October 26

Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան

Տպավորիչ այցելություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան: Դռնից ներս մտնելուն պես ոտք դրեցինք հեռավոր անցյալ: Հուզիչ էր գտնվել այնտեղ, որտեղ ապրել և ստեղծագործել է մեծագույն բանաստեղծը: Ամեն մի իր այնտեղ մի մեծ պատմություն ուներ: Այնքան ջերմություն կար այդ պատերի ներսում, որ ուզում էի անվերջ այնտեղ մնալ:

Այցելեցինք նաև պանթեոն, որտեղ մեր մեծերն էին թաղված: Օրը տպավորիչ էր, հուզիչ և անմոռանալի:


Posted October 26, 2021 by elenesayan in category Գրականություն, Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*