November 9

Սննդային թունավորում

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • ընդհանուր թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • որովայնային ցավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր ։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
November 9

Առակի թարգմանական աշխատանք

Путь к счастью 

Притча в изложении Ошо 

жил на свете счастливый человек. И я узнал секрет его счастья. Он не беспокоился о том, как поджарить добычу, а умел любить зверей, которые падали в его корзины с деревьев. 

Два путника устроились на ночь в убогой гостинице. Один из них постоянно ворчал и ругал свою комнату. Другой путник, который тщательно расчистил комнату от мусора, обрёл большое удовольствие от своего труда. Одно и то же место сделало одного человека очень несчастным, а другого — невероятно радостным. 

Есть ли в жизни большее удовольствие, нежели созидательный труд, исполненный любви? Нет. Есть ли более захватывающее удовольствие, нежели служение другим людям? Нет. Если вы ищете постоянное удовольствие, тогда наберитесь смелости оставить своим потомкам гостиницу земного существования более чистой и красивой. И вы обязательно обретёте счастье в красоте. 

Ճանապարհ դեպի երջանկություն

Օշոյի պատմած առակը

Աշխարհում ապրում էր երջանիկ մարդ: Եվ ես իմացա նրա երջանկության գաղտնիքը։ Նա չէր անհանգստանում, թե ինչպես պետք է խորովի որսը, բայց գիտեր, թե ինչպես սիրել կենդանիներին, որոնք ընկնում էին իր զամբյուղները ծառերից:

Երկու ճամփորդներ գիշերեցին մի թշվառ հյուրանոցում։ Նրանցից մեկն անընդհատ մռթմռթում էր ու նախատում իր սենյակը։ Մեկ այլ ճանապարհորդ, որը մանրամասն մաքրեց իր սենյակը աղբից, մեծ հաճույք ստացավ իր աշխատանքից։ Նույն տեղը մի մարդուն շատ դժբախտ էր դարձնում, իսկ մյուսին՝ չափազանց ուրախ։

Արդյո՞ք կյանքում կարող է լինել ավելի մեծ հաճույք, քան սիրով ստեղծված ստեղծագործական աշխատանքը: Ոչ: Կա՞ ավելի հուզիչ հաճույք, քան ուրիշներին ծառայելը: Ոչ: Եթե դուք փնտրում եք մշտական հաճույք, ապա քաջություն ունեցեք թողնել ձեր ժառանգներին երկրային գոյության պանդոկը ավելի մաքուր և գեղեցիկ: Եվ դուք հաստատ կգտնեք երջանկություն գեղեցկության մեջ: