May 12

Առաջադրանքներ

Կետադրիր տրված նախադասությունները:

Ահա կրկին անցնում եմ անտառի միջով: Նոր անծանոթ տեղեր են, բայց թվում՝ է իմ ճանարհները միշտ այս տեղերով է անցել: Շաբաթներ առաջ գարնան շունչն առանք. մի օր տաք քամի փչեց, ձյունը սկսեց հալվել, սակայն սառնամանիքը հակահարձակման դիմեց: Քչքչան, պաղպաջուն առվակները մեկեն սառցե պսպղուն ժապավեններ դարձան, ջրի կաթիլները ցած ընկնելով, ակնթարթորեն սառչելով, ճյուղերից կախված մնացին։ Ձմեռը հետ թողած դիրքերը գրավեց և իր ժամանակավոր հաղթանակն էր տոնում՝ բուք ու բորան, մրրիկ փչելով տափաստանների և անտառների վրա: Մի քանի օր անց՝ գարունը նոր արշավի էր պատրաստվում: Եվ եկավ միանգամից, ինքնավստահ ու հաղթական՝ սառած հողին թարմ բույրեր ու հրապույրներ բերելով:

May 10

Առակի թարգմանական աշխատանք

Дешёвый верблюд

армянская притча

Стоял ноябрь. Сын пришел к отцу и сказал, что цена на верблюдов так упала, что верблюда можно купить за одну копейку

 – А сколько у тебя сена, чтобы его прокормить? — спросил отец у сына.

– Одна арба, — ответил сын.

Верблюд стоимостью в одну копейку слишком дорог.

В конце марта, когда взошла трава, сын пришел к отцу и сказал:

 – Отец, верблюд стоит сто рублей.

– Вот теперь он стоит дешево, надо купить.

Сын купил верблюда и начал посевные работы.

Источник: https://pritchi.in/armynskie/pritchi-armynskie-20.php

Էժան ուղտը

Հայկական առակ

Նոյեմբեր էր: Որդին եկավ հոր մոտ և ասաց, որ ուղտերի գինն այնքան է իջել, որ կարելի է գնել մի կոպեկով:

– Իսկ ինչքա՞ն է քեզ մոտ խոտը, որպեսզի նրան կերակրես, – հարցրեց տղայի հայրը:

– Մի սայլ, – պատասխանեց որդին:

Մի կոպեկ արժողությամբ ուղտը շատ թանկ է։

Մարտի վերջին, երբ խոտը աճեց, որդին եկավ հոր մոտ և ասաց.

– Հայր, ուղտը արժի հարյուր ռուբլի:

– Այ հիմա այն էժան է, պետք է գնել:

Որդին գնեց ուղտին և սկսեց ցանքի աշխատանքները:

April 30

Ապրիլյան անհատական նախագիծ

1. Կապույտ կետերը ամենամեծ կենդանիներն են, որոնք երբևէ բնակվել են Երկրի վրա: Այս տեսակի մեծահասակ կետի մարմնի երկարությունը կարող է հասնել 33 մետրի, իսկ քաշը գերազանցել 150 տոննան։

2․ Կետերը առաջացել են ցամաքային արտիոդակտիլ կաթնասուններից, և այս էվոլյուցիոն թռիչքը տեղի է ունեցել մոտ 54 միլիոն տարի առաջ: Նրանց հսկայական մարմինների վրա դեռ մազածածկույթ կա, նրանք տաքարյուն են և իրենց սերունդներին կերակրում են կաթով։

3. Կետերը ընդունակ են լողալ նույնիսկ շատ սառը ջրում՝ մաշկի տակ հաստ ճարպային շերտի շնորհիվ։

4. Քնի ժամանակ կետերը պետք է պարբերաբար բարձրանան մակերես և ներշնչեն օդը, այդ պատճառով ժամանակի որոշակի պահին նրանց ուղեղի միայն կեսն է քնած:

5. Կապույտ կետի լեզուն կշռում է 4 տոննա։ Այն այնքան խոշոր է, որ ցանկության դեպքում կարող է տեղավորել մինչև 50 մարդ։

6․ Կետերը կարող են չքնել 100 օր և չսնվել մինչև 10 ամիս:

7. Նորածին կետերը կշռում են մի քանի տոննա և ունենում մարմնի երկարության մոտ 8 մետր: Ամեն օր նրանք խմում են 350-390 լիտր մայրական կաթ։ Կես տարեկան կետերի քաշը հասնում է 25 տոննայի։

