February 28

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Գոյության կռիվ

Դարվինը իր շուրջերկրյա ճանապարհորդության ընթաքում ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա: Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով: Օրինակ՝ լուսնաձուկը դնում է մոտ 300 մլն. ձկնկիթ, գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ 3 ամսից սկսում են բազմանալ: Ըստ Դարվինի եզրակացության բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակնրի քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ: Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է: «Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները: Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է: Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

images

Ներտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև: Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի նկատմամբ նույն պահանջներն ունեն: Ներտեսակային գոյության կռվի օրիանկ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցաքցություն էգին տիրանալու համար: Օրինակ՝նույն տեսակին պատկանող թրչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝էգին տիրանալու հնարավորության համար: Ներտեսակային գոյության կռիվը, անշուշտ նպաստում է տեսակների կատարելագործմանը, հարմարվածության աստիճանի բարձրացմանը այն գործոնների նկատմամբ, որոնք հարուցում են կռվի այս ձևը:

220px-Malayan_Tiger_Cubs

Միջտեսակային գոյության կռիվ-տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև: Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են: Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թրչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

220px-Long_horned_european_wild_ox

Բնական ընտրություն

Ըստ Դարվնի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա  փոփոխություններին: Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում, ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների և նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա: Գիտնականները առանձնացնում են բնական ընտրության հիմնականում 2 ձև՝շարժական և կայունացնող:

Կայունացնող ընտրություն-սա բնական ընտրության հիմնական հետևանքներից մեկն է: Այն որպես կանոն տեղի է ունենում համեմատաբար կայուն միջավայրում, որտեղ պայմանները ձկտում ն կրճատել ֆիզիկական բազմազանությունը: Էվոլյուցիայի այս պահպանողականությունն աշխատում է ընտրություն կատարել ավելի ծայրահեղ ֆենոտիպերի հետ, այն ոչնչացնում է պոպուլյացիայի ծայրահեղ ձևերը:

Շարժական ընտրություն-այս ձևը հիմնավոր դեր է կատարում էվոլյուցիայում հարմարանքների զարգացման գործում: Պոպուլյացիայում առանձնյակների նախկին հատկանիշների փոփոխությունը արտաքին միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով կոչվում է շարժական ընտրություն:

Օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Կենդանի օրգանիզմներր տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրր հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որր հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է: Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են րնկճվել և նույնիսկ մահանալ:

February 28

Արմավիրի մարզ

Արմավիր

 Արմավիրի մարզը գտնվում է  Հայաստանի Հանրապետության արևմուտքում: Այն Հայաստանի ամենաբարձր բնակեցված մարզն է, բայց տարածքով՝ ամենափոքր: Մարզը զբաղեցնում  է ՀՀ տարածքի 4.2 %-ը, իր մեջ ընդգրկում է Արմավիրի, էջմիածնի և Բաղրամյանի տարածաշրջանները: Մարզկենտրոնը Արամավիրն է:

Տարածքը 1242 քառ. կմ է
Բնակչությունը` 265.8 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)

 Արմավիրի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:

 Անցյալում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի էջմիածնի գավառի մաս:

Սահմանակից է Երևանին (արևելքում), ՀՀ Արագածոտնի (հյուսիսում), Արարատի (հարավ-արևելքում) մարզերին, պետական սահմանով’ Թուրքիային (հարավում և արևմուտքում):

Աշխարհագրություն

Արմավիրի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (800-1000մ բացարձակ բարձրությունները)՝ հյուսիս – արևմուտքից հարավ-արևելք ընդհանուր թեքությամբ ընդգրկում է Արարատյան գոգավորության հյուսիս-արևմտյան, Արաքսի ձախափնյա մասերը և Արագած լեռնազանգվածի հարավ-արևմտյան նախալեռնային ստորոտները: Մարզի ռելիեֆը տափարակ, գետալճային, չոր նստվածքներից կազմված, տեղ-տեղ ալիքավոր մակերևույթով տարածք է:

Արմավիր

 Բնական լանդշաֆտը կիսաանապատային և լեռնատափաստանային է: Բնորոշ են չորասեր ու աղասեր բույսերը: Տարածված է որդան կարմիր միջատի հատկապես արարատյան տեսակը, որի և աղասեր բույսերի պահպանման համար ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը (200 հա):

