September 30

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:

Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ:
Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար:
Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ:
Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:
Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Վերլուծություն՝

Այս պատմվածքը ինձ համար շատ խորիմաստ էր: Գաբրիել Գարսիա Մարկեսի շնորհիվ ես հասկացա, որ պետք չէ այսօրվա գործը թողել վաղվան, քանի որ դու չգիտես արդյոք վաղը կգա: Նա ասում է եթե Աստված նրան տար ևս մեկ կյանք ապա նա կապրեր այնպես, որ ժամանակ չկորցներ՝ ավելի քիչ կքներ, ավելի շատ կերազեր, կքայլեր՝ քանի դեռ մյուսները կանգնած են:

Ինձ ամենից շատ դուր եկան այս տողերը՝ <<Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:>>

September 30

Կոմիտաս

Հայ երգահան, երգիչ, վարդապետ, բանաստեղծ, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր՝ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Կուտինա քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Կոմիտասը հիանալի կերպով տիրապետում էր սրինգին և դաշնամուրին:

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… «Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։

1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։

September 30

Կոմիտասի բանաստեղծություններից

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով , 
Ոտի տակին դողալով , 
Ճամփի ծայրին բուսել է 
Կյանքի ծառը շողալով : 
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի 
Այս ճանապարհն Անհունի․․․ 
Մարդու, բույսի, գազանի 
Եվ թևավոր թռչունի :

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, 
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ 
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, 
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

September 30

Կոմիտասի մասին

Մտերիմների շրջանում

Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ Վաղարշապատում ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային. ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ: Դրանցից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Արվեստաբան Գ. Լևոնյանը պատմում է, որ Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Լեզվաբան Հր. Աճառյանն էլ հիշում է, որ Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:

September 30

Առաջադրանքներ

  1. Գտնել հոմանիշները:

Գովել – դրվատել, գովաբանել, փառաբանել, բարեբանել, ներգովել, ջատագովել, գովասանել, տարփողել, գովերգել, փառավորել:

Գեղեցիկ – գեղանի, չքնաղ, գողտրիկ, սիրուն, չնաշխարհիկ, շարմաղ, գեղադեմ, հրաշագեղ, խորոտիկ, արմաղան:

Աղիողորմ – աղեկես, դառնակսկիծ, աղեխարշ, սրտաձմլիկ, աղեկտուր, կսկծալի, սրտակեղեվ, դառնագին, սրտաշարժ, վշտագին:

September 29

Упр. 16-21 на стр. 24-25

Упражнение 16. Ответьте на вопросы.

1. Кем будет прочитана лекция? Лекция будет прочитана преподавателем. 2. Где открыт новый университет? Новый университет открыт в Росии. 3. Кем сделан этот эксперимент? Эксперимент был сделан с помощью профессоров. 4. Где создан новый научный центр? Научный цнаентр создан в центре города. 5. Когда был открыт наш подготовительный факультет? Факультет открылся в прошлом году. 6. Кем основан МГУ? МГУ был основан 23-го Января 1755 года. 7. Когда был основан наш университет? ЕГУ был основан в 1919 году. 

Упражнение 17. Замените активные конструкции пассивными.
Образец: Эти фотографии сделал мой товарищ.
Эти фотографии сделаны моим товарищем.

1. Эту картину нарисовал известный художник. Эта картина была нарисована известным художником. 2. Эту книгу прислала мне сестра. Эта книга была прислана мне моей сестрой. 3. Эту записку написал мой друг. Эта записка написаны моим другом. 4. Мой брат собрал большую коллекцию марок. Большая коллекция марок собрана моим братом. 5. Это здание построили недавно. Здание построено недавно. 6. Этот учебник написали для иностранных студентов. Учебник написан для иностранных студентов. 7. Этот роман перевели на испанский язык. Роман переведен на испанский язык. 8. В клубе организовали выставку картин иностранных студентов. В клубе организована выставка картин иностранных студентов.

Упражнение 18. Замените пассивные конструкции активными.
Образец: Это письмо написано моим отцом.
Это письмо написал мой отец.

1. Этот портрет нарисован известным художником. Этот портрет нарисовал известный художник. 2. Эти фотографии сделаны моим братом. Эти фотографии сделал мой брат. 3. Нефть в этом районе открыта молодыми геологами. Нефть в этом районе открыли молодые геологи. 4. Наш университет основан в 1876 году. Наш университет основали в 1876 году. 5. Это письмо получено мной позавчера. Позавчера я получила это письмо. 6. Эта история рассказана мне недавно. Эту историю рассказали мне недавно. 7. Эта книга переведена на арабский язык. Эту книгу перевели на испанский язык.

Упражнение 19. Ответьте па вопросы, употребляя пассивные и
активные конструкции. Запишите эти предложения.

1. Кем был основан Московский университет? (Ломоносов). Московский университет основал Ломоносов. 2. Кем были открыты основные законы механики? (Ньютон). Ньютон открыл основные законы механики. 3. Кем была создана периодическая система элементов? (Менделеев). Менделеев создал периодическую систему элементов. 4. Кем были открыты законы свободного падения тел? (Галилей). Законы свободного падения тел были открыты Галилеем. 5. Кем был написан роман «Евгений Онегин»? (Пушкин). Роман «Евгений Онегин» был написан Пушкином. 6. Кем была написана первая русская грамматика?(Ломоносов). Первую русскую грамматику написал Ломоносов. 7. Кем был совершен первый полет в космос? (Гагарин). Первый полет в космос завершил Гагарин.

Упражнение 20. Выполните упражнение по конструкции пассивными.
Образец: Недавно в клубе открыли фотовыставку. Недавно в клубе была открыта фотовыставка.

1. На вечере студентам показали интересный фильм. На вечере был показан интересный фильм студентами. 2. В последние годы в Белгороде построили много новых зданий. В последние годы в Белгороде были построены много новых зданий. 3. Последнее письмо мой друг написал в конце марта. Последнее письмо было написана в конце марта моим другом. 4. Это письмо я получил в середине мая. Это письмо было получено мной в середине мая. 5. Для университетской газеты наши студенты написали несколько статей. Для университетской газеты были написаны несколько статьи нашими студентами. 6. В этом году в нашем городе откроют еще один кинотеатр. В этом году в нашем городе будет открыт еще один кинотеатр. 7. В будущем году здесь построят спортивный комплекс. В будущем году здесь будет построен спортивный комплекс. 8. В следующем номере журнала напечатают мои стихи. В следующем номере журнала будут напечатаны мои стихи.
Упражнение 21. а) Трансформируйте словосочетания по образцу:
Образец: решать проблему – проблема решается;
решить проблему – проблема решена.
Давать анализ- анализ дается, проводить эксперимент- эксперимент проводен, решать задачу- задача решается, изучать космос- космос изучается, исследовать явление- явление исследовается, строить школу-школа построена, читать книгу- книга читается, разрабатывать программу- программа разрабатывается,
создавать проект- проект создается.
б) Составьте 2-3 предложения с этими словосочетаниями

Эксперимент проведен с помощью профессоров.

Решать задачу было не очень легко.

September 29

Михаил Лермонтов “Вечер”

Когда садится алый день
    За синий край земли,
Когда туман встает, и тень
    Скрывает все вдали,
Тогда я мыслю в тишине
    Про вечность и любовь,
И чей-то голос шепчет мне:
    Не будешь счастлив вновь.
И я гляжу на небеса
    С покорною душой,
Они свершали чудеса,
    Но не для нас с тобой,
Не для ничтожного глупца,
    Которому твой взгляд
Дороже будет до конца
    Небесных всех наград.

September 29

Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» 

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԳ
Ամենաողորմ Տէր,
Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝
Իմոց եւ օտարաց,
Ծանօթից եւ անծանօթից,
Կենդանեաց եւ մեռելոց.
Շնորհեա եւ թշնամեաց իմոց
Եւ ատելեաց զթողութիւն,
Որ առ իս յանցանաց.
Եւ դարձո զնոսա ի չարեացն,
Զոր ունին վասն իմ,
Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս: 

September 28

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

  1. Կենսաբանությունը որպես գիտություն:

Կենսաբանությունը բնական գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

2. Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ:

Կենսաբանության մասնաճյուղերն են, օրինակ՝ աերոկենսաբանություն, գյուղատնտեսություն, անատոմիա, բժշկագիտությունը, կենսամեխանիկա, կենդանաբանությունը, կենսատեխնոլոգիան: Գիտությունը անմիջականորեն կապված է քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության հետ, որովհետև յուրաքանչյուրն էլ ուսումնասիրում են բնությունը տարբեր տեսակետներից և լրացնում միմյանց։

3. Կենաբանության համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա:

4. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները:

Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ կենսաքիմիան, ուսումնասիրում է՝ կյանքի քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը՝ կենսամոլեկուլների միջև բարդ փոխհարաբերությունները, բջջաբանությունը՝ կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզիոլոգիան՝ հյուսվածքների, օրգանների և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան՝ օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը, էվոլյուցիոն կենսաբանությունը՝ գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը:

5. Ինչ է իրենից ներկայացնում կենսաբանություն առարկան:

Կենսաբանություն առարկայի շնորհիվ մենք կարողանում ենք ծանոթանալ մեզ շրջապատող միջավայրին, կենդանի օրգանիզմներին, բնությանը և այլն։ 

Կենսաբանությունը որպես գիտություն