September 26

Сентябрьский флешмоб

1. Какое местоимение превратится в союз, если прочесть его справа налево? – он-но.

2. Иногда его вешают, задирают, везде суют, а иногда с ним остаются. Что это? – нос.


3. В каком слове 100 отрицаний. – стонет․


4.Чем отличаются значения слов приуменьшить и преуменьшить? – Приуменьшить – немного уменьшить (приставка при- имеет значение неполного действия).
Преуменьшить – очень уменьшить (пре- = очень).


5. В слове лёгкий буква г произносится как х. Вспомните ещё 2 слова, имеющих такую же особенность. – Бог, мягкий.

6. Допишите вторую часть фразеологизма.
1) Овчинка … 2) Как две капли … 3) Топтаться на … 4) Чёрным … 5) Зарубить себе … 6) Дамоклов … 7) Еле-еле душа … 8) Крокодиловы … 9) Ждать у … 10) Принять за чистую … 11) Проще пареной … 12) Обвести вокруг …

1) Овчинка выделки не стоит․
2) Как две капли воды․
3) Топтаться на месте.
4) Чёрным по белому.
5) Зарубить себе на носу.
6) Дамоклов меч.
7) Еле-еле душа в теле.
8) Крокодиловы слезы.
9) Ждать у моря погоды․
10) Принять за чистую монету.
11) Проще пареной репы.
12) Обвести вокруг пальца.

7. В данных фразеологизмах не хватает одного и того же слова  (в разных формах). Какое слово используется в этих фразеологизмах? Что означают эти фразеологизмы?

1.   Как …сняло., Из…вон., Мастер на все…, Сидеть сложа …        
2.   Черным по …, …нитками  шито,. Сказка про…бычка., Доводить до…каления.      
3.   Не в бровь, а  в …, … на лоб полезли., …на мокром месте., Смотреть правде  в…
4. Толочь … в ступе., Как в … канул., Много…утекло., Выйти сухим  из…  

1. Слово – рука
Как рукой сняло (внезапно прошло)․
Из рук вон (плохо).
Мастер на все руки (человек, умеющий всё делать).
Сидеть сложа руки (бездельничать).

2. Слово – белый
Чёрным по белому (cовершенно ясно).
Белыми нитками шито (сразу бросается в глаза).
Сказка про белого бычка (бесконечная история).
Довести до белого каления (приводить в состояние крайнего раздражения).

3․ Слово – глаз
Не в бровь а в глаз (очень точно).
Глаза на лоб полезли (приходит в состояние крайнего удивления.
Глаза на мокром месте (человек, которого легко довести до слёз).
Смотреть правде в глаза (трезво оценивать обстановку).

4․ Слово – вода
Толочь воду в ступе (заниматься какой-либо бесполезной деятельностью).
Как в воду канул (бесследно исчез).
Много воды утекло (прошло много времени).
Выйти сухим из воды (избегать заслуженного наказания).

    

September 26

Մուշեղ Գալշոյան — Սպասում

image (1)_0

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք

1)Փարիզի ցրտաշունչ առավոտներից մեկը

2)Գտնված դրամապանակը

3)Բեռլինյան հիշողություններ

4)Անսպասելի տիկինը

2. Ըստ պատմվածքի բնութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

Գալշոյանի պատմվածքը ընթերցելիս անկախ ինձնից զգում եմ բարություն: Կոմիտասը բարեսիրտ էր, կամեցող և համբերատար: Ամբողջ պատմության ընթացքում նա սպաում էր որ դրամապանակի տերը անպայման կվերադառնա, քանի որ դրամապանակի պարունակությունը շատ քիչ էր և հասկանում էր որ շատ կարևոր էր: Կոմիտասը խղճում է տիրոջը և սպասելու ժամանակ որոշում է նույնիսկ գումար ավելացնել: Մեր օրերում գրեթե անհնար է գտնել նման բարեխիղճ և ազնիվ մարդկանց:

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

Մարիամ Թումանյան

Մարիամ Մարկոսի Թումանյան (Մարիա Մարկովնա Թումանովա, օրիորդական ազգանունը՝ Դոլուխանյան,  հայ մշակույթի գործիչ, բարերար: Գեորգի Թումանովի կինը:

Մարիամ Թումանյանը ծնվել է 1870 թվականի հուլիսի 21 (28)-ին, Թիֆլիսում, Արցախի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում: Մարիամ Թումանյանի անհատականության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը՝ սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն ու գրականությունը: 17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ` ոտք դնելով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում: Մարիամ Թումանյանը հեղաշրջում է կատարում այս տանը՝ հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին:

Աշխատակցել է Հովհաննես Թումանյանի երկերի թարգմանական հրատարակություններին՝ «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների։ 1902 թվականին Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը (1903-1907 թվականներին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ 1908 թվականին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։ Նյութապես օժանդակել է հայ գրողներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին։

Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842թ. մարտի 3 — 1911թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը: 

Իր առևտրային գործունեությունն Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին:Երբ ցարական կառավարությունը որոշում կայացրեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում: Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ: Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը: Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896 թ.), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում:

Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով:

1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան: 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին: Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին:

Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր

September 26

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Վերլուծություն

Գլուխ ԺԵ-ն վերաբերվում է պատմության այն հատվածին է, որտեղ Գնելը, ով թագավորի եղբորորդին էր, կնության է առնում Փառանձեմին: Փառանձեմը հայտի էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ, ինչը գրավեց նաև Տիրիթին՝ Գնելի հորեղբորորդուն: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, նա գրգռում է Արշակ Բ-ին, վերջինիս մոտ մեղադրելով Գնելին դավադրության և գահը գողանալու մտադրություն ունենալու մեջ: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու համար և այնտեղ Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Մահապատժից հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան՝ ազատվելով գահի ևս մեկ հավակնորդից: Գնելի թաղման ժամանակ, տեսնելով վշտացած Փառանձեմի սուգը, Արշակը սիրահարվում է եւ շատ չանցած` կին առնում նրան: Փառանձեմը հռչակվում է  Մեծ Հայքի թագուհի  և տիկնանց տիկին: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը: Սակայն Փառանձեմին սպասվում էին բարդ ժամանակներ: