April 26

Ապրիլ ամսվա ամփոփում

1. Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում, օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ, մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեննյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները

2. Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը:

Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Գաղափար կեսոլորտի մասին

3. Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ:

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ:

Գենային մուտացիա/պրեզենտացիա

4. Ուռուծքներ և ուռոծքային բջիջներ:

Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ 

5. Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ: Սելեկցիայի հանդիպող օրինակ է՝ արհեստական փոշոտումը: Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ իսկ կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները:

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ


Posted April 26, 2022 by elenesayan in category Կենսաբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*