April 9

Имена и фамилии / Значение и происхождение

Происхождение фамилии Есаян

Фамилия Есаян является замечательным образцом письменности и культуры Кавказа.

Фамилия Есаян, скорее всего, восходит к прозвищу, образованному от армянского «есан» – «ищущий». Подобное прозвище могли дать человеку глубокому и откровенному, человеку, серьезно задумавшемуся над смыслом бытия, над своей ролью в этом мире, размышлявшему о вере и о Боге.

Однако возможно и то, что основа фамилии происходит от древнего  мусульманского имени Еса/Иса. В переводе с еврейского языка имя означает «милость божья, Иисус». Иисус Христос в мусульманской традиции известен как Пророк Иса и как мессия.

Процесс формирования фамилий был достаточно длительным, поэтому точно определить время и место происхождения рода Есаян можно лишь на основании серьёзных генеалогических исследований.

Значение имени Элен, женское греческое имя

Значение имени Элен (Елен): солнечная; из эллинов. 

Имя Элен связано с чувствительностью, здесь главную роль играют равновесие и гармония. Это равновесие создается за счет таких индивидуальных особенностей, как сострадание, сочувствие и доброта. Нередко Элен обладает экстрасенсорными способностями и развитой интуицией. Окружающие также отмечают глубокую проницательность к малейшим энергетическим нюансам и эмоциональным проявлениям.

Обладая повышенной чувствительностью, они при этом лишены амбициозности и не склонны к конфликтам, что в конечном итоге может привести к ощущению, что их недооценивают или не признают. Рекомендуется избегать поиска внешней поддержки и осознавать, что всю необходимую силу для идеального равновесия Элен уже имеет у себя внутри.

Значение букв в имени Элен

Э – означает способность разглядеть главное. Элен обладает хорошими ораторскими способностями, стремится быть в центре внимания, демонстрируя свои способности.
Л – означает, что Элен тонко понимает прекрасное, обладает незаурядными артистическими и художественными способностями, изъявляет желает делиться с окружающими своими знаниями и впечатлениями, осознает необходимость поиска своего предназначения в этом мире.
Е – указывает на выдающиеся аналитические способности, проницательность, стремление все понять и объяснить. Элен стремится к самовыражению, генерирует новые идеи, удачно разрешает конфликтные ситуации.
Н – символизирует уверенность, развитую интуицию, способность противостоять давлению извне. Элен – лицо протеста и критического подхода к действительности.

April 9

Հարցաթերթիկ

Երեխայի հոգեբանություն և դաստիարակություն

Նշեք Ձեր սեռը.

• Արական
• Իգական

Նշեք Ձեր տարիքը.

• Մինչև 12
• 13-17
• 18-24
• 25-35
• 36-50
• 50+

Ունե՞ք երեխա(ներ).

• Այո
• Ոչ

1. Ըստ հոգեբանության առավոտյան երեխաներին հարկավոր է 10 – 15 րոպե առանձնացնել որևէ հետաքրքիր պարապունքի համար:
Համաձա՞յն եք արդյոք այս մտքի հետ:

• Այո
• Ոչ

2. Երկրագնդում երեխաների օրվա բավականին մեծ մասը անցկացնում է դայակի հետ կամ մանկապարտեզում և պետք է այնպես անել, որ նա հաճելիորեն հիշի տան և ընտանիքի մասին:

Ի՞նչ քայլի կդիմեիք դուք դրա համար:

• Փոքրիկ գեղեցիկ նկար կդնեիք նրա պայուսակի մեջ:
• Ջերմ երկտող կդնեիք նրա գրպանում:
• Ուղղակի ջերմ կճանապարհեիք:
• չէիք դիմի անսովոր քայլերի՝ վստահ լինելով, որ նա ձեզ կհիշի:

3. Բոլոր ծնողներն էլ առանձնացնում են ընթերցանության ժամ և կարդում տարբեր թեմաներով գրքեր երեխաների հետ: Պետք է միասին ընտրվել թեման, որպեսզի ստեղծվի էմոցիոնալ կապ:
Ի՞նչ եք կարծում կարդալուց բացի արժի երեխային բացատրել, պատմել կարդացածը:

• Այո, որպեսզի երեխան ավելի լավ ընկալի:
• Ոչ, երեխան պետք է ինքնուրույն ընկալի:
• Ընդհանրապես չեմ կարդում, երեխային կարող եմ միացնել աուդիոգիրք և նա ինքնուրույն լսի և հասկանա:

4. Ծնողները երեխաներին հաճախ տալիս են գումար՝ իրենց կատարած աշխատանքի դիմաց: Ինչ եք կարծում, արդյոք արժի գումար տալ տնային առաջադրանքները կատարելու համար թե ոչ, հիմնավորեք ձեր պատախանը:

Ձեր պատասխանը…

5. Ծնողները անակնկալ հանդիպումներից հետո տուն վերադառնալով, ինչ-որ բան են նվիրում երեխային և այդ քայլով ցույց են տալիս, որ բացակայության ամբողջ ընթացքում մտածել են նրա մասին:
Արդյո՞ք դուք դա ճիշտ եք համարում և հնարավոր է, որ երեխան ժամանակի ընթացքում ընդունի դա որպես ծնողի պարտականություն:

Ձեր պատասխանը…

6. Ցավոք, բայց ծնողների բաժանելիության թիվը գնալով աճում է: Բաժանվելուց հետո շատ հաճախ ծնողը տեղափոխվում է երեխայի ննջասենյակ: Ի ՞նչ եք կարծում, դա ազդում է երեխաների հոգեբանության վրա թե ոչ, հիմնավորեք ձեր պատախանը:

7. Շատ ծնողների երազած երեխան միշտ հանգիստ է, (հանգիստ նստում է տեղում, հարցեր չի տալիս, չի խանգարում մեծերին, չի վազվզում, չի լրացում…)
Արդյո՞ք այդպիսի դաստիարակված երեխաները հասուն տարիքում հակված են կամայական հատկություններից և ինքնուրույնությունից զուրկ լինելու: Գրեք Ձեր կարծիքը:

8. Ինչպե՞ս պատրաստել երեխային մինչև դպրոց հաճախելը։

• Գլխավորը հաշվել և գրել սովորեցնելն է
• կոմպլեքսային նախապատրաստում (ներառյալ հոգեպես)
• Չպատրասել, դպրոցում ամեն ինչ կսովորի
• Կգրանցեիք բոլոր հնարավոր զարգացնող ծրագրերին

9. Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է այս արտահայտությունները երեխային ասել․«ագահ մի եղիր», «էս մի գդալն էլ կեր իմ համար», «Չլսես ինձ կգնանք բժշկի մոտ»

Ձեր պատասխանը․․․

10. Նախքան քնելը երեխայի հետ անհրաժեշտ է մոտ 10 րոպե զրուցել, դա շատ դրական ազդեցություն է թողնում երեխայի վրա: Իսկ դուք խոսու՞մ եք (կամ հետագայում կխոսե՞իք) ձեր փոքրիկի հետ:

• Այո
• Ոչ
• Ինձ համար դա պարտադիր պայման չէ
• Երբեմն

April 9

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ / ԳԼՈՒԽ 4

ԱՊՐԻԼ 10-14

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

  • Քաղաքացիների իրավունակությանը վերաբերող հոդվածները

Հոդված 20. Քաղաքացու իրավունակությունը

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Հոդված 21. Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

Հոդված 22. Քաղաքացու անունը

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

  • Քաղաքացու գործունակությունը

Հոդված 24․

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

  • Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները

Հոդված 30. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:

4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան: