February 22

Փետրվար ամսվա ամփոփում

1. Ներկայացնել բջջի բաջանումը՝ մեյոզ:

Մեյոզի շնորհիվ մարմնական բջիջներից առաջանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջներ: Այն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը ինչպես նաև կարևոր նշանակություն ունի օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում: Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Բաժանումն ընթանում է երկու փուլով ռեդուկցիոն և էկվացիոն, որոնցից յուրաքանչյուրում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ առաջացնելով երկու առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Քանի որ մեյոզի 1-ին և 2-րդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում դրա հետևանքով մեյոզը 2-րդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Բջջի բաժանումը՝ մեյոզ

2. Համեմատել մեյոզը և միտոզի(նմանությունը և տարբերությունը):

Նմանություններ
• Միյոզը և միտոզը ունեն նույն բաժանման փուլերը:
• Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների կրկնապատկում և պարուրում, ինչպես նաև ԴՆԹ-ի կրկնապատկում:

Տարբերություններ
• Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:
• Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական:
• Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:
• Միտոզից հետո ստացվում են սոմատիկ բջիջները` մարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո ՝ սեռական բջիջները` գամետները — սպերմատազոիդ և ձվաբջիջ: Բույսերում մեյոզից հետո առաջնում է սպորները:

3. Մանրամասն ներկայացրեք բույսերի մոտ ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորումը:

Կրկնակի բեղմնավորումը բացահայտել է ռուս գիտնական Նավաշինը, բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը ութ կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում չորսական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ։ Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը: Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:

Կրկնակի բեղմնավորում

4. Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները:

Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսը լատիներենից թարգմանաբար նշանակում է թույն: «Վիրուսը» օգտագործվել է թույները և այլ վնասակար նյութերն անվանելու համար։ 

5. Համեմատել Covid 19-ը Օմիկրոնի հետ:

Ըստ նախնական տվյալների՝ Օմիկրոնի ախտանշանները Covid-19-ից կարող են տարբերվել, օրինակ, համի և հոտի կորստի մասով, քանի որ Օմիկրոնով վարակվելու դեպքում համի և հոտի կորուստը ավելի քիչ հավանական է։ Իսկ ստամոքսաղիքային համակարգի խանգարումները կարող են ավելի հաճախ դիտարկվել Օմիկրոնով վարակվածների շրջանում՝ հատկապես երեխաների մոտ։ Օմիկրոնին հատուկ ախտանշաններից կարող է լինել նաև գիշերային քրտնարտադրությունը։…

Վիրուսներ/COVID-19


Posted February 22, 2022 by elenesayan in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*