January 12

Դաս 1, Word-ի և Exel-ի դասավանդում

Այսօր շատ պատասխանատու և հետաքրքիր օր էր ինձ համար։ Digitech-ի շրջանակներում կայացավ իմ առաջին սեմինավարության դասը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ընդգրկվել այս հետաքրքիր ու ուսուցողական ծրագրում։

Այցելեցինք Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ։ Տպավորություններս շատ լի են, երեխաների հետ աշխատելը մի փոքր դժվար, բայց արդյունավետ էր։

Նրանց սովորեցրեցինք Online Word-ի հետ աշխատել։ Դասի շնորհիվ երեխաները հասկացան Online Word-ի և Word-ի նմանությունները և տարբերությունները։ Տպավորված եմ այն փաստից, որ 4-րդ և 5-րդ դասարանցիները լրջորեն էին մոտենում դասընթացին։ Այնքան հետաքրքրված էին, որ անընդհատ հարցեր էին տալիս, որպեսզի ոչ մի գործիք բաց չթողեն` այլ կարողանան բոլորից օգտվել։