April 4

Թեյերի պատրաստում և համտեսում

Այսօր քոլեջի բնագիրտության լաբորատորիայում կատարեցինք մի փոքրիկ աշխատանք, մաքրեցինք արդեն չորացված Մելիսա թեյը, որից հետո փաթեթավորեցինք։ Կարող եք տեսնել գործընթացից մի քանի լուսանկարներ․

Ապա մեր բուսագիտության ուսուչուհին՝ տիկին Շողիկը, հյուրասիրեց օրեգանո նույն ինքը դուշիցա խոտաբույսը, որի տերևները օգտագործում են թեյըմպելիքների համար։ Խոտաբույսը թարգմանաբար անվանում են խնկածաղիկ։ Բացի թեյից այն ունի բազում այլ օգտակար հատկություններ և օգտագործվում է որպես՝ դեղորայքային, եթերայուղային և մեղրատու բույս։

Փորձեցի թե՛ չորացրած, թե՛ թարմ վիճակում, ասեմ, որ երկուսն էլ շատ յուրահատուկ համ ունեին։ Չորացվածի համը ավելի սուր էր հոտը նույնպես, իսկ թարմ տարբերակը ավելի թույլ համ ուներ․․․