February 8

Գրավոր աշխատանք

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

5. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

6. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

8. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

10. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

11. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

12. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

13. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

14. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

15. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

16. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

17. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Դեբեդ ա. Գետիկ

2. Աղստև բ. Քասաղ

3. Արփա գ. Փամբակ

4. Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

18.  Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան.  ա. Վայքի

2. Հրազդան բ. Արզնու

3.  Աղստև  գ. Տաթևի

4. Արփա    դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

February 8

Մեյոզ

1. Գրել մեյոզի փուլերը (մի քանի նախադասությունով ներկայացրեք յուրաքանչյուր փուլ)

Բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ ռեդուկցիոն և էկվացիոն, որոնցից յուրաքանչյուրում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ առաջացնելով երկու առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

2. Մեյոզի ժամանակ որ բջիջներն են բազմանում:

Մեյոզի ժամանակ բազմանում են գամետները կամ սպորները: Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։

3. Ինչ կարևոր ֆունկցիա է կատարում մեյոզը:

Մեյոզն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը նաի կարևոր նշանակություն ունի օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։ 

Բջջի բաժանումը՝ մեյոզ