March 23

«Մոնա Լիզա» կտավ, վերլուծական աշխատանք

Լեոնարդո Դա Վինչին «Մոնա Լիզա» կտավը բոլորս էլ տռսել ենք սակյտ դրա գաղտնիքները ոչ բոլորիս են հայտնի: Մոնա Լիզայի կամ այլ կռրպ ասած Ջոկոնդայի ստեղծման ստույգ թիվը հայտնի չէ, որոշ տվյալներում նշվում է 1503-1505, իսկ մեկ այլ տվյալում 1505-1507 թթ.: Նկարի հեղինակ Լեոնարդո Դա Վինչին լինելով վերածննդի ամենամեծ արվեստագետը սիրում էր գաղտնիքներ թողնել, այսպես ասած կոդավորել իր ստեղծած գործերը, իսկ Մոնա Լիզան այդ ամենի վառ ապացույցն է։ Այժմ ըստ մի քանի վարկածների փորձենք բացահայտել Դա Վինչիի ծածկագիրը։

Վարկած 1

Այս վարկածը պատկանում է ռուս բանաստեղծուհի Ալլա Ռազվադորսկայանին։ Ըստ նրա նկարի աջակողմյան մասը ձախակողմյան մասի սկիզբն է, դրանց միացումից ամբողջանում է կնոջ ետևում գտնվող բնապատկերը։ Դիտեք ինքներդ՝

Վարկած 2

Երկրորդ վարկածը պատկանում է մի ամերիկացու, որը չի կարողացել տալ իր գտածի բացատրությունը։ Ըստ նրա Ջոկոնդայի երեսի աջ կողմի միացումը աջ այտին հակառակ կողմից տալիս է անսովոր աչքեր ունեցող դեմք, բայց այս վարկածը չի ընդունվել։

Վարկած 3

Այս վարկածը հայտնաբերվել է մաթեմատիկոսների կողմից, ըստ որի նկարը նկարված է հատուկ գծագրի հիման վրա, ամեն մի կետ ունի իր նշանակությունը։

Վարկած 4

Բոլորս քաջ ծանոթ ենք Լեոնարդո Դա Վինչիի հայտնի դիմնկարի հետ։ Երբ մենք այն համեմատենք Մոնա Լիզայի հետ, ապա կտեսնենք, որ ամեն ինչ համընկնում է։ Իսկ եթե դիմանկարը դարձնենք թափանցիկ և վերադնենք Մոնա Լիզայի նկարի վրա, ապա ամեն ինչ դառնում է ակնհայտ։ Մոնա Լիզան դա նույն Լեոնարդո Դա Վինչին է։ Ըստ այս վարկածի հեղինակի, արվեստագետը փորձել է նկարել իրեն, այնուհետև տգեղ համարելով ավելացրել է կանանցի հատկանիշներ ստեղծելով սեփական կնոջ իդեալը։

Վարկած 5

Հետաքրքիր է նշել ևս մեկ առանձնահատկություն այս աշխատանքի մեջ։ Դեմքի ժպիտը, կամ դրա բացակայությունը։ Այդ հարցի պատասխանը գիտնականները մինչ այսօր փնտրում են։ թե ​​ուղիղ նայեք շուրթերին, ապա պատկերը «ժպտում է», իսկ եթե մի փոքր կողք եք նայում, ապա ժպիտը «անհետանում է»։

Նկարչին հաջողվել է ստեղծել «թարթող» ժպիտի էֆեկտ։


Posted March 23, 2022 by elenesayan in category Գրականություն, Նախագծեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*