8․ Կետերի արյունն ավելի է հագեցած թթվածնով, քան ցանկացած այլ կաթնասունի արյունը: Մեկ վայրկյանում կետերը ներշնչում են 2000 լիտր օդ, և դա անում են ոչ թե բերանով, այլ գլխի հետևի մասում գտնվող փչակով:

9․ Արտաշնչման ժամանակ գրենլանդական կետերը բաց են թողնում շատրվան, մինչև 6 մետր բարձրությամբ:

10․ Կետային անոթների տրամագիծը համեմատելի է դույլերի տրամագծին։ Հսկայական սրտերը 8000 լիտր արյուն են մղում դրանց միջոցով:

11․ Կետերը ընդունակ են շունչ պահել մի քանի ժամով։

12․ Կապույտ կետի սիրտը աշխարհում ամենամեծն է, կշիռը կազմում է մոտ մեկ տոննա: Սա շատ ավելի մեծ է, քան փղի սիրտը, ամենամեծ ցամաքային արարածը:

13․ Կետերը կարող են օրական սպառել մինչև 8 միլիոն կալորիա:

14․ Կետերը ականջ չունեն, նրանք լսում են ստորին ծնոտի օգնությամբ։

15․ Կետերը ունեն վատ տեսողություն, ամբողջովին բացակայում է հոտառության և համի զգացողությունը։

16․ Մեծ խորություններում կետերի աչքերից հոսում են յուղոտ արցունքներ՝ պաշտպանելով աչքերը աղից և թույլ տալով նրանց ավելի լավ տեսնել:

17․ Կետերն ու մարդիկ միակ կաթնասուններն են, որոնք երգում են: Առավել մեղեդային հնչյուններ են արձակում սպիտակ կետերը:

18․ Կետերը ձայնալարեր չունեն, բայց դա չի խանգարում նրանց կատարել իրենց երգերը 30-40 րոպեով։

19․ Կետերի պոչերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը՝ բնության մեջ երկու նույնը չկա:

20․ Կետերը չեն խմում ծովի ջուր, նրանք խոնավություն են հանում իրենց սննդից:

Աղբյուրը՝ այստեղ
April 26

Առաջադրանք

Շարունակիր պատումը.

Երբ հայրենի տան մասին խոսք է բացվում, մտաբերում եմ մի դեպք, որ հիշողությանս մեջ մանկությունից վառ է մնացել:

Մեր տունը գյուղի ծայրին էր, որտեղ գնում էի ամեն ամառ տատիկիս մոտ: Բարեբախտաբար մեր հարևանությամբ ապրում էր մի շատ բարի կին և ամբողջ ամառ մենք միմյանց տալիս էինք մեր հողի բարիքները: Հիշում եմ նա նաև անուշահամ լավաշ էր թխում մի թոնրի մեջ, որը այնքան հին էր, որ մի օր նույնիսկ կոտրվեց: Նույնիսկ այդ դեպքից հետո նա շարունակում էր մեզ տաք լավաշներ տալ:

Հուլիս ամիսն էր նայում էի այգուն և ամենատարբեր թեմաներով մտածում, հանկարծ մտքիս փչեց, որ ընտանիքներով փռատուն բացենք: Այնքան ուրախ էի, որ այդ պահին վազելով գնացի տատիկիս մոտ այդ հիանալի գաղափարը ասելու համար: Արդեն երեք տարի է անցել այդ օրվանից հետո և հիմա այդ փռում ամենալավ հացն են թխում…

April 12

Առակի թարգմանական աշխատանք

Друзья осла

армянская притча

Лоти ехал на осле с горных пастбищ в село и увидел группу молодых людей, которые пировали у родника. Один из них, заметив Лоти, крикнул:

– Отец, идите сюда к нам, выпейте бокал вина.

Лоти подъехал, слез с осла и сел рядом с пирующими.

– Наполняйте бокалы, — сказал виночерпий. — Этот бокал мы выпьем за здоровье ослика, что у нас в гостях, за его терпеливый характер. За твой терпеливый характер, ослик! За твои большие глаза и длинные уши, за твои короткие ноги! Желаем тебе сил и выносливости! Ну, выпьем.

Все смеются, кричат “ура”, опорожняют бокалы.

– Отец, а теперь ты скажи тост, — с усмешкой предложил старику один из пирующих.

– А стоит ли? Вы, молодые люди, начали хорошо.

– Нет, нет, очередь за тобой! — смеясь, воскликнули они хором.

– Что мне сказать? — поднимаясь с места, сказал Лоти. — Но раз вы просите, не откажусь. Эх, осел, за твое здоровье, ты хороший осел. Ты каждый день возишь меня, но я на тебя в обиде. Оказывается, у тебя такие славные, милые друзья, а ты не сказал мне об этом. Я-то думал, что эти молодые люди из дальних краев.