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով,  առանձնապես հարուստ չէ նաև ջրային ռեսուրսներով: Այստեղ է գտնվում հանրապետության ամենացածրադիր լիճը՝ Այղր (Ակնա) լիճը, որը զբաղեցնում է 50 հա մակերես, ունի 2մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։

Արմավիր

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում Մեծամորն է (Սևջուրը), որը սկիզբ է առնում Այղր լճից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասախն է: Թուրքիայի հետ սահմանը անցնում է Արաքս գետով: Ռեսուրսների պակասը հիմնականում լրացվում է ստորջրյա ռեսուրսներով: Գործում են Ստորին Հրազդանի, էջմիածնի, Մեծամորի և այլ ջրանցքներ:

Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։ Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42°C։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ (հունվարին օդի միջին ջերմաստիճանը 10-20°C ցուրտ)։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։

Բնակչություն

Արմավիրի մարզը Հայաստանի ամենաբարձր բնակեցված մարզն է, բնակչության խտությունը կազմում է 215 մարդ/1 քառ.կմ: Մարզում բնակվում է շուրջ 265.8 հազար մարդ:

 Գյուղական բնակչությունը  կազմում է 181.8 հազար մարդ կամ 68.3%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.8%, իսկ կանայք` 51.5%-ը: Բնակչության տարիքային կազմը մոտ է միջին հանրապետական ցուցանիշին. 51%-ը կազմում են 0- ից 34-ամյա տարիքային  խումբը:

Արմավիրի մարզը բնակչությամբ միատարր է, հիմնականում բնակեցված է հայերով, ազգային փոքրամասնություններից մարզում ապրում են եզդիներ՝ 6,6%, ասորիներ, քրդեր՝ 0,1%, ռուսներ՝ 0,2%:

Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք (Արմավիր, Վաղարշապատ (Էջմիածին) և Մեծամոր)
Գյուղական համայնքների թիվը`  93 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   94 բնակավայր

Արմավիրի  տեսարժան վայրեր

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով, այստեղ հաշվառված է  430 հուշարձան:

 Եզակի են նեոլիթյան բնակատեղին (մ.թ.ա VIII-V հազարամյակներ՝ Արատաշեն գյուղ), Մեծամորի հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը, նեոլիթ-էնեոլիթյան (Թեղուտ), վաղբրոնզեդարյան (Մոխրաբլուր), բրոնզեդարյան (Մեծամոր), ուրարտական (Արագած), հելլենիստական (Փարաքար) ժամանակաշրջանների կառույցներ ու բնակատեղիները:

Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը: Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են Երվանդաշատի փլատակները:

Այստեղ են նաև սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով,  Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղրլիճը,  Մուսալեռ և Սարդարապատ հուշահամալիրները:

Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ

Բագարան
Արգիշտիխինիլի հնավայր
Մեծամորի հնադարյան մետաղաձուլարան
Սբ.Էջմիածին
Սբ.Գայանե

Սբ.Հռիփսիմե
Շողակաթ
Զվարթնոց
Թարգմանչաց վանք
Էջմիածնի Սբ Աստվածածին եկեղեցի

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսեր:

 Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում: այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:

 Արմավիրի մարզում գործում են հանրակրթական 123 դպրոց, 2 հատուկ (օժանդակ) դպրոց,  1 վարժարան, 9 մարզադպրոց, որոնք ունեն մասնաճյուղեր մարզի տարբեր համայնքներում:

 Էջմիածին քաղաքում գործում է 1 արհեստա­գոր­ծա­կան ուսում­­նարան: Արմավիր և Էջմիածին քաղաքներում գործում են նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող 6 ուսումնական հաստատություններ, գործում է մեկ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն` Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը:

 Այստեղ գործում են 58 բուժհաստատություններ, որոնցից 3-ը բժշկական կեն­տրոններ են, որոնց կազմում գործում են պոլիկլինկական ծառայություններ, 1-ը՝ առողջության կեն­տրոն, 1-ը՝ հիվանդանոց և 1-ը՝ մարզային արյան կայան:

Արմավիրի մարզում գործում  է 85 մշակույթի տուն, որից՝ 82-ը գյուղական համայնքներում, 8 թանգարան: Մարզի բնակչության համար մատչելի են նաև Երևան քաղաքի մշակութային օջախները: Գործում է 4 տիկնիկային թատրոն և 5 թատերախումբ:

Տրանսպորտ և կապ

 Արմավիրի մարզն ունի զարգացած տրանսպորտային ցանց, մարզի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 613 կմ: Մարզի բնակչության 99%-ը ապահովված է մշտական երթուղային տրանսպորտային կապով:

 Մարզի տարածքով է անցնում «Հարավկովկասյան» երկաթուղու Երևան-Թբիլիսի 70կմ երկարությամբ հատվածը:

 Մարզի տարածքում տեղակայված Զվարթնոց միջազգային օդանավակայանը օդային երթևեկության կառավարման ծառայություններ է մատուցում 6 խոշորագույն միջազգային օդային երթուղիների համար, որոնք անցնում են Հայաստանի օդային   տարածքով:

Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրանքը բավարարում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40%-ը։

February 28

Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժը

Ըստ Դարվինի էվոլյուցիայի հիմնական գործոնները ժառանգական փոփոխությունն է, գոյության կռիվը, բնական ընտրությունը և իզոլյացիան:
Ըստ նրա ժառանգական փոփոխությունները առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզիմի մոտ, անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին:
Ըստ Դարվինի օրգանիզմների էվոլյուցիայի վրա ազդում է նաև բնական ընտրությունը, այսինքն ադապտացվող օրգանիզմները գոյատևում են իսկ չադապտացվողները չեն գոյատևում: Դարվին նույնպես կարծում էր, որ օրգանիզմների էվոլյուցիայի վրա ազդում է մեկուսացումը:

1831-1836թթ. Դարվինը կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն և նրա ժամանակ ուսումնասիրեց իր այցելած երկրների ֆլորան ու ֆաունան: Իր ուսումնասիրություններով առաջնորդվելով նա եզրակացություն արեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ իրարից մեկուսացված են եղել: Դարվինը Գալապագոսյան կղզիների վրա կատարեց ուսումնասիրություն ըստ որի նա նկատեց, որ կղզիներից յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ որոնք իրարից տարբերվում են սնման և կտուցի ձևով: Ուսումնասիրություններից պարզվեց, որ սերինոսները տարբեր կղզիներում տարբեր ձևով են սնվում, այսինքն` կղզիներից մեկում թռչյունները սնվում էին կարծր սերմով, մյուսում միջատներով, երորդում նեկտարով: Ըստ դրա կատարվեց եզրակածություն, որ տեասակի փոփոխության պատճառը նրա ապրելատեղի պայմաններն են:

Դարվինը բացահայտել է էվոլյուցիայի շարժիչ ուժերը: Նրանք են՝ փոփոխականությունը, ժառանգականությունը, բնական ընտրությունը:
Դարվինը տարբերել է փոփոխականության 3 ձև՝ որոշակի, անորոշ, հարաբերակցական:

Որոշակի՝ այն փոփոխականությունն է, որը տեղի է ունեցել հայտնի պատճառով: Այն դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ: Ժառանգական չէ:
Անորոշ՝ առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ: Սրա դեպքում առանձնյակները տարբեր ձև են փոխվում: Այս փոփոխականության տեսակը փոխանցվում է ժառանգաբար:
Հարաբերակցական՝ մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրությունը համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական:

Դարվինի ամենահյտնի կարծիքը, որին ծանոթ են գրեթե բոլորը՝ մարդու առաջացման վերաբերյալ է: Դարվինի այն թեորիան, որ մարդը առաջացել է կապիկից, ամբողջ աշխարհում շատ հայտնի է, և կարծես թե բոլորը դրա հետ համաձայն են: Եվ իրոք՝ մարդը և կապիկը ունեն անհամար քանակի նմանություններ, որոնք նույնիսկ երբեմն զարմանք են առաջացնում: Սակայն Դարվինի կարծիքը քննադատվել է կրոնական գործիչների կողմից, որոնք, ըստ կրոնի, կարծում են, որ մարդուն ստեղծել է Աստվածը: Այդ կարծիքի հետ համաձայն չեն նաև այլ մարդիկ:

February 28

Present perfect continuous/Ներկա վաղակատար շարունակական

Rule 1

Ցույց է տալիս գործողություն որը կատարվել է անցյալում կապ ունի ներկայի հետ և շարունակվել է ինչ որ ժամանակաշրջանում:

Rule 2

Formation. Have/has+been+ing

Rule 3

  1. I have been doing my lessons whole night.
  2. Have I been doing my lessons whole night?
  3. I have not doing my lessons whole night.
  1. Mike has been cooking dinner.
  2. Has Mike been cooking dinner?
  3. Mike has not been cooking dinner.
  1. We have been walking in the street.
  2. Have we been walking in the street?
  3. We have not been walking in the street.
  1. I have been reading many books recently.
  2. Have I been reading many books recently?
  3. I have not been reading many books recently.
  1. He has been eating his meals regularly.
  2. Has he been eating his meals regularly?
  3. He has not been eating his meals regularly.

February 28

Առաջադրանքներ

Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:
Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:
1199 թվականին թղնամիները բռնագրավեցին Բջնի քաղաքը։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:
Հազար միլիմետրանոց պայթյունը ասես պատռեց երկինքը։

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:
Ուժեղ քամին շրխկոցով բացեց լուսամուտ փեղկերը։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:
Ամենաչնչին բաները հաճախ էին հուզում Գարեգինին։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:
Դաշտային ալ կակաչները պատել էին ամբողջ շրջակա տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:
Նախարարը ընդունեց ֆրանսիայի լիազոր դեսպանին։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:
Առաջին ձյունը փակում էր Մթնաձոր տանող միակ արահետը։

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:
Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա դաշտերն ու այգիները:

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:
Երփներանգ ու նախշազարդ գորգերը զարդարել էին առանձնարանը։

Տրված բառերի դիմաց գրիր մեկական հոմանիշ և հականիշ

Ողորկ – հարթ, խորդուբորդ
Գաղտագողի – թաքուն, բացահայտ
Տամուկ – թաց, չոր
Վճիտ – պարզ, պղտոր
Ծուռումուռ – անհարթ, ուղիղ
Բերկրանք – ուրախություն, վիշտ
Կարծր – ամուր, փափուկ
Ապօրինի – անօրեն, օրինական
Գունեղ – գույնզգույն, անգույն

February 28

Ռուսերենի ֆլեշմոբ

Какова разница в значении между словами индус и индеец?

Индус просто название людий придставляющих нацию – Индии. А индеец – как правило древний человек который воин.

2. Каково происхождение слова столица?

Происхождение слово “столица” идёт от слова “стол”, которое имело в Древней Руси значение “место правления князя”

3.Отгадайте загадку в стихах: С буквой о я круг приятелей,С буквой а – мероприятие.

Компания-кампания

4.Расшифруй слова, найди среди них лишнее слово: Игнак, акруч, артдьте, алнеп, ашкамор

Книга, ручка, тетрадь, пенал. Лишнее слово-ашкамор (ромашка)

5. .Кто основал первую библиотеку на Руси?

В 1037 году киевский князь Ярослав Мудрый (около 980 – 1054) основал первую библиотеку в Киевской Руси.

6.Допишите вторую часть фразеологизма: 1) Овчинка … 2) Как две капли … 3) Топтаться на … 4) Чёрным … 5) Зарубить себе … 6) Дамоклов … 7) Еле-еле душа … 8) Крокодиловы … 9) Ждать у … 10) Принять за чистую … 11) Проще пареной … 12) Обвести вокруг …

1) Овчинка выделки не стоит. 2) Как две капли воды. 3) Топтаться на месте. 4) Чёрным по белому. 5) Зарубить себе на носу. 6) Дамоклов меч. 7) Еле-еле душа в теле. 8) Крокодиловы слезы. 9) Ждать у моря погоды. 10) Принять за чистую монету. 11) Проще пареной репы. 12) Обвести вокруг пальца.

February 28

Մարոն

I

   Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
   Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․

Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
   Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II

   Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,

Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

   Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,

Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III

   Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,

― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին։

IV

   Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր

Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

V

   Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,

Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI

   Թե գըրբացի չար ջանքով,

Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․

― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII

   Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,

Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII

   Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX

   Շատ ամիսներ անց կացան․․․

Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,

Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X

   Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ

Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

XI

   Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,

Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։1887

February 28

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Երկու ամբողջ թվերի գումարը 19 է: Մեծ թիվը փոքրին բաժանելիս քանորդում ստացվում է 1, իսկ մնացորդում՝ 5: Գտե՛ք այդ թվերը:
12 և 7

2. Մի թվի 5%-ը և մյուսի 4%-ը միասին 46 է, իսկ առաջինի 4%-ը և երկրորդի 5%-ը միասին 44 է: Գտե՛ք այդ թվերը:
600, 400

3. Ձկնորսը ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքա՞ն է ձկան զանգվածը, պատասխանեց, որ պոչը 1կգ է, գլուխն այնքան, որքան պոչն ու մարմնի կեսը, իսկ մարմինը այնքան, որքան գլուխն ու պոչը միասին: Ինչքա՞ն էր ձկան զանգվածը:
8

4. Քանի՞ ութանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:
8

5. Գտե՛ք x-ի փոխարեն թաքնված թիվը:

Captionless Image

8
6. Անկյուն 𝐶𝐴D-ն 42 աստիճան է, իսկ անկյուն 𝐶𝐵F-ը՝ 41 աստիճան, 𝐴D-ն զուգահեռ է 𝐵F−ին: Գտե՛ք անկյուն 𝐴𝐶𝐵-ն:

Captionless Image

83

7. Երկու մրջյունների հեռավորությունը 33սմ է: Մեծ մրջյունը վազում է 4սմ/վ արագությամբ, փոքրը՝ 2սմ/վ : Որքա՞ն կլինի մրջյունների հեռավորությունը 6վ հետո, եթե նրանք սկսում վազել իրար ընդառաջ:
3սմ

8. Ուղղագիծ հավասարաչափ շարժվող մեքենայի արագաչափի հաշվիչը ցույց էր տալիս 45954կմ: Երկու ժամ անց առաջին անգամ ցուցիչի վրա նորից հայտնվեց մի թիվ, որը նույն կերպ էր կարդացվում ձախից աջ և աջից ձախ: Ի՞նչ արագությամբ էր ընթանում մեքենան:
55 կմ/ժ

9. BC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան ներսում M կետը վերցրված է այնպես, որ <𝑀𝐵𝐶=30 աստիճան է, իսկ <𝑀𝐶𝐵=10 աստիճան: Գտե՛ք AMC անկյունը, եթե <𝐵𝐴𝐶=80 աստիճան:
115

10. Տղան ուներ փայտե խորանարդ: Այդ խորանարդը նա ներկեց ամբողջությամբ՝ օգտագործելով 36գ ներկ: Որից հետո խորանարդը սղոցեց (առանց կորստի) 125 փոքր միատեսակ խորանարդների: Ամենաքիչը հավելյալ ինչքա՞ն ներկ է անհրաժեշտ այդ փոքրիկ խորանարդիկները ամբողջությամբ ներկելու համար:
144

February 26

Սովորողի անհատական նախագիծ

Դեռ շատ վաղոց լսել էի Գոհար Նավասարդյանի՝ «Ինձ պիոններ չնվիրես» գրքի մասին, սակայն այդպես էլ չէր ստացվում ձեռք բերել և ընթերցել այն: Գրքի տոնին նվեր ստացա այս գիրքը և վերջապես կարողացա ընթերցել: Առաջին իսկ էջերը ընթերցելուց հետո հասկացա, որ այն իմ հավանած գրքերի ցանկում է լինելու: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, ովքեր ճակատագրի բերումուվ հանդիպում են միմյանց։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել դիմացինին առանց ճանաչելու սիրահարվելու փաստին։ Գիրքն իրականում պիոնների մասին չէ: Հերոսուհին սիրում էր պիոններ և խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք մնան հողում, ապրեն ու սիրվեն։ Այս խոսքերի վրա էլ հիմնված է գրքի ողջ իմաստը. Ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի… Սիրելի ընթերցող գիրքը իրականում շատ հետաքրքիր էր և այն ընթերցելիս կարծես բոլոր իրադարձությունները քեզ հետ կատարվեն, խորհուրդ եմ տալիս, որ դու նույնպես ընթերցես…

February 25

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

5+5-9=1

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

n/8=m(m), m<8 քանի որ մնացորդը պետք է փոքր լինի բաժանարարից: n=8m+m, m=1,2,3,4,5,6,7 => 7հատ

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։

x=400

6x=2400

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:

15

6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Подпись отсутствует

9681074325

6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

(333×3)+(3:3)=1000

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։

5 կիլոգրամ-9 հատ
3 կիլոգրամ-15 հատ

9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ

19+98+81=198

10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

Подпись отсутствует

600սմ²