March 13

Հովհաննես Թումանյան/Պոեմների վերլուծություն

Վերջերս ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի «Մարոն» և «Լոռեցի Սաքոն» պոեմները: Երկու պոեմներում էլ Թումանյանը ներկայացնում է իր ժամակաշրջանը, գյուղական կյանքը և դժվարությունները: «Մարո» պոեմը Թումանյանը գրել է 1887թվականին իսկ «Լոռեցի Սաքոն» 1889-1902 թվականներին և չնայած որ տարիների տարբերությունը այդքան էլ մեծ չէ սակայն նրա գրելաձևը շատ էր փոխվել: «Լոռեցի Սաքոն» պոեմի մեջ ավելի շատ գերակշռում է Լոռվա ձորերի տեսարանների պատկերավոր նկարագրությունը:

«Մարո» պոեմը պատմում է մի աղջկա՝ Մարոյի մասին, ում վաղ տարիքում ամուսնացնում են իրենից շատ մեծ մարդու՝ Չոբան Կարոյի հետ: Հին ժամանակներում, վաղ տարիքում ամուսնանալը սովորական էր, դա արդեն ավանդույթ էր դարձել: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել ձորը: Հենց այդ անիմաստ գյուղական մտածելակերպի պատճառով էլ Մարոյի կյանքը խորտակվում է:

«Լոռեցի Սաքոն» պոեմը սկսվում է ձորի պատկերավոր նկարագրությամբ: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել,նշանածին էր կարոտել: Չնայած նրան, որ Սաքոն հասուն տղամարդ էր, սակայն իր անգրագիտության պատձառով տուժում է: Մի օր մենակ մնալու հետևանքով նա ընկնում է երևակայությունների գիրկը ինչի պատճառով էլ խելագարվում է:


Posted March 13, 2022 by elenesayan in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*