Էշի ընկերները

Հայկական առակ

Լոտին էշի վրա լեռնային արոտավայրերից գնում էր դեպի գյուղ և տեսավ մի խումբ երիտասարդների, ովքեր կերուխում էին անում աղբյուրի մոտ։ Նրանցից մեկը, տեսնելով Լոտիին, գոռաց.

– Հայր, եկեք այստեղ մեզ մոտ, խմեք մի բաժակ գինի։

Լոտին մոտեցավ, էշից ցած իջավ և նստեց հացկերույթին մասնակցողների կողքին։

– Լցրեք բաժակները, – ասաց մատռվակը։ – Այս բաժակը մենք կխմենք իշուկի առողջության համար, ով մեզ մոտ հյուր է, նրա համբերատար բնավորության համար։ Քո համբերատար բնավորության համար, իշուկ։ Քո մեծ աչքերի և երկար ականջների համար, քո կարճ ոտքերի համար։ Ցանկանում ենք քեզ ուժ և դիմացկունություն։ Դե, եկեք խմենք։

Բոլորը ծիծաղում են, գոռում «ուռա», դատարկում բաժակները։

– Հայր, իսկ հիմա դու ասա կենաց, – քմծիծաղով առաջարկեց ծերունուն խնջույքին մասնակցողներից մեկը։

– Իսկ արժի արդյո՞ք։ Դուք, երիտասարդներ, սկսեցիք լավ:

– Ոչ, ոչ, հերթը քոնն է, – ծիծաղելով, բացականչեցին նրանք միահամուռ։

– Ի՞նչ ասեմ, – տեղից ելնելով ասաց Լոտին։ – Բայց քանի որ խնդրում եք, չեմ հրաժարվի։ Էհ, էշ, քո առողջության համար, դու լավ էշ ես։ Դու ամեն օր տանում ես ինձ, բայց ես քեզնից վիրավորվել եմ։ Պարզվում է, դու այնքան փառավոր, հաճելի ընկերներ ունես, բայց ինձ չես ասել դրա մասին։ Իսկ ես մտածում էի, որ այս երիտասարդները հեռավոր ծայրամասերից են։

March 10

Առակի թարգմանական աշխատանք

Собака и волк

Армянская притча

Однажды крестьянин отправился в лес за дровами. За ним увязалась и его собака. Вместе они вошли в лес. Вдруг появился волк. Он набросился на собаку и хотел ее съесть, но собака со слезами на глазах сказала ему:

– Что сделала я тебе плохого, что ты хочешь меня съесть? Если ты сейчас съешь меня, все равно завтра опять будешь голодным. Давай пойдем к нам домой, там каждый день мне дают хлеб и другую пищу, будем жить вместе.

Волк видит, что собака говорит дело, и согласился. Шли они шли, и, когда подошли к селу, волк заметил, что шея у собаки плешивая, вся в нагноившихся ранах.

– Это хорошо, очень хорошо, братец, что ты так прекрасно живешь, но почему у тебя такая шея?

– Знаешь что, братец, у моего хозяина дурной характер: перед тем как положить передо мной хлеб, он надевает мне на шею цепь, а затем говорит: “Ешь”.

– Нет, братец, я пойду обратно, а ты иди, живи с сытым желудком и с цепью на шее.

Շունն ու գայլը

Հայկական առակ

Մի օր գյուղացին գնաց անտառ փայտի ետևից։ Նրան հետևեց նաև իր շունը։ Նրանք միասին մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց մի գայլ։ Նա հարձակվեց շան վրա և ցանկացավ նրան ուտել, բայց շունը արցունքներն աչքերին ասաց նրան.

– Ի՞նչ վատ բան եմ քեզ արել, որ դու ուզում ես ինձ ուտել։ Եթե դու հիմա ինձ ուտես, մեկ է վաղը նորից սոված կլինես։ Արի գնանք մեր տուն, այնտեղ ամեն օր ինձ տալիս են հաց և այլ ուտելիքներ, կապրենք միասին։

Գայլը տեսնում է, որ շունը լավ բան է առաջարկում և համաձայնվում է։ Քայլում էին նրանք, քայլում և երբ հասան գյուղ, գայլը նկատեց, որ շան վիզը ճաղատ է՝ ամբողջովին թարախակալված վերքերով։

– Դա լավ է, շատ լավ է, եղբայր, որ դու այսքան հիասքանչ ես ապրում, բայց ինչու՞ է վիզդ այսպես։

– Գիտես ինչ, եղբայր, իմ տերը հիմար բնավորություն ունի, նախքան իմ դիմաց հաց դնելը, նա իմ վզին շղթա է հագցնում իսկ հետո ասում՝ կեր։

– Ոչ, եղբայր, ես կգնամ հետ, իսկ դու գնա, ապրի կուշտ փորով և վզին շղթա գցած։

March 9

Ֆլեշմոբ․ Մարտ

1․«Ընկեր, ընտանիք, ընկճել, ընկալել» բառերի արմատները գտի՛ր․ ի՞նչ են նշանակում այս բառերը բուն իմաստով (ստուգի՜ր ստուգաբանական բառարանով)։

Ընկեր – կազմված է կեր արմատից, նշանակում է՝ սիրով մեկի հետ կապված մարդ։
Ընտանիք – կազմված է տուն արմատից, նշանակում է՝ արյունակցությամբ կամ ամուսնությամբ իրար հետ կապված տան անդամներ։
Ընկճել – կազմված է գուճ արմատից, նշանակում է՝ զսպել, սանձահարել, իրեն ենթարկել, նեղել։
Ընկալել – կազմված է կեցի արմատից, նշանակում է՝ ընդունել։

2․ Ո՞ր բառում ածանց չկա․

Որևէ

3․ Ներքևում բերված անուններից ո՞րը իմաստով մյուսներին նման չէ․

Մեխակ

4․ Ո՞ր ժամանակաձևն է ցույց տալիս իրական գործողություն, որ ապառնիում է, բայց արդեն չի կատարվել․

Ապակատար ներկա

5․ Ո՞ր բառը արմատի կրկնությամբ չի կազմված․

Լավ-վատ

6․Տրված տեքստից գտի՜ր ու դո՜ւրս բեր մի նախադասություն, որ ոչ մի անդամ չունի։

«Աննան ու Արտակը նայում էին աստղալից երկնքին։
-Հնարավոր է,-ասաց Արտակը,- որ այս աստղերից մեկի վրա կյանք կա։ Դու հավատո՞ւմ ես դրան։
-Էհ, Արտակ, մի գուցե։
-Կուզեի՞ր այլ մոլորակի վրա ապրել։ -Չգիտեմ,-ուսերը թոթվեց Աննան,-իսկ դո՞ւ»։

7․ «Հաց կտրել» դարձվածքը նշանակում է «ընկերանալ», իսկ «հացը կտրել»՝ «զրկել եկամուտի աղբյուրից։ Այս դարձվածքները չնչին տարբերություն ունեն, բայց գրեթե հականիշ են։ Գրի՜ր այսպիսի դարձվածքների ևս մեկ զույգ։

«Ականջ դնել» – կարևորություն տալ, բանի տեղ դնել
«Ական դնել» – վնասել, անգարել

8․Ռուբային արևելյան քառյակն է։ Դրանց բնորոշ տաղաչափությամբ գրված իրենց քառյակները Թումանյանը, Համո Սահյանը հենց քառյակ են անվանել, իսկ Չարենցը ռուբայաթ  էլ վերնագրել է (ռուբայիի հոգնակին)։ Իսկ ի՞նչ է կոչվում հայկական քառյակը և տաղաչափական ինչ առանձնահատկություն ունի։

Քառյակը չորս տողից բաղկացած չափածո ստեղծագործություն է, որը նաև անվանում են՝ քառատող։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ և անտունի։

9․ Թումանյանի առաջին բանաստեղծությունը «Հոգուս հատորն» է, որ մեզ ծանոթ է տարրական դասարաններից։ Իսկ ո՞ր հանճարեղ բանաստեղծի առաջին բանաստեղծությունն է ստորև բերվողը․
«Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները, ու մեղմ է քամին…»

Եղիշե Չարենց

March 1

Առաջադրանքներ

Կետադրիր տրված նախադասությունները

Մայրուղուց դեպի աջ թեքվելով՝ կարող ես վերևից յոթ կիլոմետր գնալ, ու քո առաջ անակնկալ կերպով կբացվի բնության այդ հրաշալիքը՝ Պարզ լիճը:

Աննման է նրա դիրքը, կտրում ես անտառը, ուր քեզ ուղեկցում են տեսակ-տեսակ ծառեր, բարձրանում ես վեր, հետո հարթավայրով մի փոքր գնում, ապա իջնում ցած, ու երևում է լճի ողորկ, հայելանման կապույտը:

Նա այնպես մեղմաշրշյուն է ծփում, ասես անհոգ գեղեցկուհի է երգում անտառի մեջ մոլորված զբոսնելիս:

Եվ ինքն էլ, հիրավի, անտառում մոլորված մի գեղեցկուհի է: