October 25

ՀՈԿՏԵՄԲԵՐ 10-14

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Դիտել տեսանյութը և վերլուծել ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը տվյալ ժամանակահատվածը
  • Բուզանդի Հայոց պատմություն գրքից 203-204, 216-220 էջերը տեղադրել բլոգներում և վերլուծել Արշակ արքայի և Փառանձեմի կերպարները

Տեսանյութը՝ այստեղ

Գիրքը՝ այստեղ (Էջ 203-220)

Այս հատորը պատմության այն հատվածն է, որտեղ Գնելը՝ թագավորի եղբորորդին, կնության առավ Փառանձեմին: Փառանձեմը հայտի էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ, ինչը գրավեց նաև Տիրիթին՝ Գնելի հորեղբորորդուն: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, նա գրգռում է Արշակ Բ-ին, վերջինիս մոտ մեղադրելով Գնելին դավադրության և գահը գողանալու մտադրություն ունենալու մեջ: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու համար և այնտեղ Արշակի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Մահապատժից հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան՝ ազատվելով գահի ևս մեկ հավակնորդից: Գնելի թաղման ժամանակ, տեսնելով վշտացած Փառանձեմի սուգը, Արշակը սիրահարվում է և շատ չանցած` կին առնում նրան: Փառանձեմը հռչակվում է  Մեծ Հայքի թագուհի  և տիկնանց տիկին: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը: Սակայն Փառանձեմին սպասվում էին բարդ ժամանակներ․․․

Այս հատվածը կարդալիս, կարելի է հասկանալ, որ Փառանձեմը ուժեղ հայ կնոջ, իր և իր զավակի իրավունքների համար պայքարող մոր մարմնավորումն էր և իր երկրի պետականության մարտիրոսը։ Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն և իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…

Արշակ երկրորդը ոչ միայն Արշակունիների, այլև ողջ հայ պատմության ամենակարկառուն ու վառ դեմքերից է, ով ուներ և՛ դրական և՛ բացասական մի շարք հատկությունների ամբողջություն: Արշակ թագավորի կառավարած ժամանակաշրջանում տեղի ունեցած բազում իրադարձություններից նույնիսկ այսօր` հարյուրամյակներ անց պետք է դասեր քաղել․․․