October 16

Ղրիմյան պատերազմ/Կամավորական ջոկատների կազմում

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ղրիմի պատերազմում ռուսական բանակի կազմում
կռվել են ոչ միայն ռուսներ, այլև կովկասահայեր, լեհեր, անգամ մուսուլմաններ: 1853 թ-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվել է 300-հոգանոց կամավորական ջոկատ: Նույն թվականին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմել են դրուժինաներ (սովետական կամավորական կազմակերպություն), որոնք պաշտպանել են սահմանները և կռվել հակառակորդի դեմ: Հայ կամավորական ջոկատները 1853 թ-ին մասնակցել են Բաշկադկլարի ճակատամարտին: 1854 թ-ի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվել է 125-հոգանոց հեծյալ ջոկատ: 1854 թ-ի հունիսին, երբ թուրքական 200-հոգանոց հեծելազորը հարձակվել է Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ մարտնչել են թշնամու գերակշռող ուժերի դեմ: Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի են ընկել Ախալցխայի մերձակայքում մղված մարտերում: Կամավորներները քաջությամբ աչքի են ընկել մասնավորապես՝ Քյուրուկ-Դարայի ճակատամարտում:

October 6

ՀՈԿՏԵՄԲԵՐ 3-7

Ռուս-թուրքական 1877-1878թթ․ պատերազմ

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել
  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

(Պատերազմի պատճառները։ Պատերազմի ընթացքը։)

1870-ականներին թուրքական լծի տակ գտնվող Բալկանյան թերակղզու մի շարք իշխանություններ ոտքի են կանգնում՝ անկախություն ձեռք բերելու։ 1875թ․ ապստամբում են Բոսնիան և Հերցեգովինան, 1876-ին՝ Բուլղարիան։ Այդ ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին «սլավոն եղբայրներին օգնելու» կարգախոսով շարժում։ Կ․ Պոլսում մեծ տերությունների դեսպանները 1876թ․ դեկտեմբերին Թուրքիային առաջարկեցին մշակել և իրագործել բալկանյան ժողովուրդների դրությունը բարելավելու ծրագիր։ Աբդուլ Համիդը մերժեց առաջարկությունը։ Ռուսական ցար Ալեքսանդր II-ը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց և նույն օրը՝ 1877թ․ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը։ Պատերազմը տևեց 10ամիս։ Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։ Շիպկայի և Պլևնայի մարտերում ռուսները հաղթանակ տարան։ 1878թ․ հունվարի 4-ին նրանք մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ․ Պոլսին։ Կովկասյան ռազմաճակատում ռազմական գործողությունները վարում էր Մ․ Լոռիս-Մելիքովը՝ գլխավորելով 52000-անոց կովկասյան կորպուսը։ 1877թ․ ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան 3 ուղղությամբ։ Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավում է Բայազետն ու Ալաշկերտը։ Թուրքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով, 1877թ․ հունիսին պաշարում են Բայազետի բերդը։ Թուրքական 10 000-անոց զորքը գրոհում է բերդի վրա, որը պաշտպանվում էր փոքրաթիվ ռուսական զորաջոկատի և հայ կամավորների ուժերով՝ մայոր Շտոկվիչի գլխավորությամբ։ Փրկությունը դրսից օգնություն ստանալն էր։ Պաշարվածները ձգտում էին լուր ուղարկել Տեր-Ղուկասովին, սակայն լրատարները բռնվում էին թուրքերի կողմից։ Քրդի շորերեվ ծպտված հայ կամավոր Սամսոն Սեր-Պողոսյանն անցնում է թուրքերի մոտով, լուր տալիս Տեր-Ղուկասովին։ Հայ գեներալին հաջողվում է օգնության հասնել 23 օր Բազետում պաշարվածներին և փրկել նրանց։ Պատմական այդ դեպքն արտացոլվել է Րաֆֆու «Խենթը» վեպում։ Կովկասյան ռազմաճակատի հաջողություններից էր Կարսի գրավումը։ Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվոցին։ II անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհ․ Լազարևին, որը գիշերային գրոգով գրավեց Կարսը։ Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և 500 բարձրաստիճան սպա։ Այդ պատերազմը ոգևորել էր և՛ արևմտահայերին, և՛ արևելահայերին։ Անդրկովկասի տարբեր վայրերում մեծ մասամբ հայերից ձևավորվել էին 8 զորամիավուրումներ։ Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին՝ ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար։ Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և այլն։ Արևմտահայերն ստեղծում էին կամավորական ջոկատներ։ 1878թ․ հունվարին ռուսները գրավեցին Ադրինապոլիսը և մտան Կ․ Պոլսից 12 կմ հեռու գտնվող Սան Ստեֆանո ավանը, որտեղ հունվարի 19-ին կնքվեց զինադադար։

Աղբյուրը և գրականությունը՝ Գայանե Օհանյանի «Հայոց պատմություն»։

September 26

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Վերլուծություն

Գլուխ ԺԵ-ն վերաբերվում է պատմության այն հատվածին է, որտեղ Գնելը, ով թագավորի եղբորորդին էր, կնության է առնում Փառանձեմին: Փառանձեմը հայտի էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ, ինչը գրավեց նաև Տիրիթին՝ Գնելի հորեղբորորդուն: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, նա գրգռում է Արշակ Բ-ին, վերջինիս մոտ մեղադրելով Գնելին դավադրության և գահը գողանալու մտադրություն ունենալու մեջ: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու համար և այնտեղ Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Մահապատժից հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան՝ ազատվելով գահի ևս մեկ հավակնորդից: Գնելի թաղման ժամանակ, տեսնելով վշտացած Փառանձեմի սուգը, Արշակը սիրահարվում է եւ շատ չանցած` կին առնում նրան: Փառանձեմը հռչակվում է  Մեծ Հայքի թագուհի  և տիկնանց տիկին: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը: Սակայն Փառանձեմին սպասվում էին բարդ ժամանակներ:

September 24

Փառանձեմ թագուհի

Ներածություն՝ պատրաստել եմ նյութ Փառանձեմ թագուհու մասին:

Փառանձեմ Սյունին ծնվել է 4-րդ դարում՝ Սյունիքում: Սյունյաց նահապետ և հայոց սպարապետ Անդովկ Սյունու դուստրն էր: Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դևերին ծախված չար կախարդ: Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թագավորի` Արշակ Բ-ի հետ: Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում: Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան: Շուտով Փառանձեմը պառկում, տղա է բերում, անունը դնում Պապ: Պապը մեծանում, դառնում է շատ առույգ ու ուշիմ պատանի, Արշակը նրան պատանդ է ուղարկում Հունաստան` կայսրի մոտ»: Փառանձեմը հայքի համար շատ ծանր իրավիճակում միայնակ՝ առանց իր որդու և ամուսնու առաջնորդում է Հայոց ազատագրական պատերազմը Պարսկաստանի դեմ: 14 ամիս շարունակ պայքարելուց հետո Պարսիկներին ի վերջո հաջողվում է գերեվարել Փառանձեմին: Պարսից Շապուհ թագավորի հրամանով նրան սպանում են: Այսպիսով Փառանձեմը նահատակվում է հանուն հայրենիքի ու հայի պատվի: Փառանձեմ թագուհին հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին» տիտղոսներով: Փառանձեմի կերպարը, որպես գեղեցիկ, հպարտ և հայրենասեր հայուհու, պատկերված Է Րաֆֆու, Ստեփան Զորյանի, Պերճ Զեյթունցյանի պատմավեպերում:

Վերլուծություն՝ այս նախագիծը շատ ուսուցողական էր ինձ համար: Նախագծի շնորհիվ ես իմացա ևս մեկ թագուհու մասին: Նա թագավորել է 4-րդ դարում բայց մինչև հիմա հիշվում է հայ ժողովրդի կողմից: Գեղեցիկ, պարկեշտ և քաջ կին էր՝ հենց այս բառերով է Վարդան Հացունին բնութագրել նրան:

Աղբյուրները՝ https://syuniacyerkir.am/parandzem-taguhi, https://www.vnews.am/post/pharandzem-thagvouhi-papi-mayrn-vou-arshaki-kiny

September 19

ՍԵՊՏԵՄԲԵՐ 12-16

Ռուս-թուրքական 1828-29թթ․ պատերազմ

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել

1828-1829թթ․ ռուս-թուրքական պատերազմը սկսվեց ապրիլի 14-ին։ Կովկասյան ճակատում գործող ռուսական զորքերի հրամանատարը՝ կոմս Իվան Պասկևիչն էր։ Ռուսական զորքերի շրջանում մեծ հեղինակություն ուներ նաև գեներալ՝ Բարսեղ Բեհբութովին։

Հայոց աշխարհազորը

Այս պատերազմին մասնակցեցին նաև բազմաքանակ հայ կամավորներ, հույս ունենալով, որ վերջապես պատմական հայաստանի երկու տարաբաժանված հատվածների ազատագրումն ու միավորումը իրականություն կդառնա։ Հայաստանի աջակցությունը նպաստեց պատերազմում ռուսական զորքերի հաղթանակին։ Հայաստանի տարբեր մարզերում կազմավորվեցին հետևակ և հեծյալ կամավորական ջոկատներ։

Ախալցխայի գրավումը

Առաջին փուլ

Կոմս Պասկևիչի գլխավորած բանակը առաջինը հարձակվեց, չնայած այն, որ բանակի թիվը երկու անագամ ավելի քիչ էր։ Առաջին իսկ ամիսներին նրանք գրավեցին Կարսը։ Շուտով գրավվեց նաև հայաբնակ մյուս բերդաքաղաքը՝ Ախալքալաքը։

Գեներալ-մայոր Բարսեղ Բեհբութովի ռուսական զորաջոկատը օգոստոսի սկզբին Ախալքալաքից արագ զորաշարժ կատարելով՝ պաշարեց Ախալցխայի ամրոցը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ամրոցն իր դիրքով և բնական պայմաններով արդեն իսկ անառիկ էր։

Երկրորդ փուլ

Խմբագրման փուլում է․․․

  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

Գրականություն՝

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

May 25

«Սուրբ երրորդությունը»՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Վռամշապուհ թագավոր

Առաջադրանք

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մաշտոցը իր աշակերտների հետ գնում է Հայոց Գողթան գավառը՝ այնտեղ քրիստոնեություն քարոզելու նպատակով: Այստեղ ժողովրդի մեջ բավական ամուր պահպանվում էին հեթանոսական ծեսերն ու ծիսակատարությունները, ժողովրդի մի մասը շարունակում էին դավանել բազմաստվածությունը: Տեսնելով ժողովրդի հոգևոր աղքատությունը՝ Մաշտոցը համոզվեց, որ քրիստոնեությունը չի կարելի մարդկանց մեջ արմատավորել միայն քարոզների միջոցով, ուստի ժողովրդին պետք է կրթել սեփական գրերով և մայրենի լեզվով:

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթևը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեծ է եղել Սահակ Պարթևի դերը հայոց գրերի գյուտի և թարգմանական ու հայկական ինքնուրույն գրականության ստեղծման գործում: Նրա եռանդուն ջանքերով հայոց Վռամշապուհ թագավորը Մեսրոպ Մաշտոցին ցույց տվեց համակողմանի օժանդակություն հայ գրերի գյուտի գործում:

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեսրոպ Մաշտոցը քաջ գիտակցում էր, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է թագավորի աջակցությունը: Հայկական միջագետքում նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։

May 22

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ատաջադրանք

  • Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Պավլիկյան շարժում անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից: Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Շարժումը ուժեղ էր հատկապես Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում նաև Արևելյան Հայաստանում: Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Նա նաև դիմեց կտրուկ և խիստ քայլերի ՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 719 թվականին գումարվեց նաև Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: 

May 15

Հայ ականավոր թագուհիները.Նախագծի ամփոփում

Հայոց պատմություն առարկան փետրվար ամսից սկսած էլ ավելի հետաքրքիր դարձավ «Հայ ականավոր թագուհիներ» նախագի շնորհիվ: Այս նախագիծը ինչպես նշեցի սկսվեց փետրվար ամսից և կրեց շարունակական բնույթ: Նախագիծի նպատակն էր ուսումնասիրել հենց թագուհիներին, ոչ թե թագավորներին, քանի որ թագուհիները հաճախ մնացել են աննկատ կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։ 3 ամիս շարունակ «10 ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ» գրքից օգտվելով ընտրեցինք ամենից շատ մեզ հետաքրքրող թագահուն և կատարեցինք հետազոտական աշխատանք՝ նրա կյանքի և գործունեության մասին:

Անկեղծ կլինեմ և կասեմ, որ նախագծից առաջ չէի լսել գրեթե ոչ մի թագուհու մասին, քանի որ Հայոց պատմության գրքերում ցավոք թագուհիները շատ քիչ են հիշատակվում: Շատ արդյունավետ էր նաև լսել իմ համակուրսեցիների կատարած աշխատանքները: Որպես ամփոփում կարող եմ ասել, որ նախագիծը շատ ուսուցողական էր և այն օգնեց մեզ ավելի լավ ծանոթանալ պատմական ժամանկաշրջանների հետ, ծանոթանալ թագուհիների գործունեության հետ, միգուցե առանց նրանց որոշիչ քայլերի մենք չունենաինք այն պատմությունը որը հիմա ուսումնասիրուրում ենք…

Այս հղումներով կարող եք ծանոթանալ իմ հետազոտական աշխանքներին՝ Փառանձեմ և Նվարդ թագուհիների գործունեության և նրանց պատմական կերպարների հետ:

May 1

Հայ ականավոր թագուհիները

Նվարդ

Անշուշտ, ամեն մի հետաքրքիր երևույթի պատմությունը ցանկալի է սկսել դարերի խորքը գնացող ավանդազրույցով, առավել ևս՝ թագուհիների մասին պատմությունը…

Հայ մատենագրության մեջ գրառված Առաջին Հայկյանների շարքում միակն Արա Գեղեցիկն է, ում կինը վկայված է անվանապես։ Պատմահոր մատյանում նա հիշատակվում է իբրև Արա Գեղեցիկի «սիրելի կին», որի անունը Նվարդ (Նուարդ) էր…

***

642F9D63 B6F7 4180 87AA E845189DA5C7 - Հայոց թագուհիներ

Վ. Սուրենյանց. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» 1899 թ.

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում գրառված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը համաշխարհային գրականության մեջ ստեղծված գեղեցկագույն երկերից մեկն է, որ պատմում է հանուն սիրո կատարված մեծագործությունների մասին… Ընդ որում՝ մեծագործություններ են կատարվում երկու կողմից էլ…

Աստվածային գեղեցկության տեր Արա Գեղեցիկով հմայված՝ հարավում իշխող Շամիրամն առաջարկում է նրան և՛ իր ձեռքը, և՛ իր մեծ թագավությունը։ Արան չի գայթակղվում առաջարկներով և մերժում է Շամիրամին՝ հավատարիմ մնալով իր տիկնոջը՝ Նվարդին… Սա վիպասքում փառաբանվող առաջին մեծագործությունն է՝ հրաժարումը աշխարհիկ մեծ իշխանությունից և հարստություններից՝ հանուն սիրելի կնոջ և ընտանիքի…

Արա Գեղեցիկից մերժված և վիրավորված, սակայն նրան անդառնալիորեն սիրահարված Շամիրամը դիմեց պատերազմի և գրավեց նրա երկիրը՝ Այրարատը։ Պատերազմում զոհվեց սիրեցյալը, որին, հնավանդ զրույցի համաձայն, Շամիրամը հարություն տվեց արալեզների օգնությամբ։ Այնուհետև Շամիրամը կառուցեց մեծ ու սքանչելի ամրոց՝ Վանա բերդը, որ կոչվեց Շամիրամակերտ, կանգնեցրեց արձան՝ հանուն արալեզների, կատարեց բազում այլ նշանավոր գործեր՝ թողնելով արձանագրություններ դրանց մասին։ Նա Արա Գեղեցիկի և Նվարդի որդուն՝ Կարդոսին, դարձրեց Հայաստանի կառավարիչ…

Շամիրամի կատարածները վիպասքում փառաբանվող երկրորդ մեծագործությունն է՝ նյութական աշխարհի մեծ արժեքների ստեղծումը, որ կատարում է սիրահարված, վավաշոտ և իշխանատենչ թագուհին։ Վիպասքը ստեղծող և դարեդար պատմող ժողովրդի համակրանքը, սակայն, առաջին մեծագործության կողմն է։ Դրա արտահայտությունն է նաև Շամիրամի անփառունակ վախճանը։

Իսկ վիպասքում փառաբանվող առաջին մեծագործությունը, որ կատարեց Արա Գողեցիկը, նյութական իշխանությունից ու հարստությունից հրաժարումն էր՝ հանուն ընտանիքի և սիրելի կնոջ հանդեպ հավատարմության։ Պատահական չէ, որ հայկական ազգային ավանդությունն Արա Գեղեցիկի հետ է կապում մեր երկրի միջնաշխարհի՝ Այրարատի, Արագած և Արայի լեռների անվանակոչումները։ Եվ այդ ընտանիքի տիրուհին ու սիրեցյալ կինը Նվարդն էր՝ հայոց ազգապատման մեջ հիշատակված առաջին մեծ տիկինը…

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0be - Հայոց թագուհիներ

Նուարդ հայոց թագուհու և ասորաց թագուհի Շամիրամի հանդիպումը