April 21

Հայաստանը 6-րդ և 7-րդ դարերում

1) ԱռաջադրանքՆերկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

6-րդ դարում Հայաստանը շարունակում էր մնալ բաժանված Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այդ ժամանակ ևս հայ ժողովուրդը չդադարեց պայքարը իր ազատագրության համար ինչպես Արմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում:

2) Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։

Նա նպատակ ուներ վերականգնելու Հռոմեական կայսրության տարածքը և հզորությունը: Հուստինիանոսի մղած պատերազմներին հարկադրաբար մասնակցում էին նաև հազարավոր հայեր: Պատերազմների հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվում էր իր զինուժից և հետզհետե թուլանում:Հուստինիանոսի կառավարման շրջանում Բյուզանդիան վճռական փորձ կատարեց վերացնելու հայկական երկրամասերի տեղական ազգային առանձնահատկությունները: Այդ նպատակով միատեսակ կառավարում մտցվեց բոլոր հայկական երկրամասերում: Կայսրը նաև նպատակ էր դրել լիովին վերացնելու սատրապական Հայաստանի և Ներքին Հայքի հայ նախարարների արտոնյալ վիճակը: Իր կառավարման առաջին տարիներին նա հայ իշխաններին զրկեց զորք ունենալու իրավունքից՝ ստեղծելով Արևելքի ռազմական կուսակալությունը: Դրանով չբավարարվելով՝ կայսրը նոր վարչական բաժանումներ կատարեց՝ ամենուր մտցնելով բյուզանդական օրենքներ: Բյուզանդական Հայաստանի տարածքը բաժանվեց չորս մասի, որոնք ստացան Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք անվանումները: Չնայած հայկական անվանումներին, դրանք սովորական բյուզանդական պրովինցիաներ էին և կառավարվում էին բյուզանդական պաշտոնյաների կողմից:

3) Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս I-ը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում Վարդ Պատրիկի օրոք հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները: Պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

4) Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

5) Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։

6) Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

April 8

Պատմության առեղծվածի բացահայտում

Բացահայտել Պապ թագավորի սպանությունը 374 թվականին

Ցավոք, հայոց թագավոր՝ Պապի վարած քաղաքականությունը արժանացավ դժգոհության: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր, բայց և անփորձ: Հայաստան վերարադառնալուց հետո Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը սրի քաշելու փոխարեն` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակությունները»։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։ Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։  Նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը: Վաղեսը Պապի դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:

April 8

Վահանանց և Վարդանանց պատերզմներ

Առաջադրանք

  • • Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին:

5-րդ դարը Հայաստանի պատմության մեջ մեծ դեր է խաղում: Հենց այս ժամանակահատվածում շնորհիվ գրերի գյուտի, բուռն ծաղկում ապրեց հայ պատմագրությունը: Ագաթանգեղոսն իր պատմությունը նվիրել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու տարածմանը: Նրան շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով հայոց պատմությունը մինչև 387թ. Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև: Ղազար Փարպեցին մեզ է ներկայացրել 4-րդ դարի վերջի և 5-րդ դարի պատմությունը: Պատմիչն արժեքավոր և արժանահավատ տեղեկություններ է պահպանել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին: Այս ապստամբության մասին է գրել նաև պատմիչ Եղիշեն: 5-րդ դարի մատենագիր Կորյունը տվել է իր ուսուցիչ Մաշտոցի կյանքի ու հայոց գրերի ստեղծման պատմությունը:

  • • Նկարագրե՛լ Վարդանանց պատերազմի ընթացքը։

Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմի վճռական՝ Ավարայրի ճակատամարտի ելքն անորոշ էր, սակայն ապստամբության ղեկավար՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելու պատճառով հայկական զորքը ցրվեց: Այնուամենայնիվ, պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն հավատափոխ անելու իրենց ծրագրերից:

  • • Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:

Պատճառները՝
Վարդանանց պատերազմը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ
Հետևանքները՝
Վարդանանց ապստամբության հետևանքով Հայաստանը կարողացավ պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի մեջ` դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը: Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց ապստամբությունը: Ապստամբության շնորհիվ թեթևացավ նաև հարկահանությունը: Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը:

  • • Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։

Այո, Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ էր, քանի որ պարսիկները ցանկանում էին հայերին կրոնափոխ դարձնել, ինչի միջոցով էլ՝ պարսկացնել հայրեին, սակայն դա իրենց մոտ չի ստացվում:

  • • Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Պատճառները՝
Վահանանց պատերազմի պատճառնռրից մեկը այն է, որ Պերող արքայի ղեկավարման ժամանակ պարսիկները սկսեցին նորից քաղաքականություն վարել Հայերի նկատմամբ, վերսկսկեցին կրոնափոխության փորձերը, հայ նախարարները որոշեցին ապստամբել նրանց դեմ:
Հետևանքները՝
484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները, ինչպես նաև պաշտոնապես հրաժարվեցին հայերին բռնի կրոնափոխելու իրենց նպատակից։ Հայ իշխանները ստացան իրենց տոհմերի նահապետությունը, և վերականգնվեց նախարարական հին կարգը։
Վահանանց ապստամբությունը կարևոր դեր խաղաց հայերի ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում։
Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:

  • • Համեմատե՛լ Վահանանց և Վարդանանց պատերազմները

Վարդանանց պատերազմ, փաստեր:
Տարեթվեր. 450-451:
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Հայերի, վրացիների և աղվանների 66000 զորքը ընդդեմ 90000 պարսիկ զինվորների:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վարդան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Մուշկան Նիսալավուրտ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլողական քաղաքականություն:

Պատերազմի մասին.
449թ. հոների նկատմամբ հաղթանակից հետո, պարսից արքա Հազկերտ 2-րդը հատուկ հրովարտակ է արձակում, որի համաձայն նրա բոլոր քրիստոնյա հպատակները պիտի կրոնափոխ լինեին և ընդունեին զրադաշտականություն։ Հրովարտակը քննարկելու համար Արտաշատում գումարվում է ժողով Հովսեփ կաթողիկոսի, մարզպան Վասակ Սյունու, հայ իշխանների և հոգևորականների գլխավորությամբ, որտեղ որոշվում է մերժել Հազկերտ Բ-ի պահանջը։
Պարսիկների պահանջը մերջում են նաև Վրաստանում և Աղվանքում։
Մերժումը զայրույթով է ընդունվում պարսկական արքունիքում և հայ, վրացի ու աղվան իշխանները 450թ. կանչվում են Տիզբոն, որտեղ ձերբակալվում են։ Ազատ արձակվելու և Հայաստան վերադառնալու պայման է լինում հավատափոխությունը։ Ժամանակ շահելու և Տիզբոնից ողջ դուրս պրծնելու նպատակով որոշվում է առերես հավատափոխ լինել և հնարավորություն ստանալ վերադառնալ հայրենիք։
Առերես հավատափոխությունից հետո, հայ նախարարներն ազատ են արձակվում և 700 մոգերի ու հսկիչ զորախմբի ուղեկցությամբ վերադառնում Հայաստան։ Նրանք առաջադրանք ունեին մեկ տարում Հայաստանը կրոնափոխ անել, բոլոր եկեղեցիները վերածել ատրուշանների, հիմնել պարսկական դպրոցներ։ Տիզբոնում պատանդ են մնում Գուգարաց Աշուշա Բդեշխի և Վասակ Սյունու որդիները։
450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի է ունենում ապստամբություն Սասանյան Պարսկաստանի դեմ, որը ջանում էր քրիստոնեական Հայաստանում հաստատել իրենց կրոնը՝ զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
450 թվականի ամռանը պարսկական մի զորաբանակ արքունի հազարապետ Միհրներսեհի առաջնորդությամբ մտնում է Փայտակարան։ Մեկ այլ զորաբանակ ` Սեբուխտի հրամանատարությամբ, մտնում է Աղվանք, իսկ այնտեղից էլ` Հայաստան։
Հայկական զորքը բաժանվում է երեք մասի։ Առաջին մասը Ներշապուհ Արծրունու հրամանատարությամբ ուղարկվում է երկրի հարավային սահմանները Ատրպատականի կողմից պաշտպանելու համար։ Զորքի երկրորդ մասը Վասակ Սյունու հրամանատարությամբ մնում է Արտաշատում, իսկ հեծելազորը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղղվում է Աղվանքին օգնության։
Պատերազմի ելքը վճռում է մայիսի քսանվեցի առավոտից մեկնարկած Ավարայրի ճակատամարտը: 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նրանց:
Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից:
Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Հայերս պատերազմի արդյունքները կարող ենք համարել մեր օգտին: Պարսիկները երեք անգամ ավելի շատ զոհ տվեցին, կնքվեց Նվարսակի պայմանագիրը: Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը:
Սակայն պատմիչ Եղիշեն գրել է.
Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին:

Վահանանց պատերազմ. Փաստեր:

Տարեթվեր. 481-484
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Տարբեր թվաքանակներ տարբեր ճակատամարտերում:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վահան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Պերոզ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլման քաղաքականություն:

Պատերազմի մասին.

481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարներըՇիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:
Ազատագրական պատերազմը տեւում է մինչեւ 484թ. ամառը, երբ պարսիկները ծանր պարտություն են կրում հեփթաղներից Միջին Ասիայում: Հայաստանում հաջողության չհասնելով՝ պարսկական արքունիքը ստիպված է լինում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել իր պարտված բանակը: Դրանով ձեւակերպում է ստանում ազատագրական շարժման հաղթանակի ռազմական կողմը: 484թ. պարսիկները բանակցություններ են սկսում Վահան Մամիկոնյանի հետ, որոնք ռազմական փաստացի հաղթանակին ավելացնելու էին նաեւ դիվանագիտականը: Սպարապետի ձեռք բերած հեղինակության մասին է վկայում, որ պարսիկները համաձայնվում են բավարարել բանակցություններ սկսելու համար պատանդներ տրամադրելու` Վահանի նախապայմանը: Բանակցություններն ավարտվում են Հեր գավառի Նվարսակ գյուղում կնքված պայմանագրով, որի բոլոր կետերն առաջադրել էր Վահան Մամիկոնյանը: Ըստ այդմ, պարսիկները պարտավորվում էին հրաժարվել կրոնափոխության քաղաքականությունից, ճանաչել Հայ եկեղեցին եւ նախարարների ժառանգական իրավունքը, չմիջամտել Հայաստանի ներքին գործերին եւ այլն: Պարսից արքունիքը ճանաչում է Վահան Մամիկոնյանին որպես սպարապետ եւ մարզպան: Վահան Մամիկոնյանը դառնում է Արեւելյան Հայաստանի, որպես Տանուտերական իշխանության երկրի, կառավարողը:
Հաղթանակին նպաստած նոր հայեցակարգի վերլուծությունը վկայում է, որ Վահան Մամիկոնյանը գիտակցաբար էր հրաժարվել հակառակորդի հետ ճակատային բախումներից ու ընտրել մարտավարության անկանոն ձեւերը: Վահան Մամիկոնյանը մեծ ուշադրություն է դարձնում նահանջի, հակառակորդի հետ առճակատումից խուսափելու եւ մի շարք այլ խնդիրների նոր մեկնաբանմանը: Կարող ենք արձանագրել, որ մարտին հաջորդող նահանջն ինքնուրույն մարտական գործողության էր վերածվում: Դա եւս նորություն էր մեր ռազմարվեստում: Օրինակ, Երիզայի մոտ պարսկական բանակի ճամբարի վրա գիշերային հարձակումից հետո նահանջող ապստամբներին հետապնդելու ուղարկված զորամասերի հետ տեղի ունեցած մարտն ու հետապնդումից ազատվելու դժվարին մարտական գործողությունը շարունակվում էին երկու օր եւ երեք գիշեր։ Լայն տարածում են ստանում գիշերային մարտերը:
Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ամբողջացրեց ու վերջնական տեսքի բերեց մեծաթիվ հակառակորդի հետ հակամարտության նոր ռազմարվեստից բխող դրույթները եւ կիրառելով՝ ցույց տվեց, որ ստեղծված իրադրությունում դրանք այլընտրանք չունեն: Հատկանշական է, որ մարտավարության հիմնական տարրերի փոփոխումը եւ ստեղծված պայմաններին նրանց հարմարեցումը չէր ընթանում անցյալի փորձի մերժման ճանապարհով: Որքան էլ բեկումնային եւ խոր լինեին փոփոխությունները, միեւնույն է, Վահան Մամիկոնյանի իրականացրած բարեփոխումը հայկական ռազմարվեստի եւ մարտավարության հետեւողական զարգացման արդյունք էր: Ռազմարվեստի զարգացման գործում Վահան Մամիկոնյանի խաղացած դերին գնահատական տալով՝ կարող ենք նշել, որ նրա սպարապետության ընթացքում մեր ռազմարվեստը յուրօրինակ հեղափոխական դարաշրջան մտավ: Վերջնական տեսքի եկավ անկանոն մարտավարությունը, որն առանձին բացառություններով գրեթե մինչեւ 20-րդ դարը տիրապետող էր մեր ռազմարվեստում:

Օգտակար հղումներ՝

Տեսանյութեր՝

Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ. Հայկ Հակոբյան

Սրբազան պատերազմ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 1-ին

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 2-րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 3 -րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 4 -րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 5- րդ

Ռազմապատում. Վարդանանց պատերազմ մաս 6- րդ

April 2

Պապ թագավոր

Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1

  1. Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը
  2. Արշակունիների արքայատոհմի անկումը

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը

• Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները
• Չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը
• Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը նպաստավոր չէ երկրի համար` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի
• Փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից
• Ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ՝ անցնել պարտադիր ծառայության
• Պապը նաև ստիպում է բոլոր նախարարներին մշտական զորք տրամադրել արքունի զորքի համար
• Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի
• Նախկին վանքապատկան հողերն Պապը նվիրեց բանակում ծառայող ազնվականությանը
• Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար
• Պապի շնորհիվ հայոց եկեղեցին դարձավ անկախ և բռնեց ազգային հոգևոր հաստատության վերածվելու ճանապարհը
• Պապ թագավորի փորձել է բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ
• Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին
• Պատմիչներն վկայում են, որ Պապն նույնիսկ Հռոմից պահանջում է վերադարձնել իր տիրապետության տակ գտնվող Փոքր Հայքի հողերը:
 

  • Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը

Պապը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես երիտասարդ և եռանդուն արքա, որն իր կարճ գահակալման ընթացքում կատարեց բազմաթիվ հայրենանվեր գործեր։

  • Որո՞նք են թագավորության անկման պատճառները

• Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։ Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։
• Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց: Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը: 

Օգտակար հղումներ՝

Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը

Արշակունիների արքայատոհմի անկումը

Տեսանյութեր՝

Հայորդիներ։Պապ թագավոր

Ձիրավի ճակատամարտ

March 17

Դվին մայրաքաղաք

Դվինը եղել է Հայաստանի 7-րդ մայրաքաղաքը: Այստեղ հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս: Դվինը  դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: 

Դվին մայրաքաղաքի ավերակները այսօր Երևանից  գտնվում են 30 կմ հեռավորության վրա: Ըստ Մովսես Խորենացու Դվին բառը փոխարված է պարսկերենից եւ նշանակում է բլուր: Դվինում զարգացած էին տարբեր արհեստներ,այդ թվում կավագործություն,որսորդություն, ձկնորսություն, երկրագործություն և այլն: Դվինն ուներ վեցը մայրուղի, որտեղով անցնում էին Ասիայից դեպի Եվրոպա գնացող առևտրական քարավանները: Տասնմեկ-տասներկուերորդ Դվինի նշանավոր արհեստավորները տեղափոխում են Հայաստանի նոր մայրաքաղաք՝ Անի: Եվ Դվինի փառքը մարում է:

March 8

Արշակ 2-րդի քաղաքականությունը

Արշակ 2-րդը Արշակունիների ամենահզոր թագավորներից մեկն էր: Նա ոչ մեկին չէր ենթարկվում, նա վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Նրա համար առաջնայինը երկրի շահն էր: Անգամ, երբ Հռոմի կայսրը սպանեց նրա եղբորը, նա շարունակեց իր նույն քաղաքականությունը: Արշակը հզոր էր, համարձակ և հայրենասեր: Արշակ երկրորդը իր գահակալման տարիներին ավելի շատ ուշադրություն է դարձրել երկրի ներքին քաղաքականությանը։ Արշակը ստեղծեց քաղաք և անվանեց իր անունով ՝Արշակավան։ Արշակավան քաղաքը Արշակ 2-րդը կառուցեց Կոգովիտում՝ 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին բնակվել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տվեց արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ։

March 3

Տրդատ 3-րդ

220px-Gregory_the_Illuminator

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև ՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։

Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Տրդատ 3- րդ գահակալությունը

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Քրիստոնեությունը Հայաստանում

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝ Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները: Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների: Այդուհանդերձ, քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը հիմնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելության, նրա՝ Աստծո Որդի լինելու, մարդեղացման, հարության, համբարձման դոգմաների վրա: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

March 3

Հելլենիստական ոճի կառույցներ Հայաստանում

Գառնու տաճար

Գառնի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ.ա. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է: Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում:

Հելլենիզմի շրջանի քանդակ

Հելլենիստական մշակույթի հետաքրքիր պատմություն է Արտաշատի թատրոնի ներկայացումներից մեկը։ Արտավազդ Բ-ի ժամանակ, Արտաշատի թատրոնում, տեղի է ունեցել ներկայացում, որտեղ Սուրեն զորավարը բերել է, Խառանի ճակատամարտում պարտված, Մարկոս Կրասոսի գլուխը և հույն դերասան Յասոնը վերցրել է գլուխը և արտասանել հետևյալ խոսքերը․ – Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս, այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգությամբ։ Իրականում Կրասոսի գլխի փոխարեն պիտի լիներ եղջերվի գլուխ, բայց այդ պատմությունը ավելի տպավորիչ դարձրեց դերասան Յասոն Տրալացին։

Գրքի պալատի շենքը Վ․ Տերյանի փողոցում

Այս շենքի կառուցումը բավականին երկար է տևել, այդ իսկ պատճառով հստակ տարեթիվ նշելը դժվար է։ Այս շենքը կառուցված է չորս փողոցների միջև՝ Տերյան-Կորյուն-Խանջյան-Իսահակյան։ Վերևից այն ունի քառակուսի տեսք, իր բակերվ և միանգամից 3 հասցե՝ Տերյան 91, Իսահակյան 28, Գևորգ Քոչարի 4։ Տերյան փողոցի կողմի հայտնի սյունաշարերով մասը կառուցվել է 1935-1940 թվականներին ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից, իսկ Իսահակյան փողոցի հատվածում տեղակայված մասը կառուցված է 1960 թվականին` Միքայել Մազմանյանի, Հովհաննես Մարգարյանի և Սերգեյ Ներսիսյանի նախագծով: Այս շենքում տարբեր տարիներին, բացի տպարանից, գործել են տարբեր հիմնարկություններ օրինակ՝ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեն, Արմենպրեսը` Հայկական պետական լրատվական գործակալությունը և այլն:

February 17

Տրդատ 1-ինի կերպարը

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)

Ժամկետ՝ փետրվար 14-18

Առաջադրանք՝

  • Ներկայացնե՛լ Տրդատ 1-ինի կերպարը։Վերլուծել Արշակունի արքայի քայլերը

Տրդատ Ա (մոտ 28 – 88)` Արշակունիների դինաստիայի հիմնադիրը, Մեծ Հայքի թագավոր է եղել 52թ.-ից, թեև պաշտոնապես նրա գահակալության սկիզբը համարվում է 66թ., երբ Ներոնը թագադրում է նրան։ Նա եղել է պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ որդին,  Պարթևաստանի  թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թ. մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58թ. գարնանը  ներխուժել է Մեծ Հայք։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59թ. Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում  Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին։  61թ.  Կորբուլոնը  Մծբին  քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61թ.  աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62թ. գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո Տրդատը մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66թ. Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

  • Տրդատ 1-ին և Գառնիի տաճարը

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77թ.՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թթ., հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

Հղումներ՝

ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով

Տրդատ Ա Արշակունի

Տրդատ Ա

Տեսանյութ՝https://www.youtube.com/embed/xQIqzo3K5mI?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&start=655&wmode=transparentРеклама

February 5

Հռոմեական դրածոները Հայոց գահին

Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու­ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը:

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­

Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

դրածո

 Իմանալով այս մասին հայկական ավագանու զգալի մասը ժողովրդի հետ միասին ապստամբություն է բարձրացնում, Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Միայն Արտագերս անառիկ ամրոցն է շարունակում համառ պայքարը։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

 Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

  Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։ Արտավազդի սպանությունը Հռոմին ստիպում է փոխել Հայաստանը և Ատրպատականը միավորելու նպատակից։

 6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

դրածո

 11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։ Հովսեբիոս Ֆլավիոսը վկայում է, որ Հռոմը զգուշացավ նրանից, որ Հայաստանի մեծամեծները, որ բնակվում էին Նպատ լեռան շրջակայքում հարել էին Արտավանին։

Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Հայերը փոխում են սրա անունը և անվանում Արտաշես։

 Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։

 Զենոն-Արտաշեսի մահից հետո, 34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը, որովհետև նրանք, թեկուզ և Հայաստանը Արշակունիների պետական կառավարման համակարգում մտցնելու պայմանով, ձգտում էին վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

6087926

 Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի, դրանցից մեծ մասնակցություն ունեցավ Իբերիան, որի թագավոր Փարսմանը և վերջինիս եղբայր Միհրդատը ձգտում էին գրավել Հայաստանի գահը։ Այս նպատակին հասնելու համար նրանք թունավորեցին Արշակ թագավորին։ Այնուհետև կաշառելով հռոմեական զորբանակի հրամանատարին Արտաշատում թագավոր են դարձնում Միհրդատին։ Արտավանը բնականաբար ձգտելու էր վրեժ լուծել, սակայն որևէ հաջողության չհասավ։Արդյունքում՝ 37-ին Պարթևստանը Մեծ Հայքից խլում է Հայոց Միջագետքը, Արուաստանը և Ծավդեքը:

Իրավիճակը երկար այսպես չշարունակվեց, շուտով հակասություններ ծագեցին երկու եղբայրների միջև և Փարսմանը Հայաստան է ուղարկում իր որդի Հռադամիզդին։ Սա գալով Հայաստան սպանում է իր հորեղբորը և նրա ողջ ընտանիքին կաշառքով թագավոր է կարգվում Հայաստանում։

 Նույն այս 51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ 52-ին նրա եղբայր Տրդատը հայ-պարթևական զորքերով փախուստի է մատնել Հռադամիզդին և վերջականապես տապալում հոոմեական տիրապետությունը՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային։ 

Առաջադրանքներ

  1. Նկարագրել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Արտաշեսյան թագավորության անկումից հետո։
    Տիգրան IVի մահից հետո իր կինը Էրատո թագուհին հրաժարվեց գահից և Հայաստանը այլևս ժառանգ չուներ Արտաշեսյանների տոհմը շարունակելու համար։ Այս առիթից օգտվում են հարևան երկրները մասնավորապես Հռոմեական կայսրութունը։
  2. Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Հռոմը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում։
    Հռոմը իր հերթին իր դրածո թագավորներին կարգեց Հայաստանում։ Սկզբում նա որոշել էր գահը հանձնել Ատրպատականի թագավոր Արիոբարզանին, և նման կերպ իրիար միացնել Հայաստանն ու Ատրպատականը։ Բայց բազում փորձերից հետո նա զերծ մնաց այդ մտքից քանի որ հայերը անընդհատ ապստամբում էին և հեռացնում էին գահից բոլոր դրածո թագավորներին։ Այսպես շարունակվեց մինչեւ 52 թվ երբ գահ է բարձրանում Վաղարշ I հիմք դնելով Արշակունյաց դինաստիային։