April 25

Առաջադրանքներ

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպի՛ր անուղղակի խոսքի։

1․ -Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը։
Գարեգինը խոստովանեց, որ այդպիսի երջանկության ինքը երբեք չի հանդիպել իր կյանքում։

2․Դերասանն ասաց.
-Ես ստանձնեցի այս դերը, որպեսզի բեմից ասեմ այն, ինչ չեմ ասել կյանքում։
Դերասանն ասաց, որ ինքը ստանձնեց այդ դերը, որպեսզի բեմից ասի այն, ինչ չի ասել կյանքում։

3․Ասատուրն ասաց.
-Բագրա՛տ, վաղուց էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։
Ասատուրն ասաց Բագրատին, որ ինքը վաղուց էր փնտրում իրեն, և իր համար կանի այն ինչ պատանեկական տարիների բարեկամությանն է պարտադրում։

4․Օտարազգի գիտնականը խոստովանեց.
-Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։
Օտարազգի մի գիտնական խոստովանեց, որ ինքը վախենում է, թե Հայաստանում կհանդիպի մի հինավուրձ երկրի ծերացած ժողովրդին, բայց օր օրի համոզվում է, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

5․Իսրայելն ասաց որդուն.
-Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։
Իսրայելն ասաց որդուն, որ հրաշքի չպիտի սպասեն, որ նրանք իրենց ձեռքով պիտի փրկվեն, իսկ եթե մեռնեն՝ միայն հերոսի մահով։


Posted April 25, 2022 by elenesayan in category Հայոց լեզու

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*