February 8

Երկրաշարժ

Հաշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ ակտիվ իրավիճակը, հարկ ենք համարում հիշեցնել պարզագույն այն քայլերը, որոնք  իրականացվում են 1️⃣ մինչև երկրաշարժը, 2️⃣դրա ժամանակ և 3️⃣ դրանից հետո․ 

🔵 Մինչև երկրաշարժը

🔹Ձևավորե՛ք անվտանգ մտածողություն․ բոլոր ժամանակների համար

🔹Մշակե՛ք երկրաշարժ վտանգի դեպքում գործողությունների պլան

🔹Գործնականում փորձարկեք պլանը և վարժվեք, ձևավորեք արագ գործելու հմտություններ

🔹 Ընտանիքի անդամների հետ մշակե՛ք հանդիպման վայր (տանը մոտ, սակայն բաց, անվտանգ տարածություն)

🔹Ունեցե՛ք պահեստային ելքեր, անցանելի պահեք առկա ելքերը

🔹Իմացե՛ք շենքն արագ լքելու ճանապարհները, բոլոր ելքերը

🔹Իմացե՛ք շինության առավել վտանգավոր և անվտանգ վայրերը

🔹Իմացե՛ք շենքում պաշտպանվելու վայրերը (հիմնական ներկառուցված պատերի անկյուններ, խորշեր, սյուներ, ամուր և ամրացված կահույք) 

🔹 Մի՛ կատարեք կառուցվածքային ձևափոխություններ

🔹 Ամրացրե՛ք կահույքն ու ծանր առարկաները հատակին և պատերին

🔹Պատրաստե՛ք արագ արձագանքման պայուսակ: Պահեք այն հասանելի վայրում

🔹 Պայուսակում կամ ձեզ մոտ ունեցեք տեղեկատվական թերթիկ՝ ձեր և ընտանիքի անդամների մասին

🟡 Երկրաշարժի ժամանակ

🔸 Շենքը լքեք, եթե գտնվում եք 1-ին և 2-րդ հարկերում՝ գնալով բաց տարածություն, վերցրեք պայուսակը

🔸 Եթե բարձր հարկերում եք ցնցումների ժամանակ մնացեք շենքում և պաշտպանվելք հիմնական պատերի, խորշերի անկյուններում, հատկապես պաշտպանելով գլուխը և ողնաշարը, ձեռքի տակ պահեք պայուսակը

🔸Եթե հիմնական դուռը մետաղյա է հնարավորության դեպքում բացեք այն, որպեսզի հետագա ցնցումների ժամանակ այն չարգելափակվի

🔸 Մի՛ օգտվեք վերելակից, զգուշացե՛ք աստիճանավանդակից

🔸 Մի՛ կանգնեք սենյակի մեջտեղում, կամ դրսի պատերի տակ,  լուսամուտների մոտ

🟦Երկրաշարժից հետո

🔹  Գնահատե՛ք իրավիճակը, եթե կարող եք օգնեք տուժածներին (եթե կան այդպիսիք)

🔹 Անջատեք գազը, ջուրը, էլեկտրականությունը, եթե շենքում եք

🔹 Մի օգտագործեք բաց կրակ

🔹Հեռու մնացեք փլուզված, կիսափլուզված կառուցատարրերից 

🔴Եթե մնացել եք փլատակների տակ

🔺 Փորձեք պահպանել հանգստություն, կարգավորեք շնչառությունը

🔺Վստահ եղեք, որ Ձեզ փնտրում են ու  կօգնեն 

🔺 Պաշտպանեք շնչուղիները

🔺Զննեք ինքներդ ձեզ, եթե ունեք վնասվածքներ փորձեք ձեզ ցուցաբերել օգնություն

 🔺Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ փլատակների տակից

 🔺Սուր բեկորներն ու առարկաները փորձեք հեռացնել ձեզանից՝ առանց կտրուկ շարժումների

 🔺Եթե ունեք հեղուկ՝ խմեք քիչ-քիչ, փորձեք ձեռքի տակ եղած սնունդն ու ջուրը բաշխել 72 ժամվա հաշվարկով

 🔺Մի վառեք լուցկի, կրակայրիչ

 🔺Եթե ձեռքի տակ կան սեղանի, աթոռի մասեր կամ այլ  առարկաներ, ապա դրանց միջով ամրացրեք ձեր գլխավերևի հատվածը  

 🔺Լռության մեջ լսելով ձայներ փորձեք հարվածել մետաղական առարկաներին 

  🔺Բղավեք, հարվածեք մետաղական առարկաներին միայն այն ժամանակ, երբ մոտիկից ձայներ եք լսում։

February 8

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկա

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ (ուսումնական ծրագիր)

Ուսումնական գրականություն

Նախագիծ

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
«Հարցումների շարք» թեմայով ուսումնասիրության անցկացում:
Իրականացրեք ուսումնասիրություն Ձեզ հետաքրքրող որևէ թեմայով, ամփոփեք արդյունքները, գրեք նկարագրական- վերլուծական նյութ: Հարցումն իրականացրեք օնլայն՝ G-mail հարթակում։ Կարող եք աշխատել խմբով՝ 2-4 մարդ կամ անհատապես: Հարցման մասանաիցների թիվ պետք է լինի 50 հոգուց ոչ պակաս:

Աշխատանքն իրականաղցնելիս.

  • Գրեք ուսումնասիրույթան պլան:
  • Կազմեք հարցաթերթիկ:
  • Ընտրեք հարցման մասանակիցների խումբը:
  • Ամփոփեք և հրապարակեք արդյուները Ձեր բլոգներում:

Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում, ուղարկեք իմ՝ l.aleqsanya@mskh.am էլեկտրոնային հասցեին:

Ժամանակահատված՝ 01,03,2023- 15,05,2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս