համար, լի տպավորություններով, բուռն դրական էմոցիաներով։ Ամեն ինչ նոր էր, նոր միջավայր, նոր ուսուցիչներ, անծանոթ բայց միևնույն ժամանակ շատ ջերմ ու հարազատ։

Սիրեցի իմ նոր ուսումնական հաստատությունը վստահ եմ որ այս գալիք երեք տարին անցնելու է լիքը գեղեցիկ օրերով շրջապատված․